Նուբար Ալեքսանյան
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Ալեքսանյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Նուբար Ալեքսանյան | |
---|---|
Ծնվել է | 1950[1][2][3][…] |
Ծննդավայր | Վուսթեր, Մասաչուսեթս, ԱՄՆ[4] կամ Կոստանդնուպոլիս, Թուրքիա |
Քաղաքացիություն | ԱՄՆ, Օսմանյան կայսրություն և Ֆրանսիա |
Կրթություն | Բոստոնի համալսարան և New England School of Photography? |
Մասնագիտություն | լուսանկարիչ և երաժիշտ |
Ծնողներ | հայր՝ Harutyun Aleksanyan? |
Նուբար Ալեքսանյան (1950[1][2][3][…], Վուսթեր, Մասաչուսեթս, ԱՄՆ[4] և Կոստանդնուպոլիս, Թուրքիա), վավերագիր–լուսանկարիչ, ում աշխատանքները ներկայացվել են ԱՄՆ–ի և Եվրոպայի խոշորագույն պարբերականներում, այդ թվում՝ «The New York Times Magazine», «Life», «Fortune», «GEO», «Time» և «Newsweek»։ Վերջին 35 տարիների ընթացքում եղել է ավելի քան 30 երկրում՝ ուշադրությունը կենտրոնացնելով մարդկային պայմանները նկարագրող անձնական նախագծերի վրա։ 2008 թվականին ավարտել է իր հինգերորդ գիրքը, որը ռեժիսոր Էրոլ Մորիսի հետ տասնհինգամյա համատեղ աշխատանքի արդյունք է։ Այս աշխատության անձնական ցուցադրությունները կազմակերպվել են Walker Art Center–ում, Corcoran Gallery of Art–ում, Caren Golden Fine Art Gallery–ում, The Atlanta Contemporary Art Center–ում, The LOOK3 Festival–ում և Clark University–ում։
Վաղ կյանք և կրթություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Նուբար Ալեքսանյանը ծնվել է 1950 թվականին Վուստերում (Մասաչուսեթս)։ Ընտանիքի չորս երեխաներից երկրորդն է և սիրվել է որպես ուղղափառ հայկական ընտանիքի առաջին որդի։ Տատիկ-պապիկը Հայոց ցեղասպանությունից փրկվածներ են։ Անգլերեն սովորել է միայն տարրական դպրոց ընդունվելուց հետո։ Իսկ մինչ այդ մեծացել է՝ հայերեն խոսելով իր պապի հետ, ով ապրում էր նրանց վերևի բնակարանում։
Ալեքսանյանն ընտանիքում առաջինն էր, որ գնաց քոլեջ։ Շուրջ երկու տարի Բոստոնի համալսարանում մասնակցել է Վիետնամի պատերազմի դեմ ուղղված ցույցերին։ Հենց այս ժամանակ էլ սկսեց լուսանկարներ անել՝ փորձելով հասկանալ և նկարագրել իր տեսածը։ Նա մեկնաբանում է․
Տեսախցիկը արտոնագիր է տալիս անել գրեթե ամեն ինչ։ Այն ինձ համար հնարավորություն էր՝ ավելի մոտ լինելու նրան, ինչ կատարվում էր Բոստոնում այդ ժամանակ[5]։ |
Նա նկարագրում է «լուսանկարչության ուժը»՝ որպես վկայակոչման գործողություն, աշխարհն ավելի մոտիկից և անձնապես ճանաչելու հնարավորություն։ Իրեն որպես ուսանող և սկսնակ լուսանկարիչ ներկայացնելիս Ալեքսանյանը մատնանշում է իր աշխատավոր ընտանիքը, որն իրեն սովորեցրել է մոտիվացիա և աշխատանքի էթիկա, ինչն էլ հենց նպաստել է իր՝ որպես լուսանկարչի հաջողություններին։
Բոստոնի համալսարանում երկու տարի սովորելուց հետո արձակուրդ վերցրեց Լուսանկարչության նոր անգլիական դպրոցում դասավանդելու համար։ Դրանից հետո թողեց լուսանկարչության դպրոցը և ավելի ուշ դարձավ Մասաչուսեթսի համալսարանի «University Without Walls» ծրագրի առաջին դասի անդամ։ Այստեղ նա կրեդիտ հավաքեց 1973-1974 թվականներին Լուսանկարչության նոր անգլիական դպրոցում դասավանդելու համար։
