Նանի Բրեգվաձե
Բրեգվաձե Նանի Գեորգիի | |
---|---|
Բնօրինակ անուն | վրաց.՝ ნანი ბრეგვაძე |
Ի ծնե անուն | վրաց.՝ ნანი ბრეგვაძე |
Ծնվել է | հուլիսի 21, 1936[1] (88 տարեկան) Թիֆլիս, Վրացական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Երկիր | ԽՍՀՄ → Վրաստան |
Ժանրեր | ռոմանս |
Մասնագիտություն | երգչուհի, երաժշտության ուսուցիչ և դաշնակահարուհի |
Երգչաձայն | մեցցո-սոպրանո |
Գործիքներ | դաշնամուր և վոկալ |
Գործունեություն | սկսած 1963 |
Կրթություն | Թբիլիսիի Վանո Սարաջիշվիլիի անվան պետական կոնսերվատորիա |
Անդամակցություն | Orera? |
Պարգևներ | |
Nani Bregvadze Վիքիպահեստում |
Նանի Բրեգվաձե (վրաց.՝ ნანი გიორგის ასული ბრეგვაძე, հուլիսի 21, 1936[1], Թիֆլիս, Վրացական ԽՍՀ, ԽՍՀՄ), ԽՍՀՄ և վրաց երգչուհի, դաշնակահարուհի, մանկավարժ։ ԽՍՀՄ ժողովրդական արտիստուհի (1983 թվական)։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Նանի Բրեգվաձեն ծնվել է 1938 թվականի հուլիսի 21-ին (այլ աղբյուրներով 1936 թվականին) Թբիլիսիում։ Մեծացել է երաժշտական ընտանիքում։ Նախատատը և ավագ մորաքույրը երգչախմբում եղել են պրոֆեսիոնալ երգչուհիներ։ Դեռ 6 տարեկան հասակում Նանին արդեն կիթառի նվագակցությամբ երգում էր «Դռնակ» («Калитка»), «Մի՛ հեռացիր, իմ աղավնյակ» («Не уезжай ты, мой голубчик»), «Քարավան» («Караван») և շատ այլ հին ռուսական երգեր և ռոմանսներ։
Ավարտել է երաժշտական դպրոցը, այնուհետև՝ երաժշտական ուսումնարանը։ 1956 թվականից հանդես է եկել Վրաստանի պոլիտեխնիկական ինստիտուտի էստրադային նվագախմբում։ 1957 թվականին Մոսկվայում կայացած Երիտասարդության և ուսանողության համաշխարհային ֆեստիվալում դարձել է մրցանակակիր՝ կատարելով Գ․ Բզվանելիի երգը, որը հիմնված էր Ի․ Գրիշաշվիլիի «Հանգցրել եմ մոմը» («Потушила я свечу») բանաստեղծության վրա։
1963 թվականին ավարտել է Թբիլիսիի Վ․ Սարաջիշվիլլի անվան պետական կոնսերվատորիայի դաշնամուրի բաժինը՝ Գայանե Մաչուտաձեի ղեկավարությամբ։ Հատուկ վոկալային կրթություն չի ստացել։ Դեռ ուսանողական տարիներին սկսել է երգել Թբիլիսիի պետական էստրադային «Ռերո» նվագախմբում՝ Կ․ Պևզների ղեկավարությամբ (1959—1964)։
1964 թվականին հյուրախաղերով մեկնել է Փարիզ։ Այդտեղ առաջին անգամ ելույթ է ունեցել համաշխարհային ճանաչողություն ունեցող «Օլիմպիա» սրահում։ Հյուրախաղերից հետո հրավիրվել է «Օրերա» համույթ, որտեղ 15 տարի հանդես է եկել որպես մեներգչուհի, եղել է շուրջ 80 երկրներում։
1966 թվականին համույթին է միանում նաև Վախթանգ Կիկաբիձեն (հարվածային գործիքներ, վոկալ)։ Վերջինս դառնում է երգչուհու լավագույն ընկերներից մեկը։
1980 թվականից սկսվում է իր մենակատարի կարիերան։
1960-ական թվականներին եղել է խորհրդային էստրադայի առաջին երգչուհիներից մեկը, որն ունկնդիրներին վերադարձրել է ռուսական և գնչուական ռոմանսները՝ շարունակելով Իզաբելլա Յուրևայի, Թամարա Ցերեթելիի, Կետո Ջապարիձեի ավանդույթները։
