Յոհաննես Օկեգեմ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Յոհաննես Օկեգեմ
Johannes+Ockeghem.png
Բնօրինակ անուն ֆր.՝ Johannes Ockeghem
Ծնվել է 1410[1][2][3]
Սեն Գիսլեն
Երկիր Ֆրանսիա
Flag of Belgium.svg Բելգիա
Մահացել է փետրվարի 6, 1497
Տուր
Ժանրեր Cantus firmus
Մասնագիտություն կոմպոզիտոր

Յոհաննես (ժան) դե Օկեգեմ(հոլ.՝ Ockeghem, Ockenheim, Okeghem), 1410[1][2][3], Սեն Գիսլեն - փետրվարի 6, 1497, Տուր), նիդերլանդացի կոմպոզիտոր։ Նիդերանդական դպրոցի խոշորագույն ներկայացուցիչ։

Ստեղծել է խմբերգային պոլիֆոնիայի (մեսսաներ, մոտետներ և այլն) բարձր նմուշներ։ Ժամանակակիցները Օկեգեմին անվանել են կոնտրապունկտի «գլխավոր վարպետ»: Նա նշանակալիորեն հարստացրել է միջանցիկ իմիտացիայի տեխնիկան, ա կապելլա խմբերգային ոճում հաստատել քառաձայնությունը։ Մաթեմատիկոս (աստղագետ) և փիլիսոփա–նեոպլատոնական Օկագեմը իր կոմպոզիցիաները կառուցել է մաթեմատիկական հաշվարկներով, դրանցում ներմուծել փիլիսոփայական և կրոնական թաքնված սիմվոլիկա։ Հռչակվել են նրա «հանելուկային» կանոնները և բարդ, վիրտուոզ կառուցված խմբերգային երկերը՝ 36-ձայնանի կանոն (չորս 9-ձայնանի կանոնների զուգակցումով), «Տարբեր տոների մեսսա» (հնարավոր է կատարել ցանկացած տոնից) և այլն։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 12, էջ 534 CC-BY-SA-icon-80x15.png