Նիկոլո Տարտալյա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Նիկոլո Տարտալյա
Niccolò Tartaglia,
Portret van Niccolo Tartaglia Nicolavs Tartaglia Brixianvs (titel op object) Portretten van beroemde Europese geleerden (serietitel) Virorum doctorum de Disciplinis benemerentium effigies (serietitel), RP-P-1909-4459.jpg
Ծնվել էմոտ 1499[1]
Բրեշիա, Լոմբարդիա[2][3][1][…]
Մահացել էդեկտեմբերի 13, 1557[1][4]
Վենետիկ, Վենետիկի հանրապետություն[1][4]
ՔաղաքացիությունFlag of Most Serene Republic of Venice.svg Վենետիկի հանրապետություն
Մասնագիտությունմաթեմատիկոս և ճարտարագետ
Գործունեության ոլորտմաթեմատիկա
Տիրապետում է լեզուներինիտալերեն[5]
Եղել է գիտական ղեկավարGiambattista Benedetti? և Օստիլիո Ռիչչի
ՀայրMicheletto Fontana?[6]
Commons-logo.svg Niccolò Tartaglia Վիքիպահեստում

Նիկոլո Տարտալյա (իտալերեն՝ Niccolò Fontana Tartaglia, մոտ 1499[1], Բրեշիա, Լոմբարդիա[2][3][1][…] - դեկտեմբերի 13, 1557[1][4], Վենետիկ, Վենետիկի հանրապետություն[1][4]), իտալացի մաթեմատիկոս։

General trattato de' numeri et misure, 1556

Աշխատանքները վերաբերում են մաթեմատիկային, մեխանիկային, բալիստիկային, երկրաբաշխությանը, ամրաշինությանը։ «Նոր գիտություն» (1537) աշխատության մեջ ցույց է տվել, որ արկի թռիչքի հետագիծն ամբողջությամբ կոր գիծ է (պարաբոլ), և որ արկը ամենամեծ հեռավության է հասնում, երբ արձակվում է 45 °C անկյամբ։ Այդ աշխատության որոշ դրույթներ հետագայում Գալիլեո Գալիլեյը օգտագործել է մարմինների անկման մասին իր աշխատություններում։ Տարտալյայի մյուս կարևոր աշխատանքը («Ընդհանուր տրակտատ թվի և չափի մասին», 1556—1560) ծավալուն նյութ է պարունակում թվաբանության, հանրահաշվի և երկրաչափության վերաբերյալ։ Տարտալյայի անունը Զ․ Կարդանոյի անվան հետ մեկտեղ առնչվում է խորանարդ հավասարումների լուծման եղանակի մշակման հետ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է Վենետիկի հանրապետությունում՝ Բրեշիա քաղաքում։ Իսկական ազգանունը Ֆոնտանա է։ Ծննդյան ճշգրիտ տարեթիվը հայտնի չէ. որոշ աղբյուրներ նշում են 1501 կամ 1502 թվականը[7]։ Նիկոլոն ընդամենը 4-5 տարեկան մանուկ է եզել, երբ ավազակները սպանել են հորը՝ Միքելեին, որը հեծյալ փոստատար էր, ու ընտանիքը հայտնվել է նյութական ծայրահեղ ծանր դրության մեջ։

1512 թվականին՝ Կամբրայի լիգայի պատերազմի ժամանակ, Ֆրանսիայի թագավոր Լյուդովիկոս Տասներկուերորդի զորքերը հարձակվել են Վենետիկի հանրապետության վրա, պաշարել Բրեշիան; Քաղաքի բնակիչները յոթ օր շարունակ համառորեն դիմադրել են, բայց ֆրանսիացիներին հաջողվել է ի վերջո կոտրել դիմադրությունը և ներխուժելով քաղաք՝ կոտորել բնակիչներին (սպանել են ավելի քան 45 հազար բրեշիացու)։ Նրանք ներխուժել են նաև քաղաքի տաճարը, որտեղ շատերի հետ պատսպարվել էր Նիկոլոյենց ընտանիքը։ Հենց այդ ժամանակ էլ տասնամյա երեխան դեմքի ստորի հատվածում ուժեղ հարված է ստացել։ Նիկոլոն դարձել է կակազ (այստեղից էլ՝ նրա մականունը՝ Տարտալյա), կզակի վերքը քողարկելու նպատակով էլ ստիպված էր մինչև մահ մորուք պահել։

