Յուջենիա Էլիսաբետա Ռավասիո

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Յուջենիա Էլիսաբետա Ռավասիո
Դիմանկար
Ծնվել էսեպտեմբերի 4, 1907(1907-09-04)[1]
ԾննդավայրԿապրիատե Սան Ջերվազիո, Բերգամո, Լոմբարդիա, Իտալիայի թագավորություն
Մահացել էօգոստոսի 10, 1990(1990-08-10)[1] (82 տարեկան)
Մահվան վայրԱնցիո, Հռոմ, Լացիո, Իտալիա
Քաղաքացիություն Իտալիա և  Իտալիայի թագավորություն
ԿրոնՀռոմի Կաթոլիկ եկեղեցի
Մասնագիտությունմիսիոներուհի
Զբաղեցրած պաշտոններsuperior general?
 Eugenia Ravasio Վիքիպահեստում

Մայր Յուջենիա Էլիսաբետա Ռավասիո (անգլ.՝ Mother Eugenia Elisabetta Ravasio, սեպտեմբերի 4, 1907(1907-09-04)[1], Կապրիատե Սան Ջերվազիո, Բերգամո, Լոմբարդիա, Իտալիայի թագավորություն - օգոստոսի 10, 1990(1990-08-10)[1], Անցիո, Հռոմ, Լացիո, Իտալիա), իտալացի կաթոլիկ միանձնուհի, պայծառատես ու միստիկ։

Վաղ կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

Յուջենիա Էլիսաբետա Ռավասիոն ծնվել է Իտալիայի Բերգամո նահանգի Սան Ջերվազիո դ՛Ադդա (այժմ՝ Կապրիատե Սան Ջերվազիո) փոքրիկ քաղաքում 1907 թվականի սեպտեմբերի 4-ին գեղջկական ծագմամբ ընտանիքում։

Ստացել է միայն տարրական կրթություն։ Գործարանում մի քանի տարի աշխատելուց հետո 20 տարեկանում ընդունվել է Առաքյալների Տիրամոր միաբանություն, որտեղ էլ ձևավոևվել է նրա մեծ խարիզմատիկ անհատականությունը։ 28 տարեկանում ընտրվել է միաբանության գլխավոր վանամայր։

Հասարակական և առաքելական աշխատանք[խմբագրել | խմբագրել կոդը]

Հասարակական ոլորտում մայր Յուջինիան զգալի քանակությամբ աշխատանք է կատարել։ Տասներկու տարվա միսիոներական գործունեության ընթացքում Աֆրիկայի, Ասիայի ու Եվրոպայի ամենահեռավոր անկյուններում բացել է ավելի քան 70 կենտրոն, յուրաքանչյուրը հիվանդանոցով, դպրոցով և եկեղեցիով։

Մոտավորապես 1936 թվականին հանրահայտ բամբակի պլանտացիայի կալվածատեր Թանիոս Թոնի Քավասը՝ եգիպտական Գիրգա քաղաքի քաղաքապետ Անթուն Աբդել Սայեդ Կավասի որդին, հրավիրել է նրան իրենց քաղաքում բացելու Առաքյալների Տիրամայր դպրոցը, որն այսօր էլ դեռ գործում է։ Թանիոս Թոնի Քավասն ունեցել է վեց աղջիկ, և նրանց համար դպրոց չլինելու պատճառով հրավիրել տարբեր միաբանությունների, որ դպրոց բացեն, սակայն միայն Յուջենիա Ռավասիոն է արձագանքել նրա խնդրանքին։

Կոտ դ'Իվուարում բորոտների հետ աշխատանքի շրջանակներում նա կարևոր դեր է խաղացել բորի բուժման նպատակով քիմիաթերապիայի օգտագործումը խթանելու և մասսայականացնելու գործում, խորհուրդ տալով արևադարձային մի ծառի սերմերից ստացվող չաուլմուգրա կոչվող յուղը[2]․ այս դեղամիջոցը հետագայում ուսումնասիրվել ու մշակվել է Փարիզի Լուի Պաստյորի անվան ինստիտուտում։

1939–1941 թվականների ընթացքում մտահղացել, պլանավորել և կյանքի է կոչել «Բորոտների քաղաքի» նախագիծը Աձոպեում (Կոտ դ'Իվուար)։ Սա բորոտությամբ տառապողների խնամքի համար նախատեսված մի հսկայական կենտրոն էր, որն զբաղեցնում էր 200,000 քառակուսի մետր տարածք։ Այն այսօր էլ հանդիսանում է իր տեսակի մեջ Աֆրիկայի և աշխարհի առաջատար կենտրոններից մեկը։

