Նաիրա Հովակիմյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վիքիպեդիայում կան հոդվածներ Հովակիմյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Նաիրա Հովակիմյան
Ծնվել էսեպտեմբերի 21, 1966(1966-09-21) (57 տարեկան)
Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Մասնագիտությունմաթեմատիկոս և համալսարանի դասախոս
Հաստատություն(ներ)Ուրբանա-Շամպեյնի Իլինոյսի համալսարան
Գործունեության ոլորտadaptive control? և մաթեմատիկա[1]
Ալմա մատերԵրևանի պետական համալսարան և Ռուսաստանի գիտությունների ակադեմիա[2]
Տիրապետում է լեզուներինանգլերեն[1]
Գիտական ղեկավարԱրիկ Մելիքյան[2]
Եղել է գիտական ղեկավարKwang-Ki Kim?[2]
Պարգևներ

Նաիրա Վիկտորի Հովակիմյան (սեպտեմբերի 21, 1966(1966-09-21), Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ[3] հայ գիտնական, ավտոմատ կառավարման համակարգերի տեսաբան։

Իլինոյսի համալսարանի ամենախոշոր Ուրբանա-Շամփեյն կամպուսի (UIUC) Մեխանիկայի և մեքենաշինության ճարտարագիտության ամբիոնի պրոֆեսոր է[4], թռչող սարքերի AVIATE կենտրոնի[5] տնօրենն է, որը ֆինանսավորվում է ՆԱՍԱ-ի Համալսարանական առաջնորդության փոխգործակցության միջոցով[6]։

Նաիրա Հովակիմյանը Իլինոյիս համալսարանի Համակարգված գիտական լաբորատորիայի[7] շրջանակներում ստեղծված Ինտելեկտուալ ռոբոտատեխնիկայի լաբորատորիայի առաջին տնօրենն է 2015-2017 թվականներին[8]։

Կրթություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Նաիրա Հովակիմյանը իր մագիստրոսի աստիճանը Տեսական մեխանիկայի և Կիրառական մաթեմատիկայի գծով ստացել է 1988 թվականին Երևանի պետական համալսարանում։ Նա իր թեկնածուական թեզը ֆիզիկամաթեմատիկական գիտությունների ուղղությամբ, պաշտպանել է 1992 թվականին Մոսկվայում Ռուսաստանի Գիտությունների Ակադեմիայի Կիրառական Մաթեմատիկայի ինստիտուտում, օպտիմալ կառավարում և դիֆերենցիալ խաղեր[9] մասնագիտությամբ։

Ակադեմիական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

Նախքան 2008 թվականին Իլլինիոսի համալսարանում աշխատանքի անցնելը, Նաիրա Հովակիմյանը 2003-2008 թվականներին որոշ ժամանակ որպես հետազոտող գիտնական աշխատել է Շտուտգարտի համալսարանում (Գերմանիա), Համակարգչային գիտության և ավտոմատացման հետազոտությունների ֆրանսիական ինստիտուտում (INRIA, Ֆրանսիա), Ջորջիայի տեխնոլոգիական ինստիտուտում, և Վիրջինիայի պոլիտեխնիկական ինստիտուտի Օդատիեզերական և օվկիանոսային ճարտարագիտության ֆակուլտետում[3]։

2015 թվականին, նա ստացել է նույն համալսարանի Համակարգված գիտական լաբորատորիայի (CSL) Ինտելեկտուալ ռոբոտների լաբորատորիայի առաջին տնօրենի պաշտոնը[10]։ Ներկայումս Իլլինոիսի համալսարանի Վ. Գրաֆթոնի և Լիլիան Բ. Ուիլկինսի Մեխանիկական գիտության և ճարտարագիտության պրոֆեսոր է, UIUC թռչող սարքերի AVIATE կենտրոնի[5] տնօրենն է, որը ֆինանսավորվում է ՆԱՍԱ Համալսարանական առաջնորդության փոխգործակցության (ULI) մրցանակի միջոցով[6]։

Նաիրա Հովակիմյան երկու գրքի համահեղինակ է[11][12], տասը գրքերում առանձին գլուխների հեղինակ, տասնմեկ արտոնագրերի և ավելի քան 450 ամսագրային և գիտաժողովային հոդվածների հեղինակ է[3]։

