Ավտոմատ կառավարման համակարգի ազդեցություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Ավտոմատ կառավարման համակարգի ազդեցություն, ավտոմատ կառավարման համակարգի (ԱԿՀ) որևէ տարրի վիճակի փոփոխություն առաջացնող գործոն։ Կարող է լինել էլեկտրական (լարում, հոսանք), հիդրոմեխանիկական (արագություն, ճնշում), ջերմային (ջերմաստիճան, ջերմության քանակ) և այլ մեծություն։ Տարբերում են ներքին Ա. (ԱԿՀ–ի փակ շղթա կազմող օղակների փոխազդեցությունները) և արտաքին ազդեցությունը։ Արտաքին միջավայրի, բեռի ազդեցությունը լինում է վրդովող, որը փոքրացնում է ԱԿՀ–ի ճշտությունը և, երբեմն, նվազեցնում աշխատունակությունը, հանձնարարող, ըստ որի որոշվում է կարգավորվող մեծության փոփոխության պահանջվող օրենքը, կառավարող կամ կարգավորող, որն անհրաժեշտ է ԱԿՀ–ի հիմնական նպատակային խնդիրները կատարելու համար։ Վրդովող ազդեցությունը ընդհանուր դեպքում ձևով և մեծությամբ պատահական ֆունկցիա է ըստ ժամանակի։ Կառավարող ազդեցությունը իր բնույթով կամ հաստատուն մեծություն է, կամ հայտնի տեսքով ֆունկցիա ըստ ժամանակի և կամ լայն սահմաններում կամայական օրենքով փոփոխվող մեծություն։ Կառավարող ազդեցության այս ձևերի հիման վրա ԱԿՀ բաժանվում է 3 դասի՝ ավտոմատ կայունացման, ծրագրային կառավարման (կարգավորման) և հետևող։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 1, էջ 115