Նուշիկ Միքայելյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Նուշիկ Միքայելյան
Ծնվել էհունվարի 6, 1975(1975-01-06) (44 տարեկան)
ԾննդավայրՀալեպ, Սիրիա
Մասնագիտությունբանաստեղծ և հրապարակախոս
Լեզուհայերեն
Ազգությունհայ
ԿրթությունԵրևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիա
ԱշխատավայրԳրական թերթ, Գալա Արտ և Հայաստանի գրողների միություն
ԱմուսինԱվետիս Բերբերյան

Նուշիկ Հակոբի Միքայելյան (հուլիսի 6, 1975, Սիրիա), հայ բանաստեղծ, հրապարակախոս։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Նուշիկ Միքայելյանը ծնվել է Հալեպում, մտավորականների ընտանիքում։

1998 թվականին տեղափոխվել է Հայաստան և բնակություն է հաստատել Երևանում։ Սովորել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի դասական և ջազ վոկալի բաժիններում։ Նուշիկ Միքայելյանի բանաստեղծություններն ու հրապարակախոսական հոդվածները հրապարակվել են Երևանում «Գարուն», «Հայացք Երևանից» ամսագրերում, «Գրական թերթ», «Ժամանակ», «Ազգ», «Առավոտ» թերթերում, Եգիպտոսի «Աշխարհ», Նյու Յորքի «Նոր Կյանք», Լիբանանի «Կամար», «Զարթոնք», «Շիրակ» և այլ գրական հանդեսներում[1]։

Ստեղծագործական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

Նուշիկ Միքայելյանը մի շարք էսսեների, պատմվածքների, երգերի խոսքերի հեղինակ է։ Հեղինակել է Շուշի և Արտաշատ քաղաքների պաշտոնական հիմների բանաստեղծությունները։ Նրա թարգմանությամբ լույս են տեսել Նիզար Քաբբանիի մի շարք բանաստեղծություններ։ Նուշիկ Միքայելյանի «Ավելին, քան այսքանը» ժողովածուից 32 բանաստեղծություն թարգմանվել են արաբերեն և հրապարակվել են «Շուրուֆաթ» ամսագրում (Սիրիայի մշակույթի նախարարության պաշտոնական գեղարվեստական ամսագիր, 2010), այլ բանաստեղծություններ թարգմանվել են Դայանա Տեր-Հովհաննիսյանի կողմից և ընդգրկվել են անգլալեզու «Մյուս ձայնը՝ հայ կանանց բանաստեղծությունները դարերի ընթացքում» ժողովածուում[2]։

1999-2000 թթ. եղել է Հայաստանի գրողների միության «Գրական թերթ»-ի գլխավոր խմբագրի օգնական, 2000-2007 թթ.`«Բաքոս» արվեստի սրահի հիմնադիր տնօրեններից մեկը։ 2007-2010 թթ. հրավիրվել է ԱՄՆ, դասավանդելու Սան Ֆրանցիսկոյի ԳԶՎ հայկական վարժարանում։ 2009 թվականին Կալիֆոռնիայի հայտնի «Հերբստ» հիմնադրամի կողմից ճանաչվել է տարվա լավագույն ուսուցչուհի։ 2010 թվականին հեղինակել և բեմադրել է «Վերադարձ» թատերգությունը։ Որպես մեներգչուհի հանդես է եկել ՀՖՆ-ի հետ, Հալեպի «Սպենդիարյան» երգչախմբի հետ։ Ճանաչվել է «Սայաթ Նովա 2000» համահայկական երգի մրցանակաբաշխության դափնեկիր, մենահամերգով հանդես է եկել ԱՄՆ-ի Սան Մատեո քաղաքում։ 1998 թվականին, սիրիական «Ալ-Սաֆար» հայտնի հեռուստաֆիլմում ստանձնել է Սուքքար Նաբաթի դերը։

2012 թվականից հանդիսանում է «Գալա Արտ» ցուցասրահի հիմնադիր տնօրեններից մեկը[3]։

Հրատարակած գրքեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 1997 «Սպասի՛ր արև», Հալեպ, Կիլիկիա հրատարակչություն
  • 2002 «Քամիներից այն կողմ», Երևան, Զանգակ հրատարակչություն
  • 2008 «Ավելին, քան այսքանը», Երևան, Փրինթ ինֆո հրատարակչություն

Մեջբերումներ Նուշիկ Միքայելյանի մասին[խմբագրել | խմբագրել կոդը]

«Պոետ չեն դառնում, պոետ ծնվում են...Նուշիկը ծնվել է պոետ, պոետ ամենից առաջ իր տարերքով...Հախուռն, եռացող մի խառնարան, ու հրաշեկ լավայի շիթեր այստեղ-այնտեղ գալարվող...Տվայտանքներ հոգու...անվերջ գոտեմարտի մեջ ինքն իր հետ, անորոշ, երբեմն անհույս սպասելիքներով լեցուն...Ինչպես կյանքն է... Հեթանոսական, վարուժանական ոգին սողոսկող՝ բավական մշուշապատ, աննկատելի...Երբեմն հոգու գալարումները նրա Էլ Գրեկոյան կերպարներ են հիշեցնում՝ խոյանք կապույտների մեջ ողողված, տարերային, վերսլացություն մտքի, զգացմունքների տարուբերումների, տառապանք...Ինչպես կյանքն է...»։
Գրիգոր Գուրզադյան
Գիտնական, ֆիզիկոս աստղագետ

«Նուշիկ Միքայելյանի բանաստեղծությունները պարտադրում են վստահությամբ խոսել իրենց մասին։ Վստահությամբ ու հարգանքով։ Վստահությամբ՝ ապրումների ու զգացումների անկեղծության, ակնհայտ ձիրքի համար, հարգանքով՝ բանաստեղծի իր շիտակ ու անխառն նկարագրի համար։»
Յուրի Խաչատրյան
Գրականագետ, արվեստաբան

Ստեղծագործություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

«Ռեքվիեմ» շարքից

Աստծո դիմակի տակ
Խորհուրդն է երկյուղի,
Մկրտումը միջակության,
Նահանջը զորավարների
Ու զոհասեղանին բարձրացող գառների աճը...
Աստծո դիմակի տակ
Արծիվների մորթ է,
Գլխատում սիրո
Եվ մտրակո՛ւմ խնձորենու...
...Իսկ ես՝ Աստվածավախս,
Բանաստեղծ եմ
Եվ կառափնարանս եմ հրդեհում հիմա
Աստծո դիմակը պատռելուց առաջ։

2010 թ.

«Հրդեհ»

Ինձ ստիպեցին չափերս փոխել
և տեղավորվել...ասենք թե
փոքրիկ լուցկու տուփի մեջ...
...Իսկ հետո, նրանք
այնքան զարմացան,
որ մեր քաղաքում, որտեղից - որտեղ
Առանց կրակի հրդեհ բռնկվեց։

2006 թ.

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]