Նիկոլա Հիլթոն-Ռոտշիլդ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Նիկոլա Հիլթոն-Ռոտշիլդ
Դիմանկար
Ծնվել էհոկտեմբերի 5, 1983(1983-10-05)[1][2] (38 տարեկան)
ԾննդավայրՆյու Յորք, Նյու Յորք
ՔաղաքացիությունFlag of the United States.svg ԱՄՆ
ԿրթությունConvent of the Sacred Heart?
Մասնագիտությունդերասանուհի, մոդել, արվեստների գործիչ, socialite, նորաձևության դիզայներ և դիզայներ
ԱմուսինJames Rothschild?
Ծնողներհայր՝ Ռիչարդ Հիլթոն[1], մայր՝ Քեթի Հիլթոն[1]
ԵրեխաներLily-Grace Rothschild?[1] և Teddy Marilyn Rothschild?[1]
Կայքnickyhilton.com
Nicky Hilton Վիքիպահեստում

Նիկոլայ Օլիվիա «Նիկի» Հիլթոն-Ռոտշիլդ (անգլ.՝ Nicholai Olivia «Nicky» Hilton Rothschild, հոկտեմբերի 5, 1983(1983-10-05)[1][2], Նյու Յորք, Նյու Յորք), ամերիկացի բիզնեսվումեն, նորաձևության դիզայներ, ֆոտոմոդել, դերասանուհի, Փերիս Հիլթոնի քույրը և Քոնրադ Հիլթոնի (Hilton Hotels-ի հիմնադիր) ծոռնուհին։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Նիկին ծնվել է Նյու Յորքում, սակայն մեծացել է Լոս Անջելեսում[3]։ Հայրը անշարժ գույքի մագնատ Ռիչարդ Հիլթոնն է, մայրը՝ Քեթի Հիլթոնը (ի ծնե՝ Ավանզին), աշխարհիկ անձնավորություն և դերասանուհի։ Ունի ավագ քույր՝ Փերիս Հիլթոնը և երկու կրտսեր եղբայր՝ Բարոն Նիկոլաս Հիլթոն II և Քոնրադ Հյուզ Հիլթոն III։

Նիկին Քոնրադ Նիկոլսոն Հիլթոն կրտսերի թոռնուհին է, որի առաջին կինը Էլիզաբեթ Թեյլորն էր (1950-1951)։ Նրա պապի՝ Քոնրադ Հիլթոնի երկրորդ կինը Ժա Ժա Գաբորն էր (1942—1946)։

Անունն ունի նորվեգական ծագում։ Նրա նախապապը՝ Ավգուստ Հելվորսեն Հիլթոնը, ծնվել է Հիլթոնների ընտանեկան ֆերմայում՝ Նորվեգիայից՝ Օսլոյից ոչ հեռու, ընտանիքի հետ արտագաղթել է ԱՄն 10 տարեկան հասակում[4]։ Չնայած 2007 թվականին հագուստի հավաքածուն անվանել է իր անունով՝ NICHOLAI, նա ասել է, որ այն անվանել է ռուս կայսեր պատվին[5]։

Հաճախել է աղջիկների համար նախատեսված Convent of the Sacred Heart կաթոլիկ դպրոցը, որը ավարտել է 2001 թվականին։ Ավարտել է Նյու Յորքի Նորաձևության և տեխնոլոգիայի ինստիտուտը։

Գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Նորաձևության դիզայներ[խմբագրել | խմբագրել կոդը]

2004 թվականին Նիկին թողարկել է սպորտային հագուստի սեփական գիծը՝ Chick by Nicky Hilton-ը։ Նա նաև պայուսակների գիծ է մշակել ճապոնական Samantha Thavasa ընկերության համար[3][6]։

2007 թվականին թողարկել է իր երկրորդ ավելի բարձր գնային կատեգորիայի գիծը ավելի հասուն լսարանի համար։ Այդ գիծը, որը անվանվել է NICHOLAI, ցուցադրվել է 2007 թվականի սեպտեմբերի 9-ին Նյու Յորքում Mercedes-Benz Fashion Week գարուն/ամառ 2008 ցուցադրության շրջանակներում[7]։

2010 թվականի հուլիսին հայտնի է դարձել, որ Նիկին որոշել է զբաղվել ոսկերչական իրերի դիզայնով և պայմանագիր է կնքել Titan Brands ընկերության հետ[8][9]։

Մոդել[խմբագրել | խմբագրել կոդը]

2005 թվականին Նիկի Հիլթոնը Քիմբերլի Ստյուարտի հետ համատեղ դարձել է ներքնքզգեստի ավստրալական Antz Pantz գծի դեմքը[10]։ Ստյուարտը դեռ աշխատում է ընկերության հետ, սակայն Հիլթոնը փոխարինվել է ավստրալացի մոդել Մեգան Մեյլենդով։ Մոտավորապես այդ ժամանակ Հիլթոնը նկարահանվել է Lucire ամսագրի շապիկի համար՝ դրա ռումինական և նորզելանդական հրատարակություններում։

Այլ զբաղմունքներ[խմբագրել | խմբագրել կոդը]

2006 թվականին Նիկին գործընկերության մեջ է մտել Մայամիում և Չիկագոյում Nicky O Hotels--ներ բացելու համար։ 2007 թվականի փետրվարին Հիլթոնը հայց էր ներկայացրել գործընկերության պայմանագիրը խախտելու համար[11]։

