Արիկ Մելիքյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Արիկ Արտավազդի Մելիքյան
Arik Melikyan.JPG
Ծնվել է1944, հոկտեմբերի 5
Երևան
Մահացել է2009, ապրիլի 6 (64 տարեկանում)
ԳերեզմանՏրոեկուրովյան գերեզմանատուն
Ազգությունհայ
Մասնագիտությունկիրառական մաթեմատիկա
Հաստատություն(ներ)ՌԳԱ Մեխանիկայի հիմնախնդիրների ինստիտուտ
Ալմա մատերՄոսկվայի ֆիզտեխնիկական ինստիտուտ
Գիտական աստիճանֆիզիկամաթեմատիկական գիտությունների դոկտոր և պրոֆեսոր
Գիտական ղեկավարՖելիքս Չեռնոուսկո

Արիկ Արտավազդի Մելիքյան (1944, հոկտեմբերի 5, Երևան - 2009, ապրիլի 6), կիրառական մաթեմատիկայի բնագավառի գիտնական։ Ֆիզմաթ գիտությունների դոկտոր (1986), պրոֆեսոր (1991), ՌԳԱ թղթակից անդամ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1969 թվականին ավարտել է Մոսկվայի ֆիզտեխնիկական ինստիտուտը։ 1974 թվականից եղել է Մոսկվայի ֆիզտեխնիկական ինստիտուտի դասախոս, 1977 թվականից, միաժամանակ՝ ՌԳԱ Մեխանիկայի հիմնախնդիրների ինստիտուտի ավագ գիտաշխատող, լաբորատորիայի վարիչ[1]։

Գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Աշխատանքները վերաբերում են դինամիկայի խաղային խնդիրներում լավարկային (օպտիմալ), այդ թվում նաև եզակի (սինգուլյար) շարժումների կառուցման հարցերին[2]։

Երկեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Игровые задачи управления и поиска., М., 1978 (համահեղինակ).

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. ՀՀ ԳԱԱ Արտասահմանյան անդամներ
  2. Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր երկրորդ, Երևան, 2007