Jump to content

Յուրի Բուր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Յուրի Բուր
Ծնվել էմայիսի 2, 1887(1887-05-02)
ԾննդավայրԲաքու, Ռուսական կայսրություն
Մահացել էփետրվարի 18, 1949(1949-02-18) (61 տարեկան)
Մահվան վայրՌիգա, Լատվիական ԽՍՀ, ԽՍՀՄ
ԳերեզմանՊոկրովսկոե գերեզմանատուն
Քաղաքացիություն Լատվիա
Մասնագիտությունդերասան
ԱշխատավայրՌիգայի Միխայիլ Չեխովի անվան ռուսական թատրոն

Յուրի Լվովիչ Բուր (Դե Բուր; մայիսի 2, 1887(1887-05-02), Բաքու, Ռուսական կայսրություն - փետրվարի 18, 1949(1949-02-18), Ռիգա, Լատվիական ԽՍՀ, ԽՍՀՄ), ռուս խորհրդային և լատվիացի դերասան։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Յուրի դե Բուրը ծնվել է 1887 թվականի մայիսի 2֊ին Բաքվում։ Հայրը հեռավոր ծովագնացության կապիտան է, իսկ մայրը՝ դաշնակահարուհի և երաժշտական մանկավարժ։

Սովորել է Սանկտ Պետերբուրգի առևտրային դպրոցում (1897-1905), Սանկտ Պետերբուրգի կոնսերվատորիայի դաշնամուրի դասարանում (1903-1906), Անդրեյ Պետրովսկիի Խարկովյան դրամատիկական ստուդիայում (1912-1916)։

Եղել է Սանկտ Պետերբուրգյան և Մոսկովյան դպրոցներում դաշնակահար֊ուսուցիչ (1907-1910), դերասան և Պետերբուրգյան արվեստագետների հանդիպումների ակումբի երաժշտական մասի ղեկավար, գրականագետ և արվեստագետ (1910-1912)։ Մասնակցել է Մոսկվայի, Պետրոգրադի և Խարկովի թատրոնների դրամատիկական սցենարներում։

Քսանական թվականների սկզբներին արտագաղթել է Լատվիա։ 1924 թվականից սկսած մինչև իր կյանքի ավարտը եղել է Ռիգայի թատրոնում անցկացվող ռուսական դրամանների թատերախմբի դերասան[1]։

Առաջին անգամ ամուսնացել է դերասանուհի և երգչուհի Էլզե դե Բուրի հետ, երկրորդ անգամ՝ Եկատերինա Բունչուկի։

1949 թվականի փետրվարի 18֊ին մահացել է Ռիգայում, թաղված է Պոկրովսկյան գերեզմանատանը։

Ստեղծագործություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Դերեր թատրոնում

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռուսական դրամաների Ռիգայի թատրոն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Teātris un kino biogrāfijās : enciklopēdija / sast. un galv. red. Māra Niedra; māksl. Aleksandrs Busse. — Rīga : Preses nams, 1999-. — (Latvija un latvieši). 1.sēj. A-J. — 1999. — 462 lpp. : il. ISBN 9984-00-331-0 (լատիշերեն)

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]