Փերիս Հիլթոնի, Քիմ Քարդաշյանի, Թարա Ռիդի, Բիժու Ֆիլիպսի, Կիմբերլի Ստյուարտի, Լինդսի Լոհանի, Նիկոլ Ռիչիի հետ համարվում է Հոլիվուդի ամենահայտնի զվարճասերներից մեկը։

Նրան առաջարկվել է դեր «Հասարակ կյանք» («The Simple Life») ռեալիթի-շոուում՝ քրոջ՝ Փերիսի հետ համատեղ, սակայն նա հրաժարվել է, քանի որ «չի ուզում ապրել հասարակ կյանքով»։ Հրաժարվել է նաև փոխարինել Նիկոլ Ռիչին չորրորդ եթերաշրջանում։

Անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

2004 թվականի հունվարին Նիկի Հիլթոնը սկսել է հանդիպել Իան Սոմերհոլդերի հետ, սակայն կես տարի անց նրանք բաժանվել են։

2004 թվականի օգոստոսին Նիկի Հիլթոնը Լաս Վեգասի մատուռում ամուսնացել է գործարար Թոդ Մեյստերի (Todd Andrew Meister) հետ[12][13]։ Երեք ամիս անց ամուսնալուծվել են[14][15]։ 2004-2006 թվականներին հանդիպել է դերասան Քևին Քոնոլիի հետ[16]։

Ավելի վաղ հարաբերություններ է ունեցել Մարկ Վանդերլոյի և Մարկուս Շենկենբերգի հետ[17]։

2006 թվականից հանդիպել է Դեյվիդ Կաթցենբերգի՝ DreamWorks հիմնադիր Ջեֆրի Կաթցենբերգի որդու հետ[18][19]։ 2011 թվականի հուլիսի վերջին նրանք բաժանվել են գրաֆիկների չհամընկման պատճառով, որը խանգարում էր նրանց լինել միասին[20]։

2015 թվականի հուլիսի 10-ից Նիկին ամուսնացած է բանկիր Ջեյմս Ռոտշիլդի հետ[21], որի հետ հանդիպել էր սկսել հարսանիքից 4 տարի առաջ[22]։ Ամուսիններն ունեն երկու դուստր՝ Լիլի Գրեյս Վիկտորիա Ռոտշիլդ[23] և Թեդի Մերլին Ռոտշիլդը[24]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 1,6 1,7 1,8 Lundy D. R. The Peerage
  2. 2,0 2,1 GeneaStar
  3. 3,0 3,1 YouTube — Paris & Nicky Hilton — [Jan-2003] — interview
  4. Nicky Hilton (I) , Biography
  5. «NIcky Hilton»։ Արխիվացված է օրիգինալից 2010-03-10-ին։ Վերցված է 2010-04-21 
  6. «Designer Handbags by Nicky Hilton»։ Արխիվացված է օրիգինալից 2010-09-22-ին։ Վերցված է 2010-09-25 
  7. http://mbfashionweek.com/newyork/spring2008/designers/nicholai/index.html Archived 2007-10-15 at the Wayback Machine. Mbfashionweek.com
  8. Nicky Hilton Turns Jewelry Designer — Nicky Hilton
  9. Nicky Hilton — Nicky Hilton’s Jewellery Range — Contactmusic News
  10. http://www.antzpantz.com.au/Our-Products/Holeproof-Antz-Pantz.asp Archived 2005-11-27 at the Wayback Machine. Antz Pantz
  11. Hotel Online. Hotel Developer Robert Falor Suing Nicky Hilton Alleges Breach of Contract and Deceptive Business Practices Archived 2011-07-19 at the Wayback Machine.
  12. Nicky’s Vegas Surprise! — Marriage, Nicky Hilton : People.com
  13. «Social Diary 8/17/04 — Nicky Hilton and Todd Meister were married»։ Արխիվացված է օրիգինալից 2010-10-09-ին։ Վերցված է 2010-09-25 
  14. Crazy Celebrity Weddings: Nicholas Cage, Rosie O’Donnell, Nikki Hilton, Joey Fatone
  15. When Socialites Get Married and Split Up: Nicky Hilton and Todd Meister — Associated Content — associatedcontent.com
  16. Nicky Hilton & Kevin Connolly Split Up — Kevin Connolly, Nicky Hilton : People.com
  17. «Nicky Hilton Pictures, Photo Galleries, Bio & Rating — AskMen.com»։ Արխիվացված է օրիգինալից 2010-09-12-ին։ Վերցված է 2010-09-25 
  18. «Report: Nicky Hilton to Marry Boyfriend David Katzenberg — Nicky Hilton»։ Արխիվացված է օրիգինալից 2011-01-04-ին։ Վերցված է 2010-09-25 
  19. «net.net — One of the Internet’s premiere addresses»։ Արխիվացված է օրիգինալից 2010-12-20-ին։ Վերցված է 2010-09-25 
  20. Spletnik — Никки Хилтон снова свободна
  21. Paris Hilton, Chelsea Clinton, Kyle Richards and More Attend Nicky Hilton’s A-List Wedding
  22. «Хилтоны и Ротшильды породнятся» (ռուսերեն)։ Лента.Ру։ 13 августа 2014։ Վերցված է 2014-08-23 
  23. «Nicky Hilton Rothschild Welcomes Daughter Lily Grace Victoria»։ Արխիվացված է օրիգինալից 2017-09-15-ին։ Վերցված է 2016-07-08 
  24. Nicky Hilton Rothschild Welcomes Daughter Teddy Marilyn