Ի ճանաչումն այս նվաճման՝ Առաքյալների Տիրամոր միսիոներ քույրերի միաբանությանը, որի գլխավոր վանամայրը Յուջենիա Ռավասիոն էր 1935-1947 թվականներին, Ֆրանսիան շնորհել է ազգային բարձրագույն Couronne Civique շքանշանը հասարակական աշխատանքի համար։

Մասնավոր հայտնություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Մայր Ռավասիոն հայտնել է Հայր Աստծուց ստացած մի շարք պատգամների մասին, որոնք հրատարակվել են «Հայրը զրուցում է զավակների հետ» աշխատության մեջ։ Գրենոբլի եպիսկոպոսը, որի մասին նշվել է այդ պատգամներում, տասը տարի ուսումնասիրելուց հետո դրանք վավերական (իսկական) է համարել է, սակայն Վատիկանը ո՛չ հավանության է արժանացրել, ո՛չ էլ մերժել դրանք, ուստի կաթոլիկներից չի պահանջվում հավատալ դրանց։

Իր գրքում մայր Ռավասիոն գրել է, որ անձամբ տեսել է հայր Աստծուն և որ նա նստել է իր կողքին։ 1932 թվականի հուլիսի 1-ին Առաջին գրքի առաջին մասում նա մեջբերել է Հայր Աստծո խոսքերը և շարունակել․

«Տե՛ս, ես մի կողմ դրեցի իմ թագն ու ամբողջ փառքս` հասարակ մարդու կերպարանք ստանալու համար»։ Հասարակ մարդու կերպարանք առնելուց հետո, երբ ոտքերի տակ էր դրել իր թագն ու փառքը, նա դեպի իր սիրտը տարավ երկրագնդի գլոբուսը։ Այն ձախ ձեռքով պահելով, նստեց իմ կողքին։

Մայր Ռավասիոն Հայր Աստծո պատգամներից հաղորդել է նաև եպիսկոպոս Ալեքսանդրե Քայլոթին, որը հետագայում հավանության է արժանացրել դրանք։ Առաջին գրքի երրորդ մասում նա գրել է․

«Ես նաև ուզում եմ քեզ մի խոսք ասել, Իմ որդի Ալեքսանդեր, որպեսզի իմ ցանկությունն իրականանա աշխարհում։ Դու պետք է միանաս Իմ որդի Հիսուսի այս «փոքրիկ բույսի» (Մայր Յուջենիա) խոստովանահոր հետ `այս աշխատանքն առաջ տանելու գործում»։

Մայր Ռավասիոն գրել է նաև սատանայի գործերի մասին։ 1932 թվականի օգոստոսի 12-ին նա գրել է, որ սատանան վերցրել է իր գիրքն ու դրա կազմը մկրատով կտրտել։ Այդ օրը նա նաև գրել է փրկության նոր ուղու մասին ու մեջբերել Հայր Աստծուն․

«Բոլոր նրանք, ովքեր ինձ Հայր են անվանում կամ նույնիսկ մեկ անգամ են անվանել, չեն կործանվի, այլ ընտրյալների շարքում վստահաբար կստանան իրենց հավերժակաան կյանքը»։

Հավանություն և հակասություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Մայր Յուջինիա Ռավասիոյի հայտնությունները հավանության են արժանացել Գրենոբլի եպիսկոպոս Ալեքսանդեր Քայլոթի կողմից[3], որի անունը նշվել էր այդ հայտնություններում։ Եպիսկոպոսը հրամայել է ուսումնասիրություն անցկացնել և տասը տարի անց նամակով հայտարարել, որ այդ հայտնություններն ունեն աստվածային բնույթ։ 1988 թվականին հայտնություններն ստացել են Վատիկանի գլխավոր տեղապահ կարդինալ Պետրուս Կանիսուս Վան Լյերդեի հրատարակման թույլտվությունը, որի ընդհանուր պարտականությունները Վատիկան քաղաքի ամենօրյա գործառույթների կառավարումն է[4]։ Թույտվությունը հաստատում է, որ կարդինալի կարծիքով հայտնությունները հավատքի և բարոյականության դեմ ոչինչ չեն պարունակում, սակայն չեն էլ հավաստում, որ դրանք ստացվել են Հայր Աստծուց։ Սուրբ Աթոռի Հավատի վարդապետության միաբանությունը, որը կաթոլիկ եկեղեցու անունից մասնավոր հայտնությունները հաստատելու պաշտոնական մարմինն է, չի հաստատել Մայր Ռավասիոյի հայտնությունները որպես վավերական և կարծիք չի հայտնել դրանց վերաբերյալ։