Ուսուցանում
[խմբագրել | խմբագրել կոդը]Բոստոնի գեղարվեստի ինստիտուտում (1972–1974) և Լուսանկարչության նոր անգլիական դպրոցում ուսուցանելուց հետո 1975 թվականին Ալեքսանյանը համահիմնադրեց Էսեքսի լուսանկարչական վորքշոփը։ Դա երկրի լուսանկարչական առաջին ծրագրերից մեկն էր։ Այդ ժամանակից ի վեր կազմակերպել է վորքշոփեր և կարդացել դասախոսություններ աշխարհի տարբեր երկրներում՝ ներառյալ ICP-ն Նյու Յորքում և Gaudí School of Photography-ն Պերուում։ Վերջերս Ալեքսանյանը Բոստոնում կազմակերպեց քննադատական խմբեր այն լուսանկարիչների համար, ովքեր աշխատում են իրենց անձնական, երկարաժամկետ ծրագրերի շուրջ։
Գրքեր
[խմբագրել | խմբագրել կոդը]Երկրից դուրս Ալեքսանյանի առաջին ուղևորությունը եղել է 1974 թվականին դեպի Պերու։ 1978-1989 թվականներին հիմնականում մեկնել է Պերու Անդյան ժողովուրդների կյանքը և մշակույթը փաստագրելու նպատակով։ 1983 թվականին ստացել է Ֆուլբրայթի ծրագիր՝ Պերուում աշխատանքը շարունակելու նպատակով։ Համաձայն ծրագրի՝ նա պետք է ապրեր և աշխատեր Պերուում վեց ամիս։ Այս աշխատանքի արդյունքը՝ «Stones in the Road: Photographs of Peru»-ն, փաստագրում է Անդյան ժողովուրդների արտագաղթը լեռներից դեպի Լիմայի շրջակայքի քաղաքները։ Դա քաղաքացիական պատերազմի և թմրանյութերի անօրինական արտադրության աճի բազմաթիվ ողբերգություններից էր։
1996 թվականին Ալեքսանյանը հրատարակեց իր առաջին գունավոր նախագիծը՝ «Where Music Comes From» գիրքը։ Հինգ տարվա ընթացքում ստեղծված այս աշխատությունը ներկայացնում է 25 երաժիշտների (այդ թվում՝ Ուինթոն Մարսալիս, Ֆիլիպ Գլաս, Էմիլի Հարիս և Պաուլ Սիմոն) ստեղծագործական գործունեությունը։
«Stones in the Road» և «Where Music Comes from» աշխատանքներն իրականացնելու համար կազմակերպած ճամփորդություններից հետո Ալեքսանյանն անդրադարձավ իր հայրենի քաղաքին։ Նրա «Gloucester Photographs» գիրքն արտացոլում է իր սիրելի քաղաքը։ Այդ աշխատանքը միաժամանակ փաստագրական և ինքնակենսագրական է։
2002 թվականին Ուինթոն Մարսալիսի հետ համատեղ Ալեքսանյանը հրատարակեց «JAZZ»-ը։ Դա նկարների և ասույթների հավաքածու է, որն արտացոլում է Մարսալիսի և նրա հանդիսականների միջև երաժշտական երկխոսությունը։
2005 թվականին Ալեքսանյանը 50 դիմանկար նկարեց «This I Believe» բեսթսելլերի համար, որը 2005-2007 թվականներին National Public Radio-ով ներկայացվեց նաև ռադիոսերիալի տեսքով։
Վերջերս Ալեքսանյանն ավարտեց իր հինգերորդ գիրքը՝ «NONFICTION»-ը։
Ֆիլմեր
[խմբագրել | խմբագրել կոդը]- The Professor of Swing, 1998, Ուինթոն Մարսալիսի կինեմատոգրաֆիկ դիմանկարը։
- The Clifford Ball, 1994, «Phish» խմբի մասին ֆիլմի համահեղինակ։ Ցուցադրվել է MTV-ով, տևողությունը՝ 30 րոպե։