Նրա երգերից շատերը տեղ են գտել իր կողմից ձայնագրված ձայնապնակում։ Դրանց թվին են պատկանում «Երգում է Նանի Բրեգվաձեն» («Поет Нани Брегвадзе» (1971)), « «Օրերա» համույթ»-ը (Ансамбль «Орэра» (1973)), «Ռոմանս, Ռոմանս»-ը («Романс, романс» (1995)), «Համերգ Նյու Յորքում» («Концерт в Нью Йорке» (1997)) և այլն։ 2005—2006 թվականներին ձայնագրում է սկավառակ այնպիսի ստեղծագործություններով, որոնք նախկինում երբևիցե չի կատարել։ Դրանց մեջ ներառված են նաև Մարինա Ցվետաևայի և Բելլա Ախմադուլինայի բանաստեղծությունները։ Պատրաստել է նաև երգերի մի ցանկ՝ Վյաչեսլավ Մալեժիկայի բանաստեղծությունների հիման վրա։
1990-ական թվականներին ընտրվել է Ռուսաստանի Երիտասարդ կատարողների մրցույթի՝ «Ռոմանսիադա»-ի ժյուրիի անդամ։
1997 թվականին ստեղծել և գլխավորել է «Նանի» ընկերությունը, որի նպատակն էր աջակցել Վրաստանի երիտասարդ սկսնակ երգիչներին։
Նանի Բրեգվաձեն համարվում է հանրահայտ «Christian Dior» կոսմետիկայի «դեմքը»։ «Այժմ ես «Christian Dior»-ի «դեմքն» եմ։ Երբեմն ընկերությունն ինձ ուղարկում է նվերներ, հատկապես տոն օրերին։ Չնայած դրան՝ ես օգտվում եմ նաև այլ ընկերությունների արտադրանքներից։ Ինչ վերաբերում է գինուն, իսկապես, ժամանակին ընկերներիցս մեկը զբաղվում էր այդ հրաշալի խմիչքի արտադրությամբ և խնդրում է օգտագործել իմ անունը։ Ես համաձայնում եմ։ Ինձ գումար չեն վճարում, բայց նվիրում են խաղողի այգի։ Եվ հիմա, երբ հյուրեր եմ ունենում, գինի եմ պատվիրում անվճար։ Իմ ընտանիքի հետ միասին գովազդում եմ դեղագործական ընկերությունը։ Պարզվում է, որ վրացական ընտանիքներում հարցում է անցկացվել, թե հայտնի մարդկանցից որին են նրանք ավելի շատ վստահում։ Պարզվեց, որ ինձ։ Մենք հաղթող դուրս եկանք»։
Նանի Բրեգվաձեն զբաղվել է նաև մանկավարժական գործով։ Սկսած 2002 թվականից՝ մի քանի տարի վարել է Մոսկվայի մշակութաբանության և արվեստի ինստիտուտի ջազի և էստրադայի ամբիոնը։ "Россия К" հեռուստաոլիքով ցուցադրվող “Романтика романса” հաղորդման 2015 թվականի մարտի 28-ի թողարկումը նվիրված էր Նանի Բրեգվաձեին։ Հնչում են ռուսական և վրացական ռոմանսներ և երգեր Նանի Բրեգվաձեի և նրա դստեր՝ Եկատերինա Մամալաձեի կատարմամբ։ Հաղորդավարներն էին Մարիա Մակսակովան և Դմիտրի Կունգուրովը։
2015 թվականի հունիսի 3-ին հյուրընկալվել է Առաջին հեռուստաալիքով ցուցադրվող “Наедине со всеми” հաղորդմանը։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Աղբյուրներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Брегвадзе, Нани Георгиевна в энциклопедии «Кто есть кто в современной культуре»
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Նանի Բրեգվաձե» հոդվածին։ |
|
- Հուլիսի 21 ծնունդներ
- 1936 ծնունդներ
- Ապրող անձինք
- Թբիլիսի քաղաքում ծնվածներ
- Մեցցո-սոպրանոներ
- Թբիլիսիի կոնսերվատորիայի շրջանավարտներ
- Բարեկամության շքանշանի ասպետներ (Ռուսաստան)
- ԽՍՀՄ ժողովրդական արտիստներ
- Վրացական ԽՍՀ ժողովրդական արտիստներ
- Անձինք այբբենական կարգով
- Երաժիշտներ այբբենական կարգով
- Վրացի երգչուհիներ
- Թբիլիսիի պատվավոր քաղաքացիներ
- Անձինք Թբիլիսիից
- 21-րդ դարի երգչուհիներ
- Վրացի դաշնակահարներ
- Վրացի մանկավարժներ
- Պատվո շքանշանի ասպետներ (Վրաստան)
- Վրացական ԽՍՀ վաստակավոր արտիստներ
- Վրացական ԽՍՀ Շոթա Ռուսթավելու անվան պետական մրցանակի դափնեկիրներ