Jump to content

Յուլիան Տուվիմ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Յուլիան Տուվիմ
լեհ.՝ Julian Tuwim
Ծնվել էսեպտեմբերի 13, 1894(1894-09-13)[1][2][3][…]
ԾննդավայրԼոձ, Piotrków Governorate, Warsaw Governorate-General, Ռուսական կայսրություն[4]
Վախճանվել էդեկտեմբերի 27, 1953(1953-12-27)[4][1][2][…] (59 տարեկան)
Վախճանի վայրԶակոպանե, Կրակովի վոեվոդություն, Լեհաստանի Ժողովրդական Հանրապետություն[4]
ԳերեզմանՊովոնզկի ռազմական գերեզմանատուն
Մասնագիտությունլեզվաբան, բանաստեղծ, գրող, էսպերանտիստ, մանկագիր, թարգմանիչ, լրագրող, թատերական ռեժիսոր, արձակագիր և դրամատուրգ
Լեզուլեհերեն
Քաղաքացիություն Լեհաստան
ԿրթությունՎարշավայի համալսարան
ԱնդամակցությունԼեհական Պեն ակումբ, Լեհաստանի գրողների միություն և Związek Zawodowy Literatów Polskich?
Պարգևներ
ԱմուսինStefania Tuwimowa?
ԶավակներEwa Tuwim-Woźniak?
ԱզգականներJulian Stawiński? և Ewa Tuwim-Woźniak?
Изображение автографа
 Julian Tuwim Վիքիպահեստում

Յուլիան Տուվիմ (լեհ.՝ Julian Tuwim, սեպտեմբերի 13, 1894(1894-09-13)[1][2][3][…], Լոձ, Piotrków Governorate, Warsaw Governorate-General, Ռուսական կայսրություն[4] - դեկտեմբերի 27, 1953(1953-12-27)[4][1][2][…], Զակոպանե, Կրակովի վոեվոդություն, Լեհաստանի Ժողովրդական Հանրապետություն[4]), լեհ բանաստեղծ։

Վաղ շրջանի գործերին բնորոշ է լավատեսական աշխարհընկալումը («Հետամտում եմ աստծուն», 1918, «Պարող Սոկրատեսը», 1920, «Յոթերորդ աշունը», 1922)։ Տուվիմը ժողովրդականացրել է պոեզիան՝ նրա մեջ մտցնելով փողոցի խոսակցական և նոր՝ քաղաքաբնակ հերոսի լեզուն։ 20-ական թթ․ 2-րդ կեսից Տուվիմի ստեղծագործության մեջ գերիշխել է պարզ ու ներդաշնակ բանաստեղծության ձգտումը («Բառերն արյան մեջ», 1926, «Սաղարթավոր անտառը», 1929, «Գնչուական աստվածաշունչ․․․», 1933, «Բոցավառվող էություն», 1936, ժողովածուներ)։

30-ական թթ․ հանդես է եկել ի պաշտպանություն «հումանիստական ու մշակութային արժեքների, որոնց սպառնում էր ֆաշիզմը»։ «Պարահանդես օպերայում» (1936, հրատարակվել է 1946 թ.) երգիծական պոեմում դեմ է արտահայտվել երկրի կառավարությանը։

Երկրորդ համաշխարհային պատերազմի (1939 - 1945) տարիներին Տուվիմը եղել է տարագրության մեջ, ծավալել է հակաֆաշիստական ակտիվ գործունեություն, գրել «Լեհաստանի ծաղիկները» (անավարտ, հրատարակվել է 1949 թ.) քնարաէպիկական պոեմը։

1946-ին վերադարձել է Լեհաստան, հրատարակել «Նոր բանաստեղծություններից» (1953) շարքը։

Տուվիմը ռուսական դասական և սովետական գրկականության թարգմանիչ է, մանկական բանաստեղծությունների, լեհական բարքերի ու սովորույթների, լեզվի ու գրականության պատմության գրքերի հեղինակ։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1 2 3 4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 1 2 3 4 Krzyzanowski J. R. Encyclopædia Britannica
  3. 1 2 Brockhaus Enzyklopädie (գերմ.)F.A. Brockhaus, 1796.
  4. 1 2 3 4 5 6 Тувим Юлиан // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Յուլիան Տուվիմ» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 12, էջ 125