Ինչպես բոլոր այլ մասնավոր հայտնությունների դեպքում է, կաթոլիկներից չի պահանջվում հավատալ մայր Ռավասիոյի հայտնություններին։ Մասնավոր հայտնությունների իսկության մասին որոշումը թողնվում է յուրաքանչյուր կաթոլիկի խղճին[5]։ Այսպիսով, չնայած հաստատման նամակին և հրատարակման թույտվությանը, որոշ կաթոկիկ գրողներ մայր Ռավասիոյի հայտնություններում մատնանշել են մի շարք հատուկ վարդապետական սխալներ։

Ելնելով այն փաստից, որ կաթոլիկ եկեղեցու Կատեխիզիսի #239 հատվածում մասնավորապես նշվում է, որ «Աստված ոչ կին է, ոչ տղամարդ․ նա Աստված է», որոշ գրողներ պնդում են, որ այն հայտնությունը, որում ասվում էր, թե Հայր Աստված ցանկացել է, որ իր պատկերը երկրպագվի որպես սրբապատկեր, հակասում է կաթոլիկ ուսմունքներին առ այն, որ Հայր Աստված անտեսանելի է և անձև[6][7]։

Կաթոլիկ այլ գրողներ մայր Ռավասիոյի հայտնությունները համարել են հերետիկոսություն, օրինակ՝ այն հայտնությունը, որը պնդում է, թե «անձը կարող է հասնել հավիտենական փրկության, վստահորեն, պարզապես Աստծուն «հայր» կոչելով՝ նույնիսկ միայն մեկ անգամ»։ Այս պնդման հերետիկոսական բնույթը հաստատող փաստարկը հիմնված է պնդման վրա, որ այս խոստումն անտեսում և մերժում է մագիստերիումի բոլոր ավանդույթները, սուրբ գրությունները և ուսմունքները (օրինակ համեմատիր[8][9]) փրկության թեմայի վերաբերյալ[10]։

Կարող է շատ հակասական լինել, թե ինչ չափանիշներ են օգտագործվում հերետիկոսությունը որոշելու համար և ով իրավունք ունի դա անել։ Հռոմեական կաթոլիկ եկեղեցում հերետիկոսությունը սահմանվում է որպես «որոշ ճշմարտության հետմկրտական համառ հերքում, որին պետք է հավատալ աստվածային և կաթոլիկ հավատքով, կամ էլ համառ կասկած է նույնի վերաբերյալ»[11]։

Հռոմեական կաթոլիկ եկեղեցին, որին պատկանում էր մայր Յուջինիան, վերջինիս գրվածքները չի համարել հերետիկոսություն, այնպես որ եկեղեցում այդ մասին հակասություն չկա[փա՞ստ]։ Երկու եպիսկոպոս հրատարակման թույլտվություն են տվել, որոնք նշում են նրանց կարծիքը, որ գրությունները վտանգ չեն ներկայացնում հավատքի և բարոյականության համար։

Գրականության ցանկ[խմբագրել | խմբագրել կոդը]

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. «Archived copy» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2011 թ․ հուլիսի 21-ին. Վերցված է 2011 թ․ հուլիսի 5-ին.{{cite web}}: CS1 սպաս․ արխիվը պատճենվել է որպես վերնագիր (link) John Parascandola, "Chaulmoogra Oil and the Treatment of Leprosy"
  3. "Testimony of the Right Reverend A. Caillot, Bishop of Grenoble, Following the Report Prepared during the Canonical Enquiry into the Case of Mother Eugenia", [1] pp 5-10.
  4. The Father Speaks to His Children [2] page 2.
  5. «CATHOLIC ENCYCLOPEDIA: Private Revelations». www.newadvent.org. Վերցված է 2021 թ․ հունվարի 13-ին.
  6. «Is It Catholic? - God The Father Of All Mankind». www.catholicdoors.com. Վերցված է 2021 թ․ հունվարի 13-ին.
  7. David Bordwell, 2002, Catechism of the Catholic Church, Continuum International Publishing 978-0-86012-324-8 page 84
  8. Vatican website: All Salvation Comes through Christ
  9. «Total salvation». www.vatican.va. Վերցված է 2021 թ․ հունվարի 13-ին.
  10. «the messages of Mother Eugenia: True or False? (God the Father of all mankind)». www.catholicplanet.com. Վերցված է 2021 թ․ հունվարի 13-ին.
  11. «Catechism of the Catholic Church - IntraText». www.vatican.va. Վերցված է 2021 թ․ հունվարի 13-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Յուջենիա Էլիսաբետա Ռավասիո» հոդվածին։