Նարինե Զարիֆյան
Նարինե Զարիֆյան | |
---|---|
Ծնվել է | հոկտեմբերի 11, 1958[1] (66 տարեկան) Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Երկիր | ԽՍՀՄ և Հայաստան |
Մասնագիտություն | կոմպոզիտոր |
Աշխատավայր | Արմեն Տիգրանյանի անվան երաժշտական դպրոց և Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիա |
Կրթություն | Ռոմանոս Մելիքյանի անվան պետական երաժշտական քոլեջ, Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիա (1984) և Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիա (1993) |
Անդամակցություն | ԽՍՀՄ կոմպոզիտորների միություն և Հայաստանի կոմպոզիտորների միություն |
Պարգևներ |
Նարինե Կառլի Զարիֆյան (հոկտեմբերի 11, 1958[1], Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ կոմպոզիտոր։ ԽՍՀՄ (1986) և Հայաստանի կոմպոզիտորների միության (1992) անդամ։ Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի պրոֆեսոր։ Հայաստանի Հանրապետության արվեստի վաստակավոր գործիչ (2022)։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Նարինե Զարիֆյան ծնվել է 1958 թվականի հոկտեմբերի 11-ին, Երևանում։ 1977 թվականին ավարտել է Երևանի Ռոմանոս Մելիքյանի անվան երաժշտական ուսումնարանը, 1984 թվականին՝ Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի կոմպոզիցիայի բաժինը (Գրիգոր Եղիազարյանի դասարան), 1993 թվականին՝ ավարտել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի ասպիրանտուրան (Ղազարոս Սարյանի դասարան)։ 1978 թվականին Երևանի Արմեն Տիգրանյանի անվան երաժշտական դպրոցում դասավանդել է դաշնամուր և կոմպոզիցիա։ 1993-1995 թվականներին Սիրիայի Հալեպ քաղաքի Բարսեղ Կանաչյանի անվան դպրոցում դասավանդել է կոմպոզիցիա և տեսական առարկաներ։ 1997 թվականից դասավանդում է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայում։ 2011 թվականին ստեղծել է «Զարիֆյան քառյակ»-ը և հանդիսանում է դրա գեղարվեստական ղեկավարը[2]։
Զարիֆյանի սիմֆոնիկ, կամերային, վոկալ ստեղծագործությունները կատարվել են Եվրոպայի, Ասիայի և ԱՄՆ-ի երկրներում և արժանացել տարբեր մրցանակների։ Մասնակցել է տարբեր միջազգային փթառատոններին։
Անդամակցություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- ԽՍՀՄ կոմպոզիտորների միության անդամ (1986)
- Հայաստանի կոմպոզիտորների միության անդամ (1992)
- «Կանայք երաժշտության մեջ» միջազգային ընկերակցության անդամ (2004)
Ստեղծագործություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ստեղծագործությունների ցանկ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Դաշնամուրային կվինտետ, 1981
- Սոնատ թավջութակի և դաշնամուրի համար, 1981 (նոր խմբ. 2013)
- Կվինտետ փայտյա փողային կազմի համար, 1990
- «Տրիգոններ» կամերային նվագախմբի համար,1990
- Վոկալ շարք Ավետիք Իսահակյանի խոսքերով, 1993
- «Էլեգիա» կոնցերտ կիթառի և կամերային նվագախմբի համար, 1998 (նոր խմբ. 2011)
- «Սոլեա» սիմֆոնիկ պոեմ, 1999
- «Scerzo a la retro» սիմֆոնիկ նվագախմբի համար, 1999
- «Ռեգթայմ» կիթառի և սիմֆոնիկ նվագախմբի համար, 1999
- «Երկխոսություն» հարվածայինների համար, 2000
- «Violin Dance» սոլիստների և սիմֆոնիկ նվագախմբի համար, 2000
- «Ֆանտազիա Սայաթ-Նովայի թեմաներով» մենակատարների և սիմֆոնիկ նվագախմբի համար, 2000
- «Եկու էսքիզ» ջութակահարների անսամբլի համար, 2007
- «Տանգո» էքսպրեսիա կվինտետի համար, 2007
- «Վոկալիզ» մենակատարի և կամերային նվագախմբի համար, 2008
- «Փոզոցի արևային կողմում» ջազ-բալլադ ֆլեյտայի և դաշնամուրի համար, 2010
- «Նոկտյուրն» ջութակի, դաշնամուրի և կամերային նվագախմբի համար, 2010
- «Քեզ» բալլադ երկու կիթառի, երգեհոնի և կոնտրաբասի համար, 2010
- «Փշրված երազանք» ձայնի և սիմֆոնիկ նվագախմբի համար, 2010
- «Ծափիկ-ծափիկ» ժողովրդական երգի մշակում մանկական երգչախմբի համար, 2011
- «Հայկական էսքիզներ» պատկեր քամանչայի, քանոնի, դաշնամուրի և կոնտրաբասի համար
