Նիկոլաս Ուինթոն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Նիկոլաս Ուինթոն
Nicholas Winton in Prague.jpg
Ծնվել էմայիսի 19, 1909(1909-05-19)[1][2][3]
ԾննդավայրՀամփսթեդ, Քամդեն, Մեծ Լոնդոն, Անգլիա, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն
Մահացել էհուլիսի 1, 2015(2015-07-01)[4][1][3] (106 տարեկանում)
Մահվան վայրՍլաու, Բերկշիր, Հարավարևելյան Անգլիա, Անգլիա, Միացյալ Թագավորություն
ՔաղաքացիությունFlag of the United Kingdom.svg Միացյալ Թագավորություն
Flag of the United Kingdom.svg Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն
Մայրենի լեզուանգլերեն
ԿրթությունStowe School?
Մասնագիտությունbusiness broker, բանկիր, բարեգործ, զինծառայող և Դիմադրության մարտիկ
Պարգևներ և
մրցանակներ
Բրիտանական կայսրության ուխտի անդամ Recipient of the Order of Tomáš Garrigue Masaryk, 4th class? Սպիտակ առյուծի մեծ խաչ[5][6] Ասպետ-բակալավր British Hero of the Holocaust? և Պրահայի պատվավոր քաղաքացի
Կայքnicholaswinton.com
Nicholas Winton Վիքիպահեստում

Սըր Նիկոլաս Ջորջ Ուինթոն (անգլ.՝ Sir Nicholas George Winton, մայիսի 19, 1909(1909-05-19)[1][2][3], Համփսթեդ, Քամդեն, Մեծ Լոնդոն, Անգլիա, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն - հուլիսի 1, 2015(2015-07-01)[4][1][3], Սլաու, Բերկշիր, Հարավարևելյան Անգլիա, Անգլիա, Միացյալ Թագավորություն)[7], բրիտանացի բարեգործ, որը Երկրորդ աշխարհամարտի տարիներին կազմակերպել և փրկել է 669 երեխաների (մեծ մասամբ հրեա երեխաներ)։ Երեխաների տարիքը տատանվում էր 2-ից մինչև 17-ը. վերջիններս գտնվում էին Չեխոսլովակիայի տարածքում, որը օկուպացված էր գերմանացի ֆաշիստների կողմից։ Նիկոլաս Ուինթոնը երեխաների համար գտնում է ապաստան և կազմակերպում նրանց տարհանումը Մեծ Բրիտանիա։ Միացյալ Թագավորության մամուլը Նիկոլասին կոչել է «Բրիտանական Շինդլեր»[8]: Շուրջ 49 տարի նա գաղտնի է պահել երեխաների փրկության պատմությունը։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Նիկոլաս Ջորջը սերում է գերմանական հրեաների ընտանիքից, որոնք 1907 թվականին արտագաղթել են Մեծ Բրիտանիա, ընդունել են քրիստոնեություն և փոխել սկզբնական ազգանունը՝ Վերտհայմը (գերմ.՝ Wertheim)։ Ուինթոնը չի ստանում սիստեմատիկ կրթություն։ Նա սկսել է աշխատել բանկում դեռևս դպրոցը չավարտած։ Ստանալով ոչ միայն Բրիտանիայում, այլև Գերմանիայում, Ֆրանսիայում բանկային ոլորտի փորձ, նա 1930-ական թվականներին սկսել է աշխատել որպես բրոքեր Լոնդոնի ֆոնդային բորսայում:

1938 թվականի տարեվերջին Նիկոլասը հրաժարվում է սուրբծննդյան արձակուրդներից և ընկերոջ խնդրանքով ուղևորվում է դեպի Պրահա: Ընկերն աշխատում էր այնտեղ՝ Պրահայում՝ հրեական բարեգործական միությունում։ Հասկանալով, որ հրեա ժողովուրդը գտնվում է լուրջ դրության մեջ, Նիկոլասը հապաղում է մեկնել Անգլիա։ Պրահայում բացում է օֆիսանման մի տարածք հյուրանոցի նախասրահում. հենց այդ հյուրանոցում էլ նա ապրում էր։ Նրա գործի էությունն այն էր, որ պետք է հրեա երեխաներին տեղափոխեր Բրիտանիա։ Նա Նիդերլանդների կառավարության հետ պայմանագիր է կապում, քանի որ երեխաներին հենց Հոլանդիայի տարածքով էր տեղափոխելու։ Ուինթոնն է կատարել ամբողջ ֆինանսական ծախսերը։ Անգլիայում էլ նրան օգնել է մայրը՝ հրեա երեխաների ընտանիքներին գտնելու փորձում։