- Flamenco Shorts, 2004 Ղեկավար և լուսանկարների ղեկավար։
- Flamenco Nuevo, 2007 Ղեկավար և լուսանկարների ղեկավար։
Ռադիո
[խմբագրել | խմբագրել կոդը]«Perfect Hearing»-ը ռադիո վավերագրություն է Tinnitus-ի և լսողության կորստի մասին։ Ստեղծել են Նուբար Ալեքսանյանը և Աբբի Ալեքսանյանը Ջեյ Էլիսոնի հետ համատեղ։ Թողարկվել է 2004 թվականի փետրվարին «This American Life» ռադիոծրագրով։
Հրատարակումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Life Magazine
[խմբագրել | խմբագրել կոդը]- Garth Brooks, 1992, հուլիս
- Wynton Marsalis, 1993, օգոստոս
- Paul Simon, 1993, նոյեմբեր
- Phish, 1994, մայիս
New York Times Magazine
[խմբագրել | խմբագրել կոդը]- Coming Out Of Coma, ֆոտո-էսսե ԱՄՆ-ում կոմայի մեջ հայտնվող հազարավոր մարդկանց և նրանց խնամքի մասին, 1982, հունիս։
- A Passion For Peru, ֆոտո-էսսե Պերուի կյանքի մասին, 1983, նոյեմբեր։
- On The Verge, իսպանացի ռեժիսոր Պեդրո Ալմոդովարի մասին, 1990, մայիս։
- Hope and Heartbreak, Մեքսիկայի սահմանում արդյունաբերության մասին, 1990, հուլիս։
- Why Is America Failing Its Children? Ամերիկայի աղքատ երեխաների մասին, 1990, սեպտեմբեր։
- Unsettled, Unseen, Unspoken For, Յանկի քաղաքի Պուերտո Ռիկոյի համայնքի մասին, 1991, ապրիլ։
- Baseball's Angry Man, Ազգային Լիգայի նախագահ Բիլ Ուայթի մասին, 1991, հոկտեմբեր։
- A World Of Leaves, 1992, փետրվար։
Fortune Magazine
[խմբագրել | խմբագրել կոդը]- The Rev Jessie Jackson, 1982, նոյեմբեր
- The Brain, 1983, հունվար
- The Mercantile Exchange, Chicago, 1983, սեպտեմբեր
- Weirton Steel Company, 1985, ապրիլ
- Adnan Khashoggi, 1985, սեպտեմբեր
- Bill Gates, Microsoft, 1986, հուլիս
Geo Magazine
[խմբագրել | խմբագրել կոդը]- Steel Island, 1983, հունիս
- Where The Fish Come First, 1981, փետրվար
- Premature Infants, 1998, հունիս
Ցուցադրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Միայնակ ցուցադրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 2008 մայիս, Standard Operating Procedure, Corcoran Gallery of Art, Washington, D.C.
- 2008 մայիս, Standard Operating Procedure, Caren Golden Fine Art, New York.
- 2008 մարտ, Standard Operating Procedure, Walker Art Center, Minneapolis, Minnesota.
- 2007 հոկտեմբեր, Standard Operating Procedure, Atlanta Contemporary Art Center
- 2002 Retrospective, Panopticon Gallery
- 2001 նոյեմբեր-2002 հունվար Cape Ann Museum, Main Gallery
- 1997 Leica Gallery, Two Person Show
- 1992-1993 Traveling exhibition of Photographs of Peru in England
- 1993 մարտ, The Burden Gallery, Aperture Foundation New York
- 1993 մայիս, Panopticon Gallery, Boston, Massachusetts
- 1992 մարտ, Centro Cultural de l'Universidad de Arequippa, Peru
- 1992 օգոստոս, Centro Cultural de la Municipalidad de Miraflores,Lima Peru
- 1992 նոյեմբեր, Casa Cabrera, Cuzco, Peru.