- «Ժողովրդական նվագներ» մանկական պիեսների շարք ժողովրդական գործիքների նվագախմբի համար, 2013
- «6 տրամադրություն» դաշնամուրային շարք, 2013
- «Նա» մյուզիքլ, 2014
- «Հայկական էսքիզներ» եռամաս սյուիդ երկու դաշնամուրի համար, 2018
- «Երկխոսություն» մանկական երգչախմբի և հարվածային գործիքների համար, 2018
- «Պրելյուդ» մանկական երգչախմբի համար, 2018
- «Աշնանային պատկերներ» եռամաս սյուիտ կամերային նվագախմբի և Ժողովրդական գործիքաների համար, 2018
Հրատարակված նոտաներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- «Փողոցի արևային կողմում» ֆլեյտայի և դաշնամուրի համար, ԵՊԿ հրատարակչություն, 2009
- «Ծափիկ-ծափիկ» մանկական ժողովրդական երգի մշակում, Հայ կոմպոզիտորների մանկական խմբերգերի ժողովածու, ՀՀ մշակույթի կրթության աջակցության հիմնադրամ, «Վան Արյան», 2010
- «Վոկալիզ» ձայնի, դաշնամուրի և կամերային նվագախմբի համար, հեղինակային հրատարակչություն, 2010
- «Ֆանտազիա Սայաթ-Նովայի թեմաներով» սիմֆոնիկ նվագախմբի և Ժողովրդական գործիքների քառյակի համար, ԵՊԿ հրատարակչություն, 2012
- «Տանգո Էքսպրեսիա» անսամբլների ժողովածու տարբեր գործիքային կազմերի համար, 2013
- «Կոնցերտ-Էլեգիա» կիթառի և կամերային նվագախմբի համար, «Լույս» հրատարակչություն, 2016
Հրատարակված հոդվածներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Զարիֆյանի գիտական և գիտամեթոդական հոդվածները տպագրվել են գիտական ամսագրերում և ժողովածուներում։
- «Խոսք ուսուցչի մասին» նվիրված Գ. Եղիազարյանի ծննդյան 100-ամյակին, «Ամրոց գրուպ» հրատարակչություն, Երևան, 2010 (հոդված-հիշողություններ)։
- Գիտամթեդական հոդված Ն. Զարիֆյան՝ «Բլյուզի ոճը երաժշտության մեջ», «Երաժշտական Հայաստան» 4 (39), 59-61 էջեր, 2010 (ռուսերեն)։
- Ն. Զարիֆյան, «Ռոմանսների վոկալ ցիկլերի զարգացման հեռանկարներ», ԵՊԿ դասախոսների ուսումնամեթոդական աշխատանքների ժողովածու, Պրակ 8/2011, 53-59 էջեր, (Բանբեր կոնսերվատորիայի, 2011, Ալեգատ գրքում) (ռուսերեն)։
- Ն. Զարիֆյան, «Ժամանակակից պահանջները կիթառային կատարողական արվեստի ոլորտում», ԵՊԿ դասախաոսների ուսումնամեթոդական աշխատանքների ժողովածու, Պրակ 8/2011, 60-67 էջեր, (Բանբեր կոնսերվատորիայի, 2011, Ալեգատ գրքում) (ռուսերեն)
- Ն. Զարիֆյան, «Մենեստրելային երաժշտությունը և նրա պատմական նշանակությունը» ԵՊԿ գիտամեթոդական հոդվածների և երաժշտագիտական աշխատությունների ժողովածու, հատոր 3, 2011, 60-67 էջեր, (Բանբեր կոնսերվատորիայի, 2011, Ալեգատ գրքում) (ռուսերեն)։
- Ն. Զարիֆյան, «Սիմֆո-փոփ երաժշտություն» հոդված, «Երաժիշտ» ամսաթերթ, 2012։
Պարգևներ, կոչումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ԵՊԿ դոցենտ, 2009
- Պրոֆեսոր, 2004
- Մովսես Խորենացու մեդալ, 2017[3]
- Հայաստանի մշակույթի նախարարության ոսկե մեդալ, 2018
- Հայաստանի արվեստի վաստակավոր գործիչ, 2022[4]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 https://composers.am/?p=948
- ↑ Նարինե Զարիֆյանի մասին ՀԿՄ կայքում
- ↑ «Հանրապետության նախագահի հրամանագրերը - Փաստաթղթեր - Հայաստանի Նախագահ». president.am. Վերցված է 2019 թ․ ապրիլի 11-ին.
- ↑ «Հանրապետության նախագահի հրամանագրերը - Փաստաթղթեր - Հայաստանի Նախագահ». president.am. Վերցված է 2022 թ․ նոյեմբերի 21-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Հոկտեմբերի 11 ծնունդներ
- 1958 ծնունդներ
- Ապրող անձինք
- Երևան քաղաքում ծնվածներ
- Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի գիտական անձնակազմ
- Ռոմանոս Մելիքյանի անվան պետական երաժշտական քոլեջի շրջանավարտներ
- Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի շրջանավարտներ
- ԽՍՀՄ կոմպոզիտորների միության անդամներ
- Հայաստանի կոմպոզիտորների և երաժշտագետների միության անդամներ
- Մովսես Խորենացու մեդալակիրներ
- ՀՀ մշակույթի նախարարության ոսկե մեդալակիրներ
- ՀՀ արվեստի վաստակավոր գործիչներ
- Անձինք այբբենական կարգով
- Երաժիշտներ այբբենական կարգով
- Հայ կին կոմպոզիտորներ