Նիկոլայ Հովհաննիսյան (գեներալ)
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Նիկոլայ Հովհաննիսյան (այլ կիրառումներ)
Նիկոլայ Հովհաննիսյան | |
---|---|
մայիսի 2, 1899[1] - հունվարի 28, 1945[1] (45 տարեկան) | |
Ծննդավայր | Բահարլու, Սուրմալուի գավառ, Երևանի նահանգ, Ռուսական կայսրություն[1] |
Մահվան վայր | Լեհաստան[1] |
Քաղաքացիություն | ![]() ![]() |
Զորատեսակ | հրետանի[1] |
Կոչում | գեներալ-մայոր[1] |
Մարտեր/ պատերազմներ | Խորհրդային բանակի լեհական արշավանք[1], Խորհրդա-ֆիննական պատերազմ[1] և Հայրենական մեծ պատերազմ[1] |
Կրթություն | Մ. Վ. Ֆրունզեի անվան ռազմական ակադեմիա (1936)[1] և Կ․ Ե․ Վորոշիլովի անվան ռազմական ակադեմիա (1941)[1] |
Պարգևներ |
Նիկոլայ Ալեքսանի Հովհաննիսյան (մայիսի 2, 1899, գ. Բահարլու, նախկին Երևանի նահանգի Սուրմալուի գավառում - հունվարի 28, 1945 Լեհաստան), հրետանու գեներալ-մայոր Նոյեմբեր 18, 1945։ ԽՄԿԿ անդամ 1920 թ.։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]1920 թվականի դեկտեմբերից ծառայել է կարմիր բանակում։ Ավարտել է Մոսկվայի հրետանային դպրոցը և աշխատել դասակի՝ մարտկոցի հրամանատար, ապա՝ դիվիզիայի հրամանատարի օգնական։ 1936 թվականին ավարտել է Մ. Ֆրունզեի անվան ռազմա-քաղաքական ակադեմիան և աշխատանքի անցել 76-րդ Հայկական լեռնահրաձգային դիվիզիայում՝ որպես օպերատիվ բաժնի պետի տեղակալ, ապա՝ պետ, դիվիզիայի շտաբի պետ և ժամանակավոր հրամանատար։ Հովաննիսյանը, որպես դիվիզիայի հրամանատար, մասնակցել է Արևմտյան Բելառուսիայի ազատագրմանը, սովետա-ֆիննական պատերազմին 1939-1940 թթ.։ 1940-1941 թվականներին սովորել է Մոսկվայի Գլխավոր շտաբի ակադեմիայում, որն ավարտելուց հետո նշանակվել է Պոդոլսկ քաղաքի հրետանային ուսումնարանի պետ։ 1941-1945 թվականներին մասնակցել է Հայրենական մեծ պատերազմին։ 1944 թվականի փետրվարի 20-ին գնդապետ Հովաննիսյանը նշանակվել է 3-րղ գվարդիական տանկային բանակի հրետանու հրամանատար, մասնակցել Կուրսկի ճակատամարտին, Դեսնայի, Դնեպրի ու Պրիպյատի գետանցմանը, Լվով, Պերեմիշլ, Ցարոսլավլ քաղաքների ազատագրմանը, Վերին Սիլեզիայի մարտերին, որտեղ և ընկել է հերոսի մահով։
Պարգևներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Պարգևատրվել է Լենինի, Հայրենական պատերազմի 1-ին, Սուվորովի 2-րդ աստիճանի, Կարմիր դրոշի 4, Կարմիր աստղի շքանշաններով ու մեդալներով։
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Ազգային-ազատագրական պայքարը Իրաքում (1945-1963), Ե., 1964։ Ազգային- ազատագրական պայքարը Լիբանանում (1939—1958 թթ.), Ե., 1967։ Նույնը արաբ., Բեյրութ, 1974։ Սիրիան անկախության համար մղված պայքարում (1917—1946 թթ.) (հեղինակակից՝ Սարգսյան), Երևան 1964։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]
|
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 6, էջ 572)։ ![]() |
- Մայիսի 2 ծնունդներ
- 1899 ծնունդներ
- Հունվարի 28 մահեր
- 1945 մահեր
- Ռուսական կայսրությունում ծնվածներ
- Լեհաստանում մահացածներ
- Լենինի շքանշանի ասպետներ
- Կարմիր դրոշի շքանշանի ասպետներ
- Հայրենական պատերազմի 1-ին աստիճանի շքանշանակիրներ
- Կարմիր աստղի շքանշանի ասպետներ
- Անձինք այբբենական կարգով
- Ռազմական գործիչներ այբբենական կարգով
- ԽՍՀՄ ԶՈՒ հայ գեներալ-մայորներ
- Հայրենական մեծ պատերազմի հայ մասնակիցներ