Նիկոլայ Սմիռնով (ծովակալ)
Նիկոլայ Սմիռնով | |
---|---|
հոկտեմբերի 5, 1917 - հուլիսի 8, 1992[1] (74 տարեկան) | |
Ծննդավայր | Կոստրոմայի մարզ, ՌԽՖՍՀ |
Մահվան վայր | Մոսկվա, Ռուսաստան |
Գերեզման | Նովոդեվիչյան գերեզմանոց |
Քաղաքացիություն | Ռուսաստան |
Զորատեսակ | Խորհրդային նավատորմ |
Կոչում | admiral of the fleet? |
Հրամանատարն էր | Խաղաղօվկիանոսյան նավատորմ |
Մարտեր/ պատերազմներ | Երկրորդ համաշխարհային պատերազմ և Հայրենական մեծ պատերազմ |
Կրթություն | Սանկտ Պետերբուրգի ռազմածովային ինստիտուտ |
Պարգևներ |
Նիկոլայ Իվանովիչ Սմիռնով (հոկտեմբերի 5, 1917, Կոստրոմայի մարզ, ՌԽՖՍՀ - հուլիսի 8, 1992[1], Մոսկվա, Ռուսաստան) Խորհրդային զորավար, նավատորմի ծովակալ (1973)։ Խորհրդային Միության հերոս (1984)։ ԽՄԿԿ Կենտկոմի թեկնածու անդամ (1971-1976 թթ.)։ ԽՍՀՄ 8-11-րդ գումարումների Գերագույն խորհրդի պատգամավոր (1970-1989 թթ.)։
Նախապատերազմյան ժամանակաշրջան
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծնվել է գյուղացիական ընտանիքում։ Ավարտել է Լենինգրադի արդյունաբերական շինարարության ինժեներների ինստիտուտի երկու դասընթաց ։
1937 թվականի հոկտեմբերից ծառայել է բանվորա-գյուղացիական կարմիր նավատորմում[2], զորակոչվել է Համամիութենական լենինյան կոմունիստական երիտասարդական միության(ՀամԼԿԵՄ) Կենտկոմի հատուկ զորակոչով։ Ավարտել է Մ.Վ.Ֆրունզեի անվան բարձրագույն ռազմածովային դպրոցը 1939թվականին։ 1939 թվականի սեպտեմբերից ծառայել է Խաղաղօվկիանոսյան նավատորմում՝ որպես Շչ-125 սուզանավի մարտական ստորաբաժանման հրամանատար։ 1942 թվականին նա ավարտել է Խաղաղօվկիանոսյան նավատորմի սուզանավերի ուսումնական ստորաբաժանումը, այնուհետև վերադարձել է իր անձնակազմին՝ որպես սուզանավի հրամանատարի օգնական։ 1943 թվականի ապրիլից ղեկավարել է «Մ-6» սուզանավը, 1943 թվականի նոյեմբերից՝ «Մ-115» սուզանավը[3]։
Հայրենական մեծ պատերազմ
[խմբագրել | խմբագրել կոդը]1944 թվականի մայիսին Գերագույն գլխավոր հրամանատարության շտաբը որոշեց ուժեղացնել Սևծովյան նավատորմը՝ մասամբ փոխհատուցելով սուզանավերի կորուստները։ Ի թիվս այլոց, 1944 թվականի մայիս-հուլիսին M-115 սուզանավը երկաթուղով առաքվել է Վլադիվոստոկից Փոթի։ Սև ծովում, Ն.Ի. Սմիռնովի հրամանատարությամբ, անձնակազմը սուզանավը հավաքելուց հետո արագ իրականացրեց բաղադրիչների տեղադրումը, վերանորոգումը և կարգավորումը, այնուհետև ծովային փորձարկումները սուզվելու միջոցով[4]: Այնուամենայնիվ, 1944-ի սեպտեմբերին Գերմանիան կորցրեց իր վերջին ռազմածովային բազաները Սև ծովում և ստիպված եղավ ոչնչացնել իր բոլոր ռազմանավերը, որից հետո Հայրենական մեծ պատերազմում ավարտվեց Սևծովյան նավատորմի մարտերը:Նիկոլայ Սմիռնովը չհասցրեց իրականացնել մարտական արշավներ։ Սուզանավը հաջող շահագործման հանձնելու համար Ն.Ի.Սմիռնովին շնորհվել է իր առաջին մրցանակը՝ Հայրենական պատերազմի 2-րդ աստիճանի շքանշան։
Հետպատերազմյան ժամանակաշրջան
