Նովա Միլեր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Նովա Միլեր
Ծնվել էհուլիսի 29, 2001(2001-07-29) (22 տարեկան)
Ստոկհոլմ, Շվեդիա
Երկիր Շվեդիա
Մասնագիտությունդաշնակահարուհի, երգերի հեղինակ, դերասանուհի, երգչուհի, պարուհի և ջութակահարուհի
Գործիքներջութակ, կիթառ և դաշնամուր
Լեյբլ300 Entertainment, BMG իրավունքների կառավարում և Universal Music Group
Կայքnovamillermusic.com
 Nova Miller Վիքիպահեստում

Ասթրիդ Ֆանի Գրանսթրյոմ (շվեդ.՝ Astrid Fanny Granström, հուլիսի 29, 2001(2001-07-29), Ստոկհոլմ, Շվեդիա), առավել հայտնի է որպես Նովա Միլեր (անգլ.՝ Nova Miller), շվեդ երգչուհի, երգերի հեղինակ, պարուհի, դերասանուհի և բազմագործիքավորող Շվեդիայի Ստոկհոլմ մայրաքաղաքից[1]։

Կյանք և կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրանսթրյոմը ծնվել է Շվեդիայի Ստոկհոլմ մայրաքաղաքում՝ երաժշտական ընտանիքում։ Նա կիթառ, դաշնամուր և ջութակ է նվագում[1]։ Երգչուհուն հայտնաբերել է բրիտանացի արտիստ, հեղինակ և երաժշտական գործադիր պրոդյուսեր Լոլենը (անգլ.՝ Lolene), երբ նա 12 տարեկան էր և սովորում էր Ստոկհոլմի պարային դպրոցում[2]։

2015 թվականի գարնանը 21:12 Entertainment-ը ստորագրել է Միլերին Universal Music-ում, և 2015 թվականի հունիսի 12-ին նա թողարկել է իր դեբյուտային՝ «Supernova» երգը[3][4]։ Երգն ընդգրկվել է Spotify-ի վիրուսային չարթում[5]։ Երգի տեքստը «դժվար հանգամանքներում ամենապայծառ ձևով փայլելու» մասին է, որը կապված է Միլերի փորձի հետ, երբ նրան ծաղրում էին դպրոցում և առցանց[5][6][7]։

Միլերը թողարկել է բնօրինակ սուրբծննդյան «My Perfect Christmas» սինգլը 2015 թվականի նոյեմբերի 25-ին։ Սինգլը դրական գնահատականներ է ստացել՝ զբաղեցնելով շվեդական Expressen թերթի կողմից ստեղծված «Բոլոր ժամանակների 100 լավագույն սուրբծծնդյան երգեր» ցանկի 13-րդ հորիզոնականը[8]։

2016 թվականի մայիսի 27-ին Միլերը 21:12 Entertainment Group լեյբլում թողարկել է «So Good» ռետրո փոփ թրեքը, որը ներշնչվել է Ջեյմս Բրաունի «I Got You (I Feel Good)» երգով[9]։ Տեսահոլովակի պրեմիերան կայացել է MTV-ով հունիսի 27-ին[10][11]։ Ամերիկյան պրեմիերան իրականացվել է Popstar! ասմագրի կողմից[12]։

Միլերի ձայնի դիամազոնը հինգ օկտավա է[13][14]։ Նա գլխավոր դեր է կատարել շվեդական «Svansen i kläm» շոուում[15] և որոշ դերեր է հնչյունավորել շվեդական Cartoon Network-ի համար[16]։

Նովայի երկրորդ՝ «Turn Up The Fire» սինգլը իր դեբյուտային մինի ալբոմից 8 միլիոն դիտում է հավաքել ՅուԹյուբում։ Թրեքը դեբյուտել է «Ուղիղ եթերում Ռայան Սիքրեստի հետ» (անգլ.՝ On Air With Ryan Seacrest) շոուում[17]։ 2019 թվականի հոկտեմբերին նա թողարկել է «Do It To Myself» սինգլը[18]։

Ազդեցություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Միլերը ներշնչվել է այնպիսի արտիստներից, ինչպիսիք են Չարլի Փութը, Արիանա Գրանդեն, Թեյլոր Սվիֆթը, Բրունո Մարսը և Քրիստինա Ագիլերան[19][20]։

Սկավառակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Սինգլներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Անվանում Ամսաթիվ Ալբոմ
«Supernova» Հունիսի 12, 2015[21] Ոչ ալբոմային սինգլ
«Singing in the Rain» Սեպտեմբերի 25, 2015[22]
«My Perfect Christmas» Նոյեմբերի 27, 2015[23]
«So Good» Մայիսի 27, 2016[24]
«Anything for U» Օգոստոսի 18, 2017[25]
«Turn Up the Fire» Հունվարի 26, 2018[26]
«TUTF» Հուլիսի 20, 2018[27]
«Not Your Number» Օգոստոսի 3, 2018[28]
«Do It To Myself»[29] Հոկտեմբերի 4, 2019

