Յոհաննես Շմիդտ
Յոհաննես Շմիդտ Johannes Schmidt | |
---|---|
![]() | |
Ծնվել է | հուլիսի 29, 1843[1][2][3] Պրենցլաու, Բրանդենբուրգ, Գերմանիա[4] |
Մահացել է | հուլիսի 4, 1901[1][2] (57 տարեկան) Բեռլին, Գերմանական կայսրություն[4] |
Գերեզման | Կայսեր Վիլհելմի հուշատակ գերեզման |
Քաղաքացիություն | ![]() |
Մասնագիտություն | լեզվաբան, համալսարանի դասախոս և բանասեր |
Հաստատություն(ներ) | Բոննի համալսարան, Գրացի համալսարան և HU Berlin |
Գործունեության ոլորտ | լեզվաբանություն[5], բանասիրություն[5], հնդեվրոպական լեզուներ[5], համեմատական լեզվաբանություն[5] և սանսկրիտ[5] |
Անդամակցություն | Պրուսիայի գիտությունների ակադեմիա, Բավարիական գիտությունների ակադեմիա, Ռուսաստանի գիտությունների ակադեմիա, Սանկտ Պետերբուրգի գիտությունների ակադեմիա, Կոստանդնուպոլսի հելլենիստական բանասիրության միություն և Bonner Burschenschaft Frankonia?[6] |
Ալմա մատեր | Բոննի համալսարան և Ենայի համալսարան |
Գիտական աստիճան | բանասիրական գիտությունների դոկտոր |
Տիրապետում է լեզուներին | գերմաներեն[1][5] |
Եղել է գիտական ղեկավար | Ernst Fraenkel? |
![]() |
Յոհաննես Շմիդտ (գերմ.՝ Johannes Schmidt, հուլիսի 29, 1843[1][2][3], Պրենցլաու, Բրանդենբուրգ, Գերմանիա[4] - հուլիսի 4, 1901[1][2], Բեռլին, Գերմանական կայսրություն[4]), գերմանացի լեզվաբան։ Բանասիրական գիտությունների դոկտոր (1865)։ Գրացի (1873 թվականից) և Բեռլինի (1876 թվականից) համալսարանների պրոֆեսոր։ Պետերբուրգի ԳԱ արտասահմանյան թղթակից անդամ (1892 թվականից)։ Աշակերտել է Ա․ Շչայխերին։ Հայտնի է հնդեվրոպական լեզուների տարածման իր ալիքների տեսությամբ, որ առաջադրել է Ա․ Շլայխերի -«տոհմածառի» սխեմայի փոխարեն։ Շմիդտը գտնում էր, որ հնդեվրոպական լեզուները փոխկապակցված են մեկից մյուսն անցնող լեզվական երևույթների ցանցով, և յուրաքանչյուր լեզու կապող օղակ է աշխարհագրականորեն հարևան լեզուների միջև։ Հնդեվրոպական հիմք լեզուն նույնպես եղել է բարբառային երևույթների մի ցանց, որի աստիճանական ծավալումով առաջացել են պատմականորեն հայտնի հնդեվրոպական լեզուները։ Այդ զարգացումը կարելի է պատկերացնել ջրի ալիքների կենտրոնից գնալով թուլացող համակենտրոն օղակների ձևով։ Շմիդտը հայերենը տեղադրել է թրակա-փռյուգական և հնդիրանական լեզուների միջև։ Նրա տեսության կարևոր սկզբունքներն ընկած են հնդեվրոպական տարածքային լեզվաբանության հիմքում։ Շմիդտը հնդեվրոպական հաշվման համակարգի ուսումնասիրությամբ գալիս է այն եզրակացության, որ հնդեվրոպացիները հարևան են եղել սեմիտներին, հետևաբար՝ նրանց նախահայրենիքը պետք է գտնված լինի Փոքր Ասիայում։ 80-ական թվականներից հարել է երիտերականների դպրոցին։
Երկեր[խմբագրել | խմբագրել կոդը]
- Zur Geschichte des indogermanischea Vokalismus, Bd 1—2, Weimar, 1871—75;
- Die Verwandtschaftsverhaltnisse der indoger- manischen Sprachen, Weimar, 1872․
Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]
- Գ․ Բ․ Ջահուկյան, Լեզվաբանության պատմություն, հատոր 1, Երևան, 1960։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.) / Hrsg.: Bibliographisches Institut & F. A. Brockhaus, Wissen Media Verlag
- ↑ 3,0 3,1 Brozović D., Ladan T. Hrvatska enciklopedija (хорв.) — LZMK, 1999. — 9272 p. — ISBN 978-953-6036-31-8
- ↑ 4,0 4,1 4,2 4,3 4,4 4,5 Шмидт Иоганнес // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] / под ред. А. М. Прохоров — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
- ↑ 5,0 5,1 5,2 5,3 5,4 5,5 Czech National Authority Database
- ↑ Burschenschafter-Stammrolle (գերմ.): Verzeichnis der Mitglieder der Deutschen Burschenschaft nach dem Stande vom Sommer-Semester 1934 — B: Willy Nolte, 1934.
|
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։ ![]() |
- Հուլիսի 29 ծնունդներ
- 1843 ծնունդներ
- Գերմանիայում ծնվածներ
- Հուլիսի 4 մահեր
- 1901 մահեր
- Բեռլին քաղաքում մահացածներ
- Բոննի համալսարանի շրջանավարտներ
- Ենայի համալսարանի շրջանավարտներ
- Գիտնականներ այբբենական կարգով
- Անձինք այբբենական կարգով
- Գերմանացի լեզվաբաններ
- Բանասիրական գիտությունների դոկտորներ
- Սանկտ Պետերբուրգի գիտությունների ակադեմիայի թղթակից անդամներ
- Հնդեվրոպագետներ
- Պրուսիայի գիտությունների ակադեմիայի անդամներ