[խմբագրել | խմբագրել կոդը]Պատերազմից հետո շարունակել է ծառայել Սևծովյան նավատորմում։ 1945 թվականի հոկտեմբերից ղեկավարել է Ս-31 սուզանավը։ 1947 թվականի հոկտեմբերից եղել է սուզանավային դիվիզիայի շտաբի պետ, իսկ 1949 թվականի նոյեմբերից՝ սուզանավային դիվիզիայի հրամանատար։ 1950 թվականի դեկտեմբերից՝ Սևծովյան նավատորմի շտաբի մարտական պատրաստության տնօրինության պետի տեղակալ և վարչության պետ։ 1953 թվականի նոյեմբերից՝ 151-րդ սուզանավային բրիգադի հրամանատար, 1954 թվականի նոյեմբերից՝ Սևծովյան նավատորմի 21-րդ սուզանավային դիվիզիայի շտաբի պետ։ 1956 թվականի հունիսից մինչև 1957 թվականի դեկտեմբեր - Սևծովյան նավատորմի սուզանավերի հրամանատար, այնուհետև ուղարկվել է ակադեմիա սովորելու[3]։
1959 թվականին ավարտել է ԽՍՀՄ զինված ուժերի գլխավոր շտաբի ռազմական ակադեմիան։ 1959 թվականի նոյեմբերից՝ Բալթյան նավատորմի սուզանավային ուժերի հրամանատար։ 1960 թվականի հունիսից՝ Սևծովյան նավատորմի շտաբի պետ։ 1964 թվականի հունիսից՝ օպերատիվ տնօրինության պետ՝ ԽՍՀՄ նավատորմի գլխավոր շտաբի պետի տեղակալ։ 1969 թվականի մարտի 10-ից՝ Խաղաղօվկիանոսյան նավատորմի հրամանատար։ 1973 թվականի նոյեմբերի 5-ին Նիկոլայ Սմիռնովին շնորհվել է նավատորմի ծովակալի զինվորական կոչում։ 1974 թվականի սեպտեմբերի 11-ից՝ ԽՍՀՄ նավատորմի գլխավոր հրամանատարի առաջին տեղակալ[2]։
Նիկոլայ Սմիռնովը նշանակալի ներդրում է ունեցել ռուսական նավատորմի զարգացման գործում՝ հիմնված առաջադեմ գիտական զարգացումների վրա, հատկապես սուզանավերի աղմուկի նվազեցման գործում։ Նրա նախաձեռնությամբ, ակադեմիկոս Անատոլի Ալեքսանդրովի հետ համագործակցությամբ,80-ականների սկզբին սկսվեց տորպեդոյի համար կոմպակտ միջուկային շարժիչ համակարգի մշակումը, և մինչև 80-ականների վերջը ստեղծման պատրաստակամության մասին զեկուցվեց երկրի բարձրագույն ռազմական և քաղաքական ղեկավարությանը, ստացվեց հավանություն, բայց իրականցումը, իրականացվել է համեմատաբար վերջերս՝ Status–6 նախագծում ։
1988 թվականի մարտից՝ ԽՍՀՄ ՊՆ գլխավոր տեսուչների խմբի ռազմական տեսուչ-խորհրդատու։
ԽՄԿԿ(բ) անդամ 1942 թվականից։ ԽՄԿԿ Կենտկոմի թեկնածու անդամ 1971-1976 թթ. ԽՍՀՄ 8-11-րդ գումարումների Գերագույն խորհրդի պատգամավոր (1970-1989 թթ.)։
Կյանքի վերջին տարիներն ապրել է Մոսկվայում։ Նրան թաղեցին Նովոդևիչյան գերեզմանատանը։
Պարգևներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Խորհրդային Միության հերոս (1984 թվականի փետրվարի 17-ի հրամանագիր);
- Արիության շքանշան (1999, հետմահու);
- Լենինի երկու շքանշան (1977, 1984);
- Կարմիր դրոշի շքանշան (1958);
- Հայրենական պատերազմի 1-ին աստիճանի շքանշան (1985);
- Հայրենական պատերազմի 2-րդ աստիճանի շքանշան (1945);
- Աշխատանքային կարմիր դրոշի շքանշան (1969);
- Կարմիր աստղի երկու շքանշան (1953, 1966);
- «ԽՍՀՄ զինված ուժերում հայրենիքին ծառայելու համար» III աստիճանի շքանշան (1975);
- ԽՍՀՄ մեդալներ;
- արտասահմանյան պարգևներ
- «Ռազմական արժանիքների համար» շքանշան (Մոնղոլիայի Ժողովրդական Հանրապետություն, 1971);
- «Սեպտեմբերի 9, 1944» 1-ին աստիճանի սրերով շքանշան (NRB, 1974);
- արտասահմանյան երկրների մեդալներ։
Հիշատակ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Ծովակալ Սմիռնովի անունով են կոչվել փողոցներ Վլադիվոստոկ քաղաքում և նրա հայրենիքում՝ Պարֆենևո գյուղում։
- Մոսկվայում, այն տան ճակատին, որտեղ ապրում էր Սմիռնովը, տեղադրվել է հուշատախտակ։
- Կոստրոմա քաղաքի Խորհրդային Միության հերոսների ծառուղում տեղադրվել է բրոնզե կիսանդրի։
