Յան Ասելին

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Յան Ասելին
Ծնվել է1610[1][2][3][…]
ԾննդավայրԴյեպ
Վախճանվել էոչ վաղ քան սեպտեմբերի 28, 1652 և ոչ ուշ քան հոկտեմբերի 3, 1652
Մահվան վայրԱմստերդամ, Հոլանդիա, Միացյալ պրովինցիաների հանրապետություն[4]
Քաղաքացիություն Միացյալ պրովինցիաների հանրապետություն[5]
Մասնագիտություննկարիչ և գծանկարիչ
Ոճբարոկկո
Ժանրպատմական գեղանկարչություն և ծովանկար
Թեմաներգեղանկարչություն
Ուշագրավ աշխատանքներItalianate landscape?, Վախեցած կարապը և Cavalry attack at sunset?
Անդամակցություն«Չվող թռչուններ» միություն
 Jan Asselijn Վիքիպահեստում

Յան Ասելին (հոլ.՝ Jan Asselijn, 1610[1][2][3][…], Դյեպ - ոչ վաղ քան սեպտեմբերի 28, 1652 և ոչ ուշ քան հոկտեմբերի 3, 1652, Ամստերդամ, Հոլանդիա, Միացյալ պրովինցիաների հանրապետություն[4]), հոլանդական գեղանկարչության ոսկե դարաշրջանի նկարիչ[6]։ Ստեղծել է բնանկարներ, կենդանիների նկարներ, ռազմական տեսարաններով կտավներ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Յան Ասելինը ծնվել է 1610 թվականին ֆրանսիական Դեպ քաղաքում ֆրանսիացի հուգենոտ Ժան Ասելինի ընտանիքում։ 1621 թվականին ընտանիքը Ֆրանսիայից տեղափոխվել է Ամստերդամ։ Յան Ասելինը սովորել է Էսայս վան դե Վելