Նյուրնբերգ (ֆիլմ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Նյուրնբերգ
ռուս.՝ Нюрнберг
Երկիր Ռուսաստան
 Չեխիա[1]
 Գերմանիա[1]
 Միացյալ Թագավորություն[1]
Ժանրդրամա, արկածային ֆիլմ[1], պատմական ֆիլմ[1], մարտաֆիլմ և դետեկտիվ
Թվական2023
Լեզուռուսերեն, անգլերեն և գերմաներեն
ՌեժիսորՆիկոլայ Լեբեդև
Սցենարի հեղինակՆիկոլայ Լեբեդև և Ալեքսանդր Զվյագինցև
ԴերակատարներԼյուբով Աքսյոնովա, Laura Bach?, Ալեքսեյ Բարդուկով, Սերգեյ Բեզռուկով, Alain Blazevic?, Վոլգանգ Սերնի, Pavel Davydov?, Charlotte Harwood?, Ludwig Hollburg?, Aleksandr Kakhun?, Thorsten Krohn?, Կարստեն Նորգարդ, Յոախիմ Պաուլ Ասբյոք[1], Դմիտրի Բրաուեր[1], Milan Deutsch?[1], Michael Epp?[1], Քրիստիան Հարթինգ[1], Aneta Kernová?[1], László I. Kish?[1], Jochen Kolenda?[1], Կլաուս Շինդլեր[1], Vilma Frantová?[1], Matěj Havelka?[1] և Մարեկ Վաշուտ[1]
ԵրաժշտությունԷդուարդ Արտեմև
Բյուջե674 300 000 ₽[2]
Շահույթ334 500 000 ₽[3]

«Նյուրնբերգ» (ռուս.՝ «Нюрнберг»), ռուս ռեժիսոր Նիկոլայ Լեբեդևի ռուսական գեղարվեստական ֆիլմը Նյուրնբերգյան դատավարության մասին։ Սցենարի համար հիմք է ծառայել Ալեքսանդր Զվյագինցևի «Առհավետ» (ռուս.՝ «На веки вечные») գիրքը։

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆիլմի գործողությունները ծավալվում են Գերմանիայի կապիտուլյացիայից կես տարի անց, երբ սկսվում է նացիստական հանցագործների դատավարությունը[4][5]։

Դերերում[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆիլմի ստեղծմանը մասնակցել է միջազգային կոլեկտիվը. ֆիլմում ներգրավված են պրոֆեսիոնալ դերասաններ Ռուսաստանից, Ավստրիայից, Գերմանիայից, Մեծ Բրիտանիայից և Ֆրանսիայից[6][7]։ Դեռևս 2018 թվականին նկարահանումներին մասնակցելու իրենց ցանկության մասին հայտարարել էին Նաստասյա Կինսկին և Միխալինա Օլշանսկայան[8]։

Արտադրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Նախագիծը 2018 թվականի վերջին ներկայացրել է Ռուսաստանի այն ժամանակվա մշակույթի նախարար Վլադիմիր Մեդինսկին։ Նա հայտարարել է, թե Նյուրնբերգյան դատավարության թեման «սեփականաշնորհված է ԱՄՆ-ի կողմից», ուստի անհրաժեշտ է այդ թեմայով ռուսական ֆիլմ նկարահանել պատերազմի հաղթանակի 75-ամյակի կապակցությամբ[9]։ Ֆիլմի պրոդյուսեր է դարձել Էլմիրա Այնուլովան։ Նրա խոսքով՝ «ֆիլմը հիմնված կլինի մինչև վերջերս անհայտ պատմական փաստերի և փաստաթղթերի վրա, որոնք պատմաբաններն ու լրագրողներն ստացել են անմիջապես Նյուրնբերգյան դատավարության մասնակիցներից և վկաներից», և իրենց գլխավոր խնդիրը «օբյեկտիվ պատմական գիտելիքների հանրայնացումն է»[10][11][12]։

2019 թվականին ֆիլմի սցենարը լրջորեն փոխվել է։ Սա, ինչպես նաև աշխատանքում օտարերկրացի դերասանների ներգրավումը և նկարահանումներն արտասահմանում անցկացնելու անհրաժեշտությունը հանգեցրել է նախագծի թանկացմանը. կառավարության ղեկավար Դմիտրի Մեդվեդևը հավանություն է տվել պետական պահուստային ֆոնդից լրացուցիչ 200 մլն ռուբլու հատկացմանը[13]։ Որպես ռեժիսորի թեկնածուներ դիտարկվել են Կոնստանտին Խաբենսկին[14], Նիկիտա Միխալկովը, Օլիվեր Սթոունը[8], սակայն, ի վերջո, ռեժիսոր է դարձել Նիկոլայ Լեբեդևը։ «Նյուրնբերգի» նկարահանումները պետք է սկսվեին 2020 թվականի գարնանը Չեխիայում։ Դրանք հետաձգվել են կորոնավիրուսի պանդեմիայի պատճառով[15][16] և սկսվել են 2021 թվականի ապրիլին Պրահայում[17], իսկ հունիսին շարունակվել են «Մոսֆիլմում»[18][19][20]։ Սկզբում ֆիլմի պրեմիերան նախատեսվել է 2021 թվականին[21], սակայն 2021 թվականի աշնանը նրա վրա աշխատանքը դեռ շարունակվում էր։ Հետագայում հայտարարվել է, որ պրեմիերան կկայանա 2022 թվականի նոյեմբերի 24-ին։