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Tanaka, Eugenia (2017 թ․ սեպտեմբերի 4). «'I think people in Sweden are very scared to dream': rising pop star Nova Miller». www.thelocal.se. Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 10-ին.
  2. «En intervju med Nova Miller». Being Blogged (շվեդերեն). Վերցված է 2016 թ․ փետրվարի 8-ին.
  3. Gustafsson, Anders. «Nova, 13, har fått skivkontrakt». Mitt i. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ հունիսի 20-ին. Վերցված է 2016 թ․ փետրվարի 8-ին.
  4. POSTEN, NACKA VÄRMDÖ. «Nova ska bli en ny stjärna». www.nvp.se. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ նոյեմբերի 1-ին. Վերցված է 2016 թ․ փետրվարի 8-ին.
  5. 5,0 5,1 «I helgen festas det loss i hamnen». VLT. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ սեպտեմբերի 30-ին. Վերցված է 2016 թ․ փետրվարի 8-ին.
  6. «I helgen festas det loss i hamnen». VLT. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ սեպտեմբերի 30-ին. Վերցված է 2016 թ․ հունվարի 26-ին.
  7. «Premiär: Se videon till Nova Millers nya låt nu». Expressen. Վերցված է 2016 թ․ փետրվարի 8-ին.
  8. David Lillemägi (2015 թ․ հունիսի 12). «Premiär: Se videon till Nova Millers nya låt nu | Nöje | Expressen». Expressen.se. Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 16-ին.
  9. «So Good - Single by Nova Miller on iTunes». iTunes. Վերցված է 2016 թ․ հունիսի 22-ին.
  10. «POPSTAR! » EXCLUSIVE PREMIERE: Nova Miller's "So Good" Music Video!». www.popstaronline.com. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ հուլիսի 3-ին. Վերցված է 2016 թ․ հունիսի 22-ին.
  11. «Nova Miller - So Good - Artists - MTV». MTV.se (շվեդերեն). Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ օգոստոսի 29-ին. Վերցված է 2016 թ․ հունիսի 22-ին.
  12. «POPSTAR! EXCLUSIVE PREMIERE: Nova Miller's "So Good" Music Video!». web.archive.org. 2016 թ․ հուլիսի 3. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ հուլիսի 3-ին. Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 10-ին.
  13. «Nova Millers nya musik video 'So Good' har premiär på MTV och... - 21:12 Entertainment». Mynewsdesk.com. 2016 թ․ հունիսի 21. Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 16-ին.
  14. «Nova Millers nya musik video 'So Good' har premiär på MTV och USA-superbloggen Popstar!». Mynewsdesk. Վերցված է 2016 թ․ հունիսի 22-ին.
  15. «Nova Miller vill ta världen med storm | Aftonbladet». Aftonbladet.se. Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 16-ին.
  16. Milligan, Mercedes (2017 թ․ հոկտեմբերի 29). «Cartoon Network Reveals More Local Voices for PPG Bliss». Animation Magazine. Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 10-ին.
  17. Sierra Marquina (2018 թ․ հունվարի 25). «Exclusive: Nova Miller Drops Hot New Track "Turn Up the Fire" | Ryan Seacrest | On Air with Ryan Seacrest». Onairwithryan.iheart.com. Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 16-ին.
  18. «SONG: Nova Miller - 'Do It To Myself' » Scandipop.co.uk». Scandipop.co.uk. 2019 թ․ հոկտեմբերի 5. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ հոկտեմբերի 10-ին. Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 10-ին.
  19. «PopCrush Presents: Nova Miller». PopCrush. Վերցված է 2016 թ․ փետրվարի 8-ին.
  20. [1](չաշխատող հղում)
  21. Supernova - Single by Nova Miller on Apple Music (ամերիկյան անգլերեն), 2015-06-12, Վերցված է 2017-09-07-ին
  22. Singin in the Rain - Single by Nova Miller on Apple Music (ամերիկյան անգլերեն), 2015-09-25, Վերցված է 2017-09-07-ին
  23. My Perfect Christmas - Single by Nova Miller on Apple Music (ամերիկյան անգլերեն), 2015-11-27, Վերցված է 2017-09-07-ին
  24. So Good - Single by Nova Miller on Apple Music (ամերիկյան անգլերեն), 2016-05-27, Վերցված է 2017-09-07-ին
  25. Anything for U - Single by Nova Miller on Apple Music (ամերիկյան անգլերեն), 2017-08-18, Վերցված է 2017-09-07-ին
  26. Turn Up the Fire - Single by Nova Miller (ամերիկյան անգլերեն), 2018-01-26, Վերցված է 2019-01-16-ին
  27. Tutf - Single by Nova Miller (ամերիկյան անգլերեն), Վերցված է 2019-01-16-ին
  28. Not Your Number - Single by Nova Miller (ամերիկյան անգլերեն), Վերցված է 2019-01-16-ին
  29. Murray, Robin. «Nova Miller's 'Do It To Myself' Proves She Is A Different Kind Of Pop Star». Clash Magazine (անգլերեն). Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 10-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Նովա Միլեր» հոդվածին։