Ավետիս Բերբերյան (կոմպոզիտոր)
Ավետիս Բերբերյան | |
---|---|
Ի ծնե անուն | Ավետիս Անդրանիկի Բերբերյան |
Ծնվել է | նոյեմբերի 21, 1966 (58 տարեկան) Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Մասնագիտություն | Կոմպոզիտոր |
Աշխատավայր | Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբ, Գալա Արտ և Հայաստանի կոմպոզիտորների միություն |
Կրթություն | Երևանի միջնակարգ մասնագիտական երաժշտական դպրոց Չայկովսկու անվան և Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիա |
Ամուսին | Նուշիկ Միքայելյան |
Ավետիս Անդրանիկի Բերբերյան (նոյեմբերի 21, 1966, Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ կոմպոզիտոր։
Բանաստեղծուհի, հրապարակախոս Նուշիկ Միքայելյանի ամուսինն է։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ավարտել է Երևանի Չայկովսկու անվան երաժշտական մասնագիտական դպրոցի թավջութակի դասարանը, ապա՝ Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի կոմպոզիտորական բաժինը՝ Էդգար Հովհաննիսյանի դասարանը։ Եղել է «Մետրո» թատրոնի երաժշտական ղեկավարը, որտեղ ստեղծել է մի քանի երաժշտական ներկայացում՝ «Տերն ու ծառան», «Կախարդված արքայազնը» և այլն։ 1988 թվականին հրավիրվել է Մոսկվա` աշխատելու ռուս ռեժիսոր Վիշնևսկու հետ` ստեղծելով «Տեր փրկյա նրանց» դոկումենտալ ֆիլմի երաժշտությունը՝ նվիրված 1988 թվականի երկրաշարժի զոհերի հիշատակին։ 1989 թվականին աշխատել է Երևանի Արվեստի կենտրոնում, որտեղ հիմնադրել է «Երիտասարդ տաղանդների կամերային նվագախումբն» ու «Մանկական ջազային երգչախումբը»։ Խմբերը մասնակցել են բազմաթիվ երաժշտական փառատոների Խորհրդային Միությունում՝ ստանալով մի քանի մրցանակներ։ 1991 թվականին մանկական ջազային նվագախումբը Թբիլիսիում շահել է գլխավոր մրցանակ՝ որպես «Կովկասի լավագույն մանկական երգչախումբ»։ 1993-2000 թվականներին աշխատել է Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախմբում` որպես համերգա-հյուրախաղային բաժնի տնօրեն[1]։ 2012 թվականից հանդիսանում է «Գալա Արտ» ցուցասրահի հիմնադիր տնօրենը։ 2014 թվականից Հայաստանի կոմպոզիտորների միության փոխնախագահն է[2]։
Ստեղծագործական գործունեություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ավետիս Բերբերյանն ստեղծել է բազմաթիվ երաժշտական գործեր սիմֆոնիկ նվագախմբի և երգչախմբի համար, հեղինակել է երկու օրհներգեր՝ Շուշիի հիմնը (2012) և Արտաշատ քաղաքի հիմնը (2012)։ 2011 թվականին, ԱՄՆ Օքլանդ Իսթ Բեյ Սիմֆոնիկ նվագախմբի և երգչախմբի կատարմամբ աշխարհահռչակ Paramount Theater դահլիճում, հնչել են Ավետիս Բերբերյանի ստեղծագործությունները։
Ստեղծագործություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- «Մայրամուտ» – Նվիրված Առնո Բաբաջանյանի հիշատակին։ Դաշնամուրի և սիմֆոնիկ նվագախմբի համար
- «Ճակատամարտ» - Սիմֆոնիկ պատկեր – Սիմֆոնիկ նվագախմբի համար
- «Ճանապարհը» – Սիմֆոնիկ պատկեր – Սիմֆոնիկ նվագախմբի համար
- «Հետապնդում» – Սիմֆոնիկ պատկեր Սիմֆոնիկ նվագախմբի համար
- «Արաբական արշավանքներ» – Սիմֆոնիկ պատկեր – Սիմֆոնիկ նվագախմբի համար
- «Անձրևոտ օր» – դաշնամուրի և սիմֆոնիկ նվագախմբի համար
- «Կարոտ» - շեփորի և սիմֆոնիկ նվագախմբի համար
- «Վերադարձ» – վոկալի և սիմֆոնիկ նվագախմբի համար
- «Աղոթքս քեզ, Երևան» – Բալլադ- Մեներգիչների, սիմֆոնիկ նվագախմբի և երգչախմբի համար։
- «Միայնություն» Պիես – Թավջութակի և դաշնամուրի համար
- «Աշնանային մտորումներ» – Սաքսոֆոնի և կամերային նվագախմբի համար
- «Կապրիչչիո» – Սիմֆոնիկ նվագախմբի համար
- «Գրոսսո» – Սիմֆոնիկ պատկեր -Սիմֆոնիկ նվագախմբի համար
- «Քամիներից այն կողմ» – դաշնամուրի և սիմֆոնիկ նվագախմբի համար
- «Տերն ու ծառան» – մյուզիքլ
- «Կախարդված արքայազնը» - մյուզիքլ
- «Իմ մայր» – բալլադ – վոկալի, երգչախմբի և սիմֆոնիկ նվագախմբի համար
- «Ելիր, ով հայ» - բալլադ – Սոպրանոյի, տենորի, երգչախմբի և սիմֆ. նվագախմբի համար
- «Ադաջիո» – սիմֆոնիկ նվագախմբի համար
- «Պոեմ» – ջութակի և սիմֆոնիկ նվագախմբի համար
- «Կալիգուլա» – թատերական ներկայացում
- «Ռապսոդիա» - դաշնամուրի և սիմֆոնիկ նվագախմբի համար
- Արտաշատի օրհներգը – Մեներգիչների և սիմֆոնիկ նվագախմբի համար
- Շուշիի օրհներգը – երգչախմբի և սիմֆոնիկ նվագախմբի համար
- Ադաջիետտո – թավջութակի և սիմֆոնիկ նվագախմբի համար
- «Կյանքն այս» – վոկալի և էստրադային սիմֆոնիկ նվագախմբի համար
Մրցանակներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- «Երիտասարդ Կոմպոզիտորներ» մրցույթի գլխավոր մրցանակ, Չեխոսլովակիա, իր հեղինակած «Հայաստանի երեխաների հիմնը» երգի համար, 1985
- «ԱՅՈ» ամենամյա երգի մրցանակաբաշխության երկրորդ մրցանակ՝ «Իմ մայր» երգի համար, 1998
- «Սայաթ Նովա» համահայկական ամենամյա երգի մրցանակաբաշխության գլխավոր մրցանակ՝ «Ելի՛ր, ով հայ» բալլադի համար, 2000
- Սաքսոֆոնահարների հանրապետական մրցույթի երրորդ մրցանակ՝ «Աշնանային մտորումներ» պիեսի համար, 2008
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Ավետիս Բերբերյան «Կարոտ»
- Avetis Berberyan - Sunset
- Avetis Berberyan - Jagadamard - Battle
- Ավետիս Բերբերյան, Շուշիի օրհներգը
- " Wake up, Armenian" by composer Avetis Berberyan
- «Իմ Մայր», Ավետիս Բերբերյան
|