- 1983 նոյեմբեր William Klein Gallery, Boston; World's Apart։ Photographs of Peru
- 1978 Soho Gallery, New York (երկուսով)
- 1976 University of Vermont (երկուսով)
- 1973 Gallery One, New England School of Photography
- 1973 Panopticon Gallery, Boston
Խմբային ցուցադրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1972 Polaroid Collections Committee Show
- 1972 photokina, West Germany
- 1972 Art Institute of Boston
- 1976 Addison Gallery of American Art, Massachusetts
- 1978 University of Massachusetts Criticism of Photography Show
- 1998 Creative Center of Photography, Tucson, Arizona
- 2000 Into Our Prime։ Acquisitions Since 1996, Center for Creative Photography, Tucson
- 2002 Panopticon Gallery
Հավաքածուներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Agfa Corporation Collection
- Bose Corporation Collection
- Cape Ann Historical Museum
- Polaroid Collection
- Carl Siembab Gallery Collection
- Panopticon Gallery
- Robert Klein Gallery
- University of Arizona Permanent Collection
- Bibliothèque Nacionale, France
- Numerous Private Collections
Մրցանակներ և դրամաշնորհներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 2004 Third Coast Festival Award, Perfect Hearing Best Radio Documentary Honorable Mention
- 2000 Gloucester Arts Council Grant
- 1999 Bruce J. Anderson Grant
- 1990 W. Eugene Smith Memorial Grant, Finalist
- 1984 Gold Medal Award, New York Film and Television Festival for photography
- 1983 Fulbright Artist Fellowship for photography in Peru
- 1982 Andy Award of Excellence, New York Art Director's Club
- 1983 Polaroid Instant Art Campaign։ Annie Leibovitz, Nubar Alexanian, Pete Turner, David Bailey, & Sandy Fellman.
Հոդվածներ Նուբար Ալեքսանյանի մասին
[խմբագրել | խմբագրել կոդը]- 2008 մայիս, A conversation with Nubar Alexanian Արխիվացված 2017-07-08 Wayback Machine
- 2001 դեկտեմբեր, North Shore Sunday, Arts Section
- 2001 դեկտեմբեր, Gloucester Daily Times Editorial
- 2001 նոյեմբեր, The Boston Phoenix by Christopher Millis
- 2001 նոյեմբեր, artsMedia Magazine by Taline Voskeritchian Featured Artist
- 2001 նոյեմբեր, Boston Sunday Globe Arts Section by Haley Kaufman
- 2000 նոյեմբեր, AIM Featured Artist
- 1996 American Photo, Where Music Comes From
- 1996 The Picture Professional, Where Music Comes From
- 1996 Mother Jones Hot Media, Where Music Comes From
- 1996 մայիս, NPR, Weekend Edition with Liane Hansen interview/review of Where Music Comes From
- 1996 The British Journal of Photography, Where Music Comes From
- 1992 հոկտեմբեր, Boston Globe, review of Stones In The Road
- 1992 հոկտեմբեր, American Photo Magazine review of Stones In The Road.
- 1992 սեպտեմբեր, British Bulletin of Pub., review of Stones In The Road.
- 1992 սեպտեմբեր, Royal Photographic Society of England
- 1992 մայիս, NPR, Weekend Edition, interview and review of Stones In The Road
- 1983 Boston Globe review of World's Apart Show
- 1981 ապրիլ, Camera Magazine Portfolio։ Hostage Parade NYC
- 1980 հունիս, Diversions Magazine
- 1979 հոկտեմբեր, Portfolio Magazine
- 1978 մարտ, Criticism of Photography Invitational Exhibition Catalogue
- 1975 ապրիլ, Camera Magazine
- 1972 Boston Globe Review
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 Photographers’ Identities Catalog
- ↑ 2,0 2,1 Luminous-Lint — 2005.
- ↑ 3,0 3,1 RKDartists (նիդերլ.)
- ↑ 4,0 4,1 4,2 Freebase տվյալների վերբեռնում — Google.
- ↑ http://www.nubar.com/
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Մասաչուսեթստի համալսարանի կայքը (անգլ.)
- University Without Walls (անգլ.)
- www.walkercreekmedia.com (անգլ.)
- www.walkercreekmedia.com(անգլ.)
|