Նիկոպոլիս ադ Իստրում

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Բնակավայր
Նիկոպոլիս ադ Իստրում
Νικόπολις ἡ πρὸς Ἴστρον
ԵրկիրԲուլղարիա Բուլղարիա
Ժամային գոտիUTC+2 և UTC+3
Պաշտոնական կայքbulgariatravel.org/de/object/321
Նիկոպոլիս ադ Իստրում (Բուլղարիա)##
Նիկոպոլիս ադ Իստրում (Բուլղարիա)

Նիկոպոլիս ադ Իստրում (հուն․՝ Νικόπολις ἡ πρὸς Ἴστρον, լատին․՝ Nicopolis ad Istrum, Nicopolis ad Iatrum)[1][2], հռոմեական և վաղ բյուզանդական շրջանի քաղաք է, որը կառուցել է կայսր Տրայանոսը մոտավորապես 101-106 թվականներին, Յանտրա և Ռոսիցա գետերի հատման խաչմերուկում, որպես հիշատակ իր հաղթանակի Դակիայի նկատմամբ։ Նրա ավերակները գտնվում են Բուլղարիայի հյուսիսում 20 կմ հեռավորության վրա Վելիկո Տիռնովոյից Նիկյուպ[3] ավանում։ Քաղաքը իր ծաղկման է հասել Տրայանոսի, Հադրիանոս, Անտոնիների և Սևերոսների կառավարման օրոք։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Քաղաքի կենտրոնական մասը

Հնագույն քաղաքը նախագծված է ուղղահայաց համակարգով։ Փողոցների ցանցը, ֆորումը, որը շրջապատված է իոնական սյունաշարով և բազում այլ շինություններով, երկնավային շենքը, որը ավելի ուշ վերակառուցվել է բազիլիկայի և այլ հասարակական շինությունները հայտնաբերվել են պեղումների ժամանակ։ Հարուստ ճարտարապետությունը և քանդակները ցույց են տալիս, որ այն նման է հին Փոքր Ասիայի քաղաքներին։ Նիկոպոլիս ադ Իստրումում հատվում էին դրամներ քաղաքի հանրային շինությունների պատկերներով[4]։

447 թվականին հոները Աթթիլայի գլխավորությամբ ավերեցին քաղաքը[5]։ Հավանաբար, քաղաքը իրականում լքվել է դեռևս V-րդ դարում[6]։ VI-րդ դարում քաղաքը վերակառուցվեց ամուր ամրոցի, որտեղ տեղակայվում էին հիմնականում ռազմական կառույցները և եկեղեցիները, որը բնորոշ էր այդ ժամանակվա ավանդույթներին[7]։ Վերաբնակեցվածների կողմից քաղաքում գտնվող ավերակների ամենամեծ տարածքը ձեռք չէր տրվել (21․55 հեկտար)։ Ամրոցը զբաղեցնում էր միայն չորրորդ մասը հին քաղաքի (5,75 հեկտար) և գտնվում էր հարավ-արևելյան մասում։ Նիկոպոլիսը դարձավ եպիսկոպոսների նստավայր բյուզանդական ժամանակաշրջանում և վերջնականապես ավերվեց VI-րդ դարում ավարների հարձակումներ արդյունքում։ Միջնադարում այստեղ ծագեց բուլղարական բնակավայր (X-ից մինչև XIV-րդ դար)[4]։

Կարելի է ասել, որ Նիկոպոլիս ադ Իստրումը գերմանական գրական ավանդույթների բնօրրան է հանդիսանում։ IV-րդ դարում գոթերի ցեղից եպիսկոպոս, միսսիոներ և թարգմանիչ Վուլֆիլաը իրավունք ստացավ կայսր Կոստանդիոս II-ից իր նոր դավանափոխ հավատակիցների հետ տեղափոխվել Մյոզիայից և բնակություն հաստատել Նիկոպոլիս ադ Իստրումի հարևանությամբ[8]։ Այստեղ էլ նա ստեղծեց գոթական այբուբենը և թարգմանեց Աստվածաշունչը հունարենից գոթերեն[9]։

Հայտնի է քաղաքի երկու եպիսկոպոսների անունները՝ Մարցելլ (451 թվական) և Ամանթեյ (518 թվական)[10]։

1984 թվականից հանդիսանում է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության օբյեկտ[11]։

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Nikopol - variant names
  2. James Playfair, A System of Geography, Ancient and Modern (Hill 1812), vol. 4, p. 542
  3. See bg:Никюп and de:Nikjup
  4. 4,0 4,1 UNESCO.
  5. Burns (1994), 38
  6. Curta (2001), 158
  7. Liebeschuetz (2001), 77
  8. Burns (1994), 37
  9. Peter Heather, J. The Fall of the Roman Empire: A New History of Rome and the Barbarians, Oxford University Press, 2005, 78.
  10. Daniele Farlati and Jacopo Coleti, Illyricum Sacrum (Venice 1819), vol.
  11. UNESCO World Heritage Centre. «The ancient town of Nicopolis ad Istrum - UNESCO World Heritage Centre» (անգլերեն). whc.unesco.org. Վերցված է 2017 թ․ մարտի 31-ին.

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Burns, Thomas, S. Barbarians Within the Gates of Rome: A Study of Roman Military Policy and the Barbarians, ca. 375-425 A.D., Indiana University Press, 1994. ISBN 0-253-31288-4
  • Curta, Florin. The Making of the Slavs. History and Archaeology of the Lower Danube Region c.500-700, Cambridge University Press, 2001, ISBN 0-521-03615-1
  • Liebeschuetz, J.H.W.G. The Decline and Fall of the Roman City, Oxford University Press, 2001. ISBN 978-0-19-926109-3
  • Poulter, Andrew. Nicopolis ad Istrum: A Roman, Late Roman and Early Byzantine City (Excavations 1985-1992), Society for the Promotion of Roman Studies, London, 1995. ISBN 0-907764-20-7

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]