Յոհան Հերբեգ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Յոհան Հերբեգ
Johann Ritter von Herbeck.jpg
Ծնվել էդեկտեմբերի 25, 1831(1831-12-25)[1][2][3][4][5]
Վիեննա, Գերմանական միություն[1]
ԵրկիրFlag of Austria.svg Ավստրիա
Մահացել էհոկտեմբերի 28, 1877(1877-10-28)[1][2][3][4][5] (45 տարեկանում)
Վիեննա, Ավստրո-Հունգարիա[1]
Ժանրերսիմֆոնիա
Մասնագիտությունդիրիժոր և կոմպոզիտոր

Յոհան Հերբեգ (գերմ.՝ Johann Ritter von Herbeck, դեկտեմբերի 25, 1831(1831-12-25)[1][2][3][4][5], Վիեննա, Գերմանական միություն[1] - հոկտեմբերի 28, 1877(1877-10-28)[1][2][3][4][5], Վիեննա, Ավստրո-Հունգարիա[1]), ավստրիացի կոմպոզիտոր և դիրիժոր:

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Յոհան Հերբեգը ծնվել է բուրժուական ընտանիքում։ Մանկության տարիներին եղել է Ստորին Ավստրիայի Սուրբ Խաչ վանքի երգչախմբի մենակատար։ Վիեննայում Լյուդվիգ Ռոթթերի մոտ երկու տարի ուսումնասիրել է կոմպոզիցիա։ Սակայն համակարգված երաժշտական կրթություն չի ստացել։ Վիեննայի համալսարանում ուսումնասիրել է իրավունք։

1852-1854 թվականներին Հերբերգը եկեղեցում ծառայել է որպես երգչախմբավար։ 1852 թվականից եղել է Վիեննայի արական երգչախմբի անդամ, իսկ 1856 թվականից՝ խմբավար, որի հետ կատարել է Ֆրանց Շուբերտի մի շարք ստեղծագործություններ արական երգչամբի համար։

1859-1870 և 1875-1877 թվականներին համագործակցել է Վիեննայի Երաժշտության սիրահարների ընկերության հետ՝ որպես դիրիժոր։ 1855 թվականին Անսելմ Հյութենբրեները Հերբերգին հանձնեց Ֆ․ Շուբերտի երբևէ չկատարված անավարտ սիմֆոնիայի ինքնագիրը, որն այդ նույն տարում Հերբերգը կատարեց Միության համերգին։

1866 թվականից Հերբերգը եղել է պալատական կապելլայի ղեկավարը, իսկ 1869 թվականից՝ Վիեննայի պալատական օպերայի կապելմեյստեր։ 1870 թվականից տնօրինել է պալատական օպերայի ղեկավարությունը, բայց 1875 թվականին լքեց այդ պաշտոնը։

1874 թվականին Հերբերգը ստացավ ազնվականի կոչում և դարձավ ֆոն Հերբերգ[6]։

Ստեղծագործական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

Հերբերտին են պատկանում եկեղեցու համար գրված մի շարք ստեղծագործություններ, այդ թվում «E-dur» մեծ պատարագը և արական երգչախմբի համար պատարագ։ Նրա երգչախմբային ստեղծագործությունները մեծ հռչակ էին վայելում դեռևս նրա կենդանության օրոք։ Նրա ստեղծագործությունների մեջ կան նաև սիմֆոնիկ ստեղծագործություններ և լարային քառյակներ։ Հերբերգը այդքան էլ հայտնի կոմպոզիտոր չէ, այդուհանդերձ նրա «Երգեհոնային սիմֆոնիա»-ն և «Սիմֆոնիկ վարիացիաներ»-ը ձայնագրված են Համբուրգի սիմֆոնիկ նվագախմբի կողմից։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 1,10 German National Library, Berlin State Library, Bavarian State Library et al. Record #118549448 // Gemeinsame Normdatei — 2012—2016.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 data.bnf.fr: տվյալների բաց շտեմարան — 2011.
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 SNAC — 2010.
  4. 4,0 4,1 4,2 4,3 4,4 International Music Score Library Project — 2006.
  5. 5,0 5,1 5,2 5,3 5,4 Discogs — 2000.
  6. Imogen Fellinger Herbeck, Johann Ritter von // Neue Deutsche Biographie. — Berlin: Duncker & Humblot, 1969. — Т. 8. — С. 575.


Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Павлов Г. Н. Хербек И. Ф. // Музыкальная энциклопедия / под ред. Ю. В. Келдыша. — М.: Советская энциклопедия, Советский композитор, 1982. — Т. 6.
  • Adalbert Horawitz Herbeck, Johann Ritter von // Allgemeine Deutsche Biographie. — Leipzig: Duncker & Humblot, 1880. — Т. 12. — С. 23–27. (գերմ.)
  • Imogen Fellinger Herbeck, Johann Ritter von // Neue Deutsche Biographie. — Berlin: Duncker & Humblot, 1969. — Т. 8. — С. 575. (գերմ.)
  • Herbeck Johann von // Österreichisches Biographisches Lexikon 1815–1950. — Wien: Verlag der Österreichischen Akademie der Wissenschaften, 1959. — Т. 2. — С. 277. (գերմ.).