Յուլի Դանիել
Յուլի Դանիել ռուս.՝ Юлий Маркович Даниэль | |
|---|---|
| Ծնվել է | նոյեմբերի 15, 1925[1][2][3][…] |
| Ծննդավայր | Մոսկվա, ԽՍՀՄ[4] |
| Վախճանվել է | դեկտեմբերի 30, 1988[2][3][5][…] (63 տարեկան) |
| Վախճանի վայր | Մոսկվա, ԽՍՀՄ[4] |
| Գերեզման | Վագանկովյան գերեզմանատուն |
| Գրական անուն | Nikolaj Aržak[6] |
| Մասնագիտություն | բանաստեղծ, գրող, թարգմանիչ, գիտաֆանտաստիկ գրող և արձակագիր |
| Լեզու | ռուսերեն |
| Քաղաքացիություն | |
| Կրթություն | Մոսկվայի պետական տարածաշրջանային համալսարան |
| Պարգևներ | |
| Ամուսին | Լարիսա Իոսիֆովնա Բոգոռազ և Իրինա Ուվարովա |
| Զավակներ | Ալեքսանդր Դանիել |
| Ազգականներ | Pavel Uvarov? |
Յուլի Դանիել (ռուս.՝ Юлий Маркович Даниэль, հանդես է եկել նաև Նիկոլայ Արժակ, Յուրի Պետրով կեղծանուններով, նոյեմբերի 15, 1925[1][2][3][…], Մոսկվա, ԽՍՀՄ[4] - դեկտեմբերի 30, 1988[2][3][5][…], Մոսկվա, ԽՍՀՄ[4]), ռուս արձակագիր, բանաստեղծ, թարգմանիչ։
Ծնվել է հրեա գրող, դրամատուրգ Մարկ Դանիելի ընտանիքում։ Մասնակցել է Հայրենական մեծ պատերազմին, վիրավորվել, պարգևատրվել է «Արիության համար» մեդալով։ Ավարտել է Մոսկվայի մարզային մանկավարժական ինստիտուտի բանասիրական ֆակուլտետը, աշխատել գրականության ուսուցիչ։ 1955 թվականին նրան ազատել են աշխատանքից՝ պատճառաբանելով, որ շեղվում է պարտադիր ծրագրից։ Դասերը վարել է հետաքրքիր և բարձր մակարդակով, վայելել է աշակերտների սերն ու հարգանքը։
1957 թվականից ԽՍՀՄ-ում հրատարակվել է որպես թարգմանիչ։ 1958 թվականից արտասահմանում, Նիկոլայ Արժակ կեղծանունով հրապարակել է պատմվածքներ և վիպակներ, որոնցում քննադատել է խորհրդային իշխանություններին։ Այդ հրապարակումների համար 1965 թվականին ձերբակալվել է և 1966 թվականին դատապարտվել՝ 5 տարի պատիժը կրելու ճամբարային ռեժիմում։ 1970 թվականին ազատվելուց հետո ապրել է Կալուգայում, հանդես է եկել որպես թարգմանիչ՝ Յուրի Պետրով կեղծանունով։ Թարգմանել է համաշխարհային (այդ թվում՝ հայ) պոեզիայից[7]։
Թաղված է Վագանկովյան գերեզմանոցում։
Յուլի Դանիելը հայերեն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Բիբլիական թեմաներով; Բանաստեղծություն; Աղոթք; Երգ; Ռոմանս հայրենիքի մասին; Դատավճիռ; Կժի արարումը; Ժամապահը; Ամանորի քայլերգ-հռչակագիր; Շիշը ծովում։ Ռուս այլախոհական պոեզիա, Ստեփանակերտ, «Ոգի-Նաիրի», 2015, էջ 143-161։ Թարգմ.՝ Խորեն Գասպարյան։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1 2 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- 1 2 3 4 Internet Speculative Fiction Database — 1995.
- 1 2 3 4 Encyclopædia Britannica
- 1 2 3 4 Store norske leksikon(նորվ.) — 1978. — ISSN 2464-1480
- 1 2 Brockhaus Enzyklopädie (գերմ.) — F.A. Brockhaus, 1796.
- ↑ Չեխիայի ազգային գրադարանի կատալոգ
- ↑ Ռուս այլախոհական պոեզիա, Ստեփանակերտ, «Ոգի-Նաիրի», 2015, էջ 141-142։
| ||||||||||||||||
- Նոյեմբերի 15 ծնունդներ
- 1925 ծնունդներ
- Մոսկվա քաղաքում ծնվածներ
- Դեկտեմբերի 30 մահեր
- 1988 մահեր
- Մոսկվա քաղաքում մահացածներ
- Վագանկովյան գերեզմանատանը թաղվածներ
- Հայրենական պատերազմի 1-ին աստիճանի շքանշանակիրներ
- «Խիզախության համար» մեդալով պարգևատրվածներ (ԽՍՀՄ)
- «1941-1945 թթ. Հայրենական մեծ պատերազմում Գերմանիայի դեմ տարած հաղթանակի համար» մեդալակիրներ
- Անձինք այբբենական կարգով
- Գրողներ այբբենական կարգով
- 20-րդ դարի բանաստեղծներ
- 20-րդ դարի ռուս բանաստեղծներ
- Գրական կեղծանուններով հայտնի հեղինակներ
- Երկրորդ համաշխարհային պատերազմի մասնակիցներ
- Խորհրդային այլախոհներ
- Խորհրդային հասարակական գործիչներ
- Խորհրդային պատմվածքագիրներ
- Խորհրդային վիպասաններ
- Խորհրդային տղամարդ գրողներ
- Հրեա բանաստեղծներ
- Ռուս արձակագիրներ
- Ռուս բանաստեղծներ
- Ռուս թարգմանիչներ
- Ռուս կալանավորներ և ձերբակալվածներ
- Ռուսաստանի հրեաներ