Հետազոտության բնագավառներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Նրա գիտահետազոտական հետաքրքրություններն են` կառավարում և օպտիմալացում, ավտոնոմ համակարգեր, մեքենայական ուսուցում, կիբերանվտանգություն, նեյրոնային ցանցեր, խաղերի տեսություն և դրանց կիրառությունը աերոտարածքում, ռոբոտաշինության, մեքենաշինության, գյուղատնտեսության, նաև էլեկտրական, նավթային, կենսաբժշկական ճարտարագիտության և տարեցների խնամքի ոլորներում։

Մրցանակներ և անդամակցություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 1996 թվականին Ճապոնիայում կայացած Դինամիկ խաղերի միջազգային ընկերություն (ISDG) VII սիմպոզիումում[13] արժանացել է Ավտոմատ կառավարման սարքերի և համակարգերի ճարտարագետների միության SICE լավագույն աշխատանքի համար միջազգային կրթաթոշակի` որպես երիտասարդ հետազոտող[3]։
  • 2011 թվականին արժանացել է Օդագնացության և տիեզերագնացության ամերիկյան ինստիտուտի AIAA Mechanics and Control of Flight մրցանակի դափնեկրի կոչման[14]։
  • 2015 թվականին ստացել է Ծրագրային ապահովման ինժեների SWE նվաճումների մրցանակ[15]։
  • 2017 թվականին արժանացել է Էլեկտրական և Էլեկտրոնիկական ճարտարագետների ինստիտուտի (ԱՄՆ) Ավտոմատ համակարգերի կառավարման միության` IEEE CSS օդատիեզերական կառավարման ոլորտում տեխնիկական գերազանցության մրցանակի[16]։
  • 2019 թվականին արժանացել է Օդագնացության և տիեզերագնացության ամերիկյան ինստիտուտի` AIAA Pendray Aerospace - Պենդրեյ օդատիեզերական գրական մրցանակի[17][18]։
  • 2014 թվականին նա արժանացել է Հումբոլդտի մրցանակի` կյանքում ունեցած նվաճումների համար և ճանաչվել Հանս Ֆիշերի Մյունխենի տեխնիկական համալսարանի ավագ գիտաշխատող[19]։
  • 2015 և 2023 թվականներին արժանացել է UIUC-ի Ճարտարագիտական խորհրդի մրցանակին՝ խորհրդատվության գերազանցության համար[3]։

Օդագնացության և տիեզերագնացության ամերիկյան ինստիտուտի (AIAA) գիտաշխատող և ցմահ անդամ է[20], Էլեկտրական և Էլեկտրոնիկական ճարտարագետների ինստիտուտի (IEEE) անդամ[21], ՆԱՍԱ Աստղակենսաբանության ինստիտուտի (NAI)[22] անդամ, Մեքենաշինության ճարտարագետների ամերիկյան միության (ASME) անդամ[23] և Դինամիկ խաղերի միջազգային միության (ISDG) անդամ, Գյուտարարների ազգային ակադեմիայի ավագ անդամ[24]։ 2015 և 2023 թվականներին Իլինոյիսի համալսարանի ճարտարագիտական խորհրդի կողմից ճանաչվել է ականավոր խորհրդատու[25]։ Նաիրա Հովակիմյանը Օդային տվյալներից տեղեկատվություն (IntelinAir) ընկերության գլխավոր գիտական ղեկավարը և համահիմնադիրն է[26]։

Տարեցների խնամքի ռոբոտաշինության ոլորտում նրա կատարած աշխատանքը լուսաբանվել է New York Times թերթում, Fox TV, CNBC ամերիկյան լրատվական հեռուստաընկերություներով, իսկ թռչող սարքերի վերաբերյալ ՆԱՍԱ Համալսարանական առաջնորդության փոխգործակցության (NASA ULI) վերջին մրցանակից հետո նրանից հարցազրույց են վերցրել Cheddar Innovates[27] և բազմաթիվ այլ մեդիա հարթակներում[3]։

Նաիրա Հովակիմյանը նշանակվել է Հայաստանի ամերիկյան համալսարանի 2017 թվականի դիպլոմների հանձնման և գիտական աստիճանների շնորհման խոսնակ[28]։

ՄեդիաՄաքսը նրան ընդգրկել է աշխարհի 50 գլոբալ հայերի շարքում[29], և եղել է FAST (Հայաստանի գիտության և տեխնոլոգիաների հիմնադրամ) խորհրդատվական խորհրդի անդամ[30]։ Նա նաև աջակցում է խորհրդատվությամբ մի քանի ստարտափ ընկերություններին։

