Ավտոմատ կառավարման համակարգ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search

Ավտոմատ կառավարման համակարգը (ԱԿՀ) հաստատուն է պահում կամ բարելավում է կառավարվող օբյեկտի աշխատանքը։ Հիմնականում գործում է արտադրական կամ որևէ այլ համալիրի կազմում։ ԱԿՀ-երը դասակարգվում են ըստ կառավարման նպատակի, կառավարման եզրագծի տիպի և ազդանշանների հաղորդման եղանակի։ Սկզբում ԱԿՀ-ի առջև խնդիր էր դրվում, պահպանել կառավարվող մեծությունների ժամանակի ընթացքում կրած փոփոխությունների որոշակի օրենքները։ Այդպիսին են ավտոմատ կարգավորման համակարգերը, ծրագրային կառավարման համակարգերը և հետևող համակարգերը։

Նպատակ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հետագայում կառավարման նպատակը անմիջականորեն կապվեց որակի կոմպլեքսային ցուցանիշների հետ, որոնք բնութագրում են համակարգը (նրա արտադրողականությունը, վերարտադրման ճշգրտությունը են)։ ԱԿՀ-ի նպատակը դարձավ հաստատել այդ ցուցանիշի սահմանային (առավելագույն կամ նվազագույն) արժեքները։ Դրա համար մշակվեցին ինքնահարմարվող համակարգեր, որոնք, իրենց հերթին, ստորաբաժանվում են ըստ կառավարման եղանակի՝ ինքնալարվող համակարգերի, ինքնակազմակերպվող համակարգերի, ինքնուսուցանող համակարգերի։ Կառավարման եզրագծի տիպը (բաց կամ փակ) կապված է արտաքին գրգիռների չեզոքացման եղանակի հետ։

Բաց ԱԿՀ-երում կառավարման սարքը գլխավոր հակադարձ կապի ազդանշան։ Կառավարման ազդանշանն կառավարվող օբյեկտի ընթացիկ վիճակի մասին ինֆորմացիա կրող ազդանշաններ չի ստանում, նրանցում կամ չափվում և չեզոքացվում են գլխավոր գրգռող ներգործությունները, կամ կառավարումը տարվում է խիստ ծրագրով, առանց աշխատանքի ընթացքում վերլուծության ենթարկելու որևէ գործոն։ Ավելի տարածված են փակ ԱԿՀ-երը, որոնցում հետադարձ կապի միջոցով չեզոքացվում է գրգռող ներգործության ազդեցությունը։

Հողմակցված[խմբագրել | խմբագրել կոդը]

Հողմակցված ԱԿՀ-երը միավորում են փակ և բաց ԱԿՀ-երի կառավարման սկզբունքները։ Միմյանց վրա ազդող մի քանի մեծությունների միաժամանակյա կառավարումն իրականացվում է բազմակապ կառավարման կամ կարգավորման համակարգերով։ Ըստ ազդանշանների հաղորդման եղանակի, ԱԿՀ-երը լինում են ընդհատ (դիսկրետ) կամ անընդհատ։ Առաջիններում ազդանշանները քվանտվում են կամ ըստ ժամանակի կամ ըստ մակարդակի։ ԱԿՀ-ի պարզագույն օրինակ է շարժիչի պտտման հաճախականության ուղիղ կարգավորման համակարգը։

Կառավարման նպատակն է հաստատուն պահել թափանիվի պտտման հաճախականությունը։ Կառավարվող օբյեկտն է շարժիչը, կառավարող ներգործությունը՝ դրոսելի կարգավորող փականի դիրքը, կառավարման սարքը՝ կենտրոնախույս կարգավորիչը, որի կցորդիչը տեղաշարժվում է կենտրոնախույս ուժերի ներգործությամբ, երբ թափանիվի հետ կոշտ միացված լիսեռի պտտման արագությունը շեղվում է տրված արժեքից։ Կցորդիչի տեղաշարժման ժամանակ փոխվում է դրոսելի փականի դիրքը։ Մասնագիտացված ԱԿՀ-երը լայնորեն օգտագործվում են ժողովրդական տնտեսության տարբեր բնագավառներում՝ մեքենաշինության մեջ, քիմիական և նավթի արդյունաբերությունում (բազմակապ ԱԿՀ-եր), ավիացիայում և տիեզերագնացության մեջ (ավտոպիլոտ, ավտոշտուրման) են։ Ավտոմատ կառավարման սարքերի սինթեզի և կառավարվող համակարգերում ընթացող պրոցեսների վերլուծության խնդիրները կազմում են ավտոմատ կառավարման տեսության առարկան։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։ CC-BY-SA-icon-80x15.png