Երկրորդ Համաշխարհային պատերազմի սկսվելուն պես նա կամավոր է գրվում ու սկսում աշխատել Կարմիր խաչում: Հետո աշխատում է բրիտանական թագավորական ռազմաօդային բաժնում։ Լեյտենանտի կոչումով 1954 թվականին անցնում է հանգստի։

Հետագայում Սենտ Օլբանս քաղաքում նա սկսում է զբաղվել ծերանոցի հարցերով։ Արդյունքում 1983 թվականին նրան շնորհում են Բրիտանական կայսրության օրդեն։

Մահացել է 2015 թվականի հուլիսի մեկին 106 տարեկան հասակում։

Ճանաչում[խմբագրել | խմբագրել կոդը]

Ուինթոնի պրահյան գործողությունը շռնդալից հայտնիություն բերեց նրան 1988 թվականին։ Դա կատարվեց նրանից հետո, երբ նրա կինը հանկարծակի գտավ Նիկոլասի նոթատետրը։ Դրանում նշված էին այն անգլիացիների հասցեները, որոնք ապաստան էին տվել հրեա երեխաներին 1939 թվականին։ Անձամբ Նիկոլան երբեք իր կյանքի այդ դրվագը չէր հիշատակել։ Բոլոր հասցեներին նամակներ ուղարկվեցին և շուրջ 80 փրկվածներին այդպես գտան։ BBC հեռուստատեսության That’s Life! թոք-շոուին հրավիրվեց Ուինթոնը որպես հանդիսատես։ Նրա համար անսպասելիորեն հաղորդավար Էսթեր Ռանցենը պատմեց այդ պատմությունը, որից հետո խնդրեց ոտքի կանգնել այն մարդկանց, որոնց կյանքը ժամանակին փրկել է Նիկոլասը[9]:

Պրահայում Նիկոլասի հուշարձանը

Դանդաղորեն Ուինթոնն առավել հայտնի դարձավ։ 1994 թվականի սեպտեմբերին Նիկոլաս Ուինթոնը ստացավ շնորհակալական նամակ Իսրայելի նախագահ Էզեր Վեյցմանից։ 1998 թվականին նա պարգևատրվեց չեխական Մասարիկա օրդենով։ 2002 թվականին Բրիտանիայի թագուհի Եղիսաբեթ II նրան շնորհեց ասպետի կոչումи[10]: 2014 թվականին 105-ամյա Նիկոլասը պարգևատրվեց Չեխիայի բարձրագույն պարգևով՝ Սպիտակ առյուծի շքանշանով[11]:

2009 թվականի սեպտեմբերի 1-ին «Կինդեռտրանսպորտի» 70-ամյակի առթիվ (որը պլանավորված էր իրագործել 1939 թվականի սեպտեմբերի 3-ին ու այդպես էլ չիրագործվեց Համաշխարհային պատերազմի պատճառով) ստեղծվեց հատուկ «Ուինթոնի գնացք», որը բաղկացած էր լոկոմոտիվից և վագոններից։ Այն դուրս եկավ Պրահայի Կենտրոնական կայարանից և ուղևորվեց Լոնդոն ըստ 1930-ական թվականների «Կինդեռտրանսպորտի» չվացուցակի։ Լոնդոնի կայարանում փրկված 80 մարդկանց նա անձամբ դիմավորեց։ Դրա առթիվ Պրահայի Կենտրոնական կայարանում կանգնեցվեց Նիկոլասի արձանը։

Փրկված հայտնի երեխաներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Կարել Ռեյշ
  • Renata Laxova
  • Joe Schlesinger
  • Alf Dubs, Baron Dubs

Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Բրիտանական կայսրության շքանշան (1983)
  • Չեխական Տոմաշ Մասարիկայի 4-րդ կարգի շքանշան (1998)
  • Ասպետի կոչում Չեխական «Կինդերտրանսպորտի» համար (2002)
  • «Բրիտանիայի հպարտություն» պարգև (2003)
  • Նրա անունով է անվանակոչվել № 19384 փոքր մոլորակը (1998)
  • Չեխական Կունժակ քաղաքի տարրական դպրոցը անվանակոչվել է նրա անունով
  • Չեխիայի պաշտպանության նախարարության խաչ՝ վաստակի համար 1-ին կարգի (2008)
  • Խաղաղության համար Նոբելյան մրցանակի առաջադրում (2008)
  • «Հոլոքոստի բրիտանական հերոս» (2010)
  • Մեյդենհեդ երկաթուղային կայարանում արձան նվիրված նրան (Մեծ Բրիտանիա, 2010)
  • Պրահայի Կենտրոնական կայարանում արձան՝ երեխան գրկին (2009)
  • Սպիտակ առյուծի շքանշան (2014)[10]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]