2021 թվականին եղել է TEDxYerevan բանախոսներից մեկը[31]։ 2022 թվականին նրան շնորհվել է ԱՄՆ Պետդեպարտամենտի Ֆուլբրայթի կրթաթոշակ։ 2022 թվականին նա հիմնադրել է թռչող սարքերի AVIATE կենտրոնը UIUC-ում[5]։

Մատենագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Նաիրա Հովակիմյանը գիտական գրքերի, խմբագրումների, հոդվածների և ավելի քան 450 ամսագրային և գիտաժողովային հոդվածների հեղինակ է[3]։

Գրքեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. I. Kaminer, A. Pascoal, E. Xargay, N. Hovakimyan, V. Cichella, V. Dobrokhodov (2017). «Time-Critical Cooperative Control of Autonomous Air Vehicles - 1st Edition». shop.elsevier.com. ISBN 9780128099469. Վերցված է 2023 թ․ դեկտեմբերի 23-ին.{{cite web}}: CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link)
  2. Naira Hovakimyan & Chengyu Cao (2010). «SIAM - Bookstore». my.siam.org. ISBN 978-0-898717-04-4. Վերցված է 2023 թ․ դեկտեմբերի 23-ին.

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Չեխիայի ազգային գրադարանի կատալոգ
  2. 2,0 2,1 2,2 Mathematics Genealogy Project — 1997.
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 3,5 3,6 Naira Hovakimyan's biography
  4. «Mechanical Science and Engineering, UIUC». Վերցված է 2017 թ․ ապրիլի 2-ին.
  5. 5,0 5,1 5,2 «AVIATE Center».
  6. 6,0 6,1 «NASA University Leadership Initiative».
  7. «Coordinated Science Laboratory, UIUC». Վերցված է 2017 թ․ ապրիլի 2-ին.
  8. «Letter from the Director». Վերցված է 2017 թ․ ապրիլի 2-ին.
  9. Kamien, Morton I.; Schwartz, Nancy L. (1991). «Differential Games». Dynamic Optimization : The Calculus of Variations and Optimal Control in Economics and Management. Amsterdam: North-Holland. էջեր 272–288. ISBN 0-444-01609-0.
  10. [robotics.illinois.edu] Intelligent Robotics Laboratory
  11. [1] Time-Critical Cooperative Control of Autonomous Air Vehicles
  12. [2] L1 Adaptive Control Theory
  13. «Game Theory Society: 7th ISDG Symposium (Shonan Village Center, Kanagawa, Japan, December 16-18, 1996)». www.impan.pl. Վերցված է 2023 թ․ դեկտեմբերի 23-ին.
  14. «Mechanics & Control of Flight Award». Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ նոյեմբերի 19-ին. Վերցված է 2017 թ․ ապրիլի 4-ին.
  15. «SWE Award». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ օգոստոսի 14-ին. Վերցված է 2023 թ․ դեկտեմբերի 22-ին.
  16. «Award for Technical Excellence in Aerospace Controls».
  17. «Pendray Aerospace Literature Award 2019». www (անգլերեն). Վերցված է 2023 թ․ դեկտեմբերի 22-ին.
  18. «Pendray Aerospace Literature Award».
  19. «Humboldt Prize». Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ փետրվարի 16-ին. Վերցված է 2023 թ․ դեկտեմբերի 22-ին.
  20. «AIAA Fellows 2017».
  21. «IEEE Fellows 2018» (PDF). Էլեկտրական և Էլեկտրոնիկական ճարտարագետների ինստիտուտ (IEEE).
  22. «NASA Astrobiology Institute». astrobiology.nasa.gov. Վերցված է 2023 թ․ դեկտեմբերի 23-ին.
  23. «ASME Fellows» (PDF).
  24. «NAI Senior Members 2023» (PDF).
  25. «MechSE sweeps Outstanding Advisor Awards».
  26. «Intelinair Website - LEADERSHIP TEAM».
  27. «$6 Million NASA Grant to Make Air Taxis a Reality, Really Soon». Cheddar News. 2022 թ․ մայիսի 19. Վերցված է 2023 թ․ դեկտեմբերի 23-ին.
  28. «AUA Graduate Commencement 2017». YouTube.
  29. «50 Global Armenians».
  30. «The FAST Foundation announced the formation of the Advisory Board and the appointment of the CEO». Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ ապրիլի 14-ին. Վերցված է 2023 թ․ դեկտեմբերի 22-ին.
  31. «The hidden cost of resistance to innovation in science». YouTube.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]