- Նավատորմի ծովակալ Նիկոլայ Սմիռնովի 100-ամյակի կապակցությամբ «Պահպանված մշակույթ» նախագծի աջակցությամբ[5][6] լույս է տեսել «Նավատորմի ծովակալ Սմիռնով՝ մարդ և ռազմածովային հրամանատար» գիրքը[7]:
Բարձրագույն զինվորական կոչումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Կոնտրադմիրալ (02/18/1958)
- Փոխծովակալ (04/13/1964)
- ծովակալ (04/29/1970)
- Նավատորմի ծովակալ (11/5/1973)
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 TracesOfWar
- ↑ 2,0 2,1 Կաղապար:Книга:Советская военная энциклопедия
- ↑ 3,0 3,1 Лурье В. Подводники — Герои Советского Союза. Смирнов Николай Иванович. // Морской сборник. — 2008. — № 4. — С. 81—82.
- ↑ Сайт «Великая Отечественная. Под водой» Արխիվացված է Հոկտեմբեր 28, 2018 Wayback Machine-ի միջոցով:.
- ↑ «Сохраненная культура: 2010-2022». russianlaw.net. Արխիվացված է օրիգինալից 2021-11-10-ին. Վերցված է 2022-05-11-ին.
{{cite web}}
: Unknown parameter|deadurl=
ignored (|url-status=
suggested) (օգնություն) - ↑ «The Рreserved culture project (2022)». prescult.ru. Արխիվացված է օրիգինալից 2022-05-11-ին. Վերցված է 2022-05-11-ին.
{{cite web}}
: Unknown parameter|deadurl=
ignored (|url-status=
suggested) (օգնություն) - ↑ В книге представлены биографические материалы, воспоминания, а также последняя статья адмирала, написанная в 1992 году: «Быть ли России великой морской державой?»
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Голубев Е. П. Боевые звёзды. — Кострома, 2009. — С.450-451.
- Смирно́в Николай Иванович // Военно-морской словарь / Чернавин В. Н. (гл. ред.). — М.: Воениздат, 1990. — С. 398. — 511 с.: ил. — 100 000 экз. — ISBN 5-203-00174-X.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Адмирал флота Смирнов — человек и флотоводец / под редакцией А. А Красногородской и С. Н. Смирнова — М.: Издательство «Пятый Рим», 2017. — 224 с. — 1000 экз. — 978-5-9908266-8-7
- Նիկոլայ Սմիռնով (ծովակալ) «Երկրի հերոսներ» կայքում
- Материалы о Николае Смирнове на сайте The Рreserved culture project (2022)
- Материалы о Николае Смирнове на сайте «Право и Интернет».
- Биография Н. И. Смирнова на сайте «Великая Отечественная. Под водой».
- Н. И. Смирнов на сайте «Забытая Кострома»
- Биографические материалы и фотографии Н. И. Смирнова на сайте Централизованной библиотечной системы Нейского района
- Н. И. Смирнов на сайте «Нейские вести»
- Հոկտեմբերի 5 ծնունդներ
- 1917 ծնունդներ
- Հուլիսի 8 մահեր
- 1992 մահեր
- Մոսկվա քաղաքում մահացածներ
- Նովոդևիչյան գերեզմանատանը թաղվածներ
- Խորհրդային Միության հերոսներ
- Լենինի շքանշանի ասպետներ
- Կարմիր դրոշի շքանշանի ասպետներ
- Հայրենական պատերազմի 1-ին աստիճանի շքանշանակիրներ
- Հայրենական պատերազմի 2-րդ աստիճանի շքանշանակիրներ
- Աշխատանքային կարմիր դրոշի շքանշանի ասպետներ
- Կարմիր աստղի շքանշանի ասպետներ
- «Մարտական ծառայությունների համար» մեդալով պարգևատրվածներ
- «1941-1945 թթ. Հայրենական մեծ պատերազմում Գերմանիայի դեմ տարած հաղթանակի համար» մեդալակիրներ
- Անձինք այբբենական կարգով
- Ռազմական գործիչներ այբբենական կարգով
- Հայրենական մեծ պատերազմի մասնակիցներ
- Զինվորականներ