Ֆիլմի նկարահանումների համար «Մոսֆիլմում» բնական չափերով (330 քառակուսի մետր) վերստեղծվել է Նյուրնբերգյան արդարադատության պալատի Դատական նիստերի դահլիճը։ «Դահլիճ 600» դեկորատիվ համալիրը հետագայում փոխանցվել է Մոսկվայի «Հայրենասեր» (ռուս․՝ «Патриот») զբոսայգուն որպես թանգարանային ցուցանմուշ այցելուների հետ անցկացվող պատմա-լուսավորական աշխատանքում օգտագործելու համար[22]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 1,10 1,11 1,12 1,13 1,14 1,15 1,16 ČSFD (չեխերեն) — 2001.
  2. https://web.archive.org/web/20230309143547/https://www.kinobusiness.com/movies/nyurnbergg/
  3. https://web.archive.org/web/20230309172135/https://ekinobilet.fond-kino.ru/films/detail/111001023/
  4. «Суд над нацистами: в Москве начались съемки художественного фильма «Нюрнберг»». Mir24 (ռուսերեն). Վերցված է 2021 թ․ հուլիսի 13-ին.
  5. «В МО считают, что фильм "Нюрнберг" напомнит о решающей роли СССР в победе над нацизмом». ТАСС. Վերցված է 2021 թ․ հուլիսի 13-ին.
  6. «Сергей Безруков сыграет главную роль в фильме Николая Лебедева».
  7. «Названа роль Сергея Безрукова в остросюжетном фильме о Нюрнбергском процессе». portal-kultura.ru (ռուսերեն). Վերցված է 2021 թ․ հուլիսի 13-ին.
  8. 8,0 8,1 Петров И. После «Собибора» — трибунал. В фильме о Нюрнбергском процессе будут играть звезды мирового кино // Российская газета — Федеральный выпуск. № 282 (7745). 13.12.2018
  9. Мединский анонсировал выход фильма «Нюрнберг» к 75-летию Победы // Аргументы и факты, 12.12.2018
  10. Дивеева Ю. Фильм «Нюрнберг» будет основан на ранее неизвестных документах // Комсомольская правда, 13.12.2018
  11. Зиганшина Н. «Востребованность тематики»: создатели «Собибора» снимут фильм о Нюрнбергском процессе // RT, 13.12.2018
  12. Мединский предложил снять фильм о Нюрнбергском процессе // Лента.ру, 12.12.2018
  13. В Минкультуры РФ объяснили выделение дополнительных 200 млн руб. на фильм «Нюрнберг» // Интерфакс, 01.08.2019
  14. Служин В. Константин Хабенский может стать режиссёром фильма о Нюрнбергском процессе // Константин Хабенский. Информационный сайт, 13.12.2018
  15. Усков О. Режиссёр «Легенды № 17» Николай Лебедев снимет фильм «Нюрнберг» // Российская газета — Кинократия, 15.05.2020
  16. Николай Лебедев снимет фильм «Нюрнберг»
  17. В Чехии стартовали съемки нового фильма Николая Лебедева «Нюрнберг»
  18. «На «Мосфильме» начались съемки первого игрового фильма про Нюрнбергский процесс». www.kinometro.ru (ռուսերեն). Վերցված է 2021 թ․ հունիսի 17-ին.
  19. «Что известно про фильм Николая Лебедева «Нюрнберг»?». aif.ru (ռուսերեն). 2021 թ․ հունիսի 17. Վերցված է 2021 թ․ հուլիսի 13-ին.
  20. «На «Мосфильме» снимают триллер о Нюрнбергском процессе - 7Дней.ру». 7days.ru (ռուսերեն). Վերցված է 2021 թ․ հուլիսի 13-ին.
  21. 7 самых ожидаемых военных фильмов 2021 года // Рамблер/Кино, 20.05.2020
  22. «В парке "Патриот" разместят копию зала, в котором проходил Нюрнбергский процесс». ТАСС. Վերցված է 2021 թ․ նոյեմբերի 28-ին.