Յուն Աթլե Գորդեր
Յուն Աթլե Գորդեր Jon Atle Gaarder | |
1962 - 2001 | |
---|---|
Նախորդող | Կարե Դալեն |
Հաջորդող | Առնե Ռոյ Վալտեր |
Կրթություն՝ | Նորվեգական ռազմական ակադեմիա |
Մասնագիտություն՝ | դիվանագետ |
Ազգություն | նորվեգացի |
Ծննդյան օր | նոյեմբերի 27, 1934 |
Ծննդավայր | Årnes, Ակերսհուս, Նորվեգիա |
Վախճանի օր | մարտի 14, 2020 (85 տարեկան) |
Քաղաքացիություն | ![]() |
Պարգևներ |
Յուն Աթլե Գորդեր (նորվ.՝ Jon Atle Gaarder, նոյեմբերի 27, 1934, Årnes, Ակերսհուս, Նորվեգիա - մարտի 14, 2020), դիվանագետ, Նորվեգիայի նախկին դեսպանը Սաուդյան Արաբիայում, Հնդկաստանում, Հարավսլավիայում, Լիտվայում։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Յուն Աթլե Գորդերը ծնվել է Օրնես քաղաքում, Նես կոմունա, Ակերսհուս նահանգ։ Մանկությունն անցել է Սկարնես քաղաքում, Սյոր Օդալ կոմունա, Հեդմարկ նահանգ։ Սովորել է Նորվեգիայի ռազմական ակադեմիայում և մինչև 1962 թվականին դիվանագիտական ծառայությանն անցնելը եղել է գործող սպա։ Գլխավորել է նորվեգական պատգամավորությունը ՆԱՏՕ-ի խորհրդում 1975-1979 թվականներին։ 1984 թվականին նշանակվել է Նորվեգիայի դեսպանը Սաուդյան Արաբիայում, նաև ներկայացրել է Նորվեգիան Արաբական Միացյալ Էմիրություններում, Եմենում և Օմանում։ 1990 թվականին նշանակվել է Հնդկաստանում դեսպան, լրացուցիչ ներկայացուցչությամբ՝ Շրի Լանկայում, Բանգլադեշում, Բութանում, Նեպալում և Մալդիվներում։ 1994-1996 թվականներին եղել է Հարավսլավիայում դեսպան, լրացուցիչ ներկայացուցչությամբ՝ Բուլղարիայում, Մակեդոնիայում և Ալբանիայում։ 1999-2001 թվականներին նա եղել է Նորվեգիայի դեսպանը Լիտվայում[1][2]։
Յուն Աթլե Գորդերը «Սուրբ Օլաֆի միաբանության» մեծ խաչի ասպետ էր։ Բնակվել է Ֆոլում[1]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 "75 år 27. november: Ambassadør Jon Atle Gaarder" (in Norwegian). Norwegian News Agency. 11 November 2009. .
- ↑ «Peter Nicolay Ræder – Store norske leksikon». Store norske leksikon. Վերցված է 2016 թ․ մարտի 9-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]
|