Նյու Հեյվեն
Բնակավայր | ||
---|---|---|
Նյու Հեյվեն | ||
անգլ.՝ New Haven | ||
Երկիր | ԱՄՆ | |
Համայնք | South Central Connecticut Planning Region?[1] | |
Հիմնադրված է | 1638 թ. | |
Առաջին հիշատակում | 1638 | |
Մակերես | 52±1 կմ², 52,122141 կմ² | |
ԲԾՄ | 18±1 մետր | |
Բնակչություն | ▲134 023 մարդ (ապրիլի 1, 2020)[2] | |
Ժամային գոտի | EDT? | |
Հեռախոսային կոդ | 203 և 475 | |
Փոստային դասիչ | 06501–06540 | |
Պաշտոնական կայք | newhavenct.gov(անգլ.) | |
| ||
Նյու Հեյվեն (անգլ.՝ New Haven), քաղաք ԱՄՆ Կոնեկտիկուտ նահանգի համանուն շրջանում՝ Լոնգ Այլենդ նեղուցի ափին։ Նյու Հեյվենը մեծ նավահանգիստ է։ Ըստ 2012 թվականի մարդահամարի տվյալների՝ քաղաքում բնակվում է 130․741 մարդ[3]։ Բնակչության թվով համարվում է երկրորդ քաղաքը նահանգում։
Քաղաքը հիմնադրվել է 1638 թվականին, երբ շուրջ 500 պուրիտանցիներ լքել են Մասաչուսեթսի նեղուցի գաղութը և հիմնել են Նյու Հեյվենի գաղութը։ Մեկ տարի անց նրանք կառուցել են քաղաքի փողոցները ճաղավանդակի տեսքով՝ ստեղծելով այն, ինչը այժմ հայտնի է որպես «Ինը հրապարակների հատակագիծ»[4]։ Այդ բլոկի կենտրոնական հատվածը անվանվում է Նյու Հեյվեն Գրին (անգլ.՝ New Haven Green)։ Այն զբաղեցնում է 6 հեկտար տարածք և համարվում է ԱՄՆ ազգային պատմական հուշարձան[5][6]։
Քաղաքում զարգացած է հրազենի, ժամացույցների, էլեկտրոնիկայի, արդյունաբերական սարքավորումների ու գործիքների արտադրությունը և քիմիական արդյունաբերությունը։
Քոլեջներ և համալսարաններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Եյլի համալսարան, հիմնադրվել է 1701 թվականին
- Բերկլիի աստվածաբանական դպրոց, հիմնադրվել է 1854 թվականին
- Հարավային Կոնեկտիկուտի համալսարան, հիմնադրվել է 1893 թվականին
- Նյու Հեյվենի համալսարան, հիմնադրվել է 1920 թվականին
- Ալբերտ Մեծի քոլեջ, հիմնադրվել է 1925 թվականին
Քույր քաղաքները
[խմբագրել | խմբագրել կոդը]- Աֆուլա, Իսրայել
- Ամալֆի, Իտալիա
- Ավինյոն, Ֆրանսիա
- Ֆրիթաուն, Սիերա Լեոնե
- Հյուե, Վիետնամ
- Լիոն, Նիկարագուա
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ https://scrcog.org/
- ↑ 2020 թվականի ԱՄՆ մարդահամար / United States Census Bureau
- ↑ «Profile of General Population and Housing Characteristics: 2010 Demographic Profile Data (DP-1): New Haven-Milford, CT Metro Area». U.S. Census Bureau, American Factfinder. Վերցված է 2012 թ․ սեպտեմբերի 26-ին.
- ↑ «New Haven: The Elm City». Towngreens.com. Վերցված է 2011 թ․ սեպտեմբերի 28-ին.
- ↑ «National Planning Landmark Award». planning.org. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ մարտի 5-ին. Վերցված է 2017 թ․ մարտի 4-ին.
- ↑ «Արխիվացված պատճենը». Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ օգոստոսի 10-ին. Վերցված է 2018 թ․ դեկտեմբերի 29-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Նյու Հեյվեն» հոդվածին։ |
|