Նիկոլա Պորպորա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Նիկոլա Պորպորա
Nicola Antonio Porpora.jpg
Հիմնական տվյալներ
Բնօրինակ անուն Nicola Antonio Giacinto Porpora
Ծնվել է օգոստոսի 17, 1686({{padleft:1686|4|0}}-{{padleft:8|2|0}}-{{padleft:17|2|0}})[1][2]
Նեապոլ[3]
Երկիր Flag of Italy.svg Իտալիա
Մահացել է մարտի 3, 1768({{padleft:1768|4|0}}-{{padleft:3|2|0}}-{{padleft:3|2|0}})[1][2] (81 տարեկանում)
Նեապոլ[4]
Ժանրեր օպերա
Մասնագիտություն կոմպոզիտոր և երաժշտության ուսուցիչ

Նիկոլա Անտոնիո Ջաչինտո Պորպորա (իտալ.՝ Nicola Antonio Giacinto Porpora, 1686 թ. օգոստոսի 17, Նեապոլ - 1768 թ. մարտի 3, նույն տեղում), իտալացի երգահան, ավելի քան 40 օպերայի և այլ երաժշտական ստեղծագործությունների (օրատորիաներ, գործիքային և կամերային ստեղծագործություններ և այլն) հեղինակ, վոկալի նշանավոր ուսուցիչ։1708 թվականին Նեապոլում բեմադրվել է նրա առաջին օպերան՝ «Ագրիպպինա»: Մինչև 1724 թվականը եղել է Նեապոլի «Սանտ Օնոֆրիո» կոնսերվատորիայի երգեցողության դասատու։ 1726-1755 թվականներին ապրել է Վենետիկում, վիեննայում (այստեղ նրանից դասեր է առել Յո Հէսյդնը), Լոնդոնում (ղեկավարել է օպերային թատրոն), Դրեզդենում (եղել է պալատական կապելմայստեր): Վերադառնալով Նեապոլ (1760) դարձել է մայր տաճարի կապելմայստեր, նաև «Սանտ Օնոֆրիո» կոնսերվատորիայի դիրեկտոր։ Գրել է 50-ից ավելի օպերաներ, զարգացրել սերիա-օպերայի ժանրը։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Record #123494591 // Gemeinsame Normdatei Ստուգված է ապրիլի 27-ին 2014:
  2. 2,0 2,1 data.bnf.fr Ստուգված է հոկտեմբերի 10-ին 2015:
  3. Record #123494591 // Gemeinsame Normdatei Ստուգված է դեկտեմբերի 13-ին 2014:
  4. Record #123494591 // Gemeinsame Normdatei Ստուգված է դեկտեմբերի 31-ին 2014:
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։ CC-BY-SA-icon-80x15.png