Մայրը նրան 14 տարեկանում սովորելու է տվել գրագրի մոտ, բայց քանի որ վարձը չի կարողացել վճարել, տղայի ուսումը դեռ նոր սկսված՝ ընդհատվել է։ Ընդունակությունների, համառ կամքի ու աշխատասիրության շնորհիվ պատանին հաղթահարել է դժվարությունները, ինքնակրթությամբ հասել այնպիսի մակարդակի, որ կարողացել է հաջողությամբ հանձնել որակավորման քննությունները և դասավանդելու իրավունք ձեռք բերել, հետագայում նաև դառնալ իր ժամանակի անվանի գիտնականներից մեկը։ Նա դասախոսել է Վերոնայի, Բրեշիայի, Վենետիկի համալսարաններում։ Նրա լավագույն աշակերտներից է եղել Վերածննդի դարաշրջանի մեկ այլ հայտնի գիտնական՝ Ջամբատիստա Բենեդետին։

Տարտալյան առաջինն է եղել, որ հին հունարենից իտալերեն է թարգմանել Էվկլիդեսի, Արքիմեդի աշխատությունները։

Աշխատություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • La Nova Scientia, Venezia, 1537. Trattazione matematica del moto dei proiettili.
  • L'Euclide Megarese, Venezia, 1543. Traduzione degli Elementi di Euclide, dedicata a Gabriele Tadino.
  • Opera Archimedis, 1543.
  • Quesiti et inventioni diverse, Venezia, 1546. Dialogo con interlocutori principali Francesco Maria della Rovere e Gabriele Tadino e argomenti diversi: aritmetica, geometria, algebra, statica, topografia, artiglieria, fortificazioni, tattica.
  • Le risposte a Ludovico Ferrari, 1547-1548.
  • La travagliata Inventione, 1551.
  • General trattato de' numeri et misure, Venezia, 1556-1560, in 17 libri, 6 volumi:
    • Curzio Troiano Navò

General trattato de' numeri et misure |volume = 1 |città= In Vinegia |data= 1556 |url= http://gutenberg.beic.it/webclient/DeliveryManager?pid=146704&search_terms=DTL4 }}

    • Curzio Troiano Navò

General trattato de' numeri et misure |volume = 2 |città= In Vinegia |data= 1556 |url= http://gutenberg.beic.it/webclient/DeliveryManager?pid=147843&search_terms=DTL4 }}

    • Curzio Troiano Navò

General trattato de' numeri et misure |volume = 3 |città= In Venetia |data= 1560 |url= http://gutenberg.beic.it/webclient/DeliveryManager?pid=148614&search_terms=DTL4 }}

    • Curzio Troiano Navò

General trattato de' numeri et misure |volume = 4 |città= In Venetia |data= 1560 |url= http://gutenberg.beic.it/webclient/DeliveryManager?pid=148841&search_terms=DTL4 }}

    • Curzio Troiano Navò

General trattato de' numeri et misure |volume = 5 |città= In Venetia |data= 1560 |url= http://gutenberg.beic.it/webclient/DeliveryManager?pid=149116&search_terms=DTL4 }}

    • Curzio Troiano Navò

General trattato de' numeri et misure |volume = 6 |città= In Venetia |data= 1560 |url= http://gutenberg.beic.it/webclient/DeliveryManager?pid=1526226&search_terms=DTL4 }}

  • De insidentibus aquæ e De ponderositate, 1565. Pubblicazione postuma.

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 1,10 Mathematica Italiana (իտալ.)
  2. 2,0 2,1 2,2 Д. Б. Тарталья, Николо (ռուս.) // Энциклопедический словарьСПб.: Брокгауз — Ефрон, 1901. — Т. XXXIIа. — С. 655.
  3. 3,0 3,1 3,2 Wurzbach D. C. v. Tartaglia, Niccola (գերմ.) // Biographisches Lexikon des Kaiserthums Oesterreich: enthaltend die Lebensskizzen der denkwürdigen Personen, welche seit 1750 in den österreichischen Kronländern geboren wurden oder darin gelebt und gewirkt habenWien: 1856. — Vol. 43. — S. 97.
  4. 4,0 4,1 4,2 4,3 4,4 4,5 Bortolotti E. Enciclopedia Treccani (իտալ.)Istituto dell'Enciclopedia Italiana, 1937.
  5. Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  6. Pas L. v. Genealogics — 2003. — ed. size: 683713
  7. В. П. Лишевский «Затянувшийся спор»//Вестник РАН. 2000, № 2. т. 70, стр. 147—148

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 11, էջ 620 CC BY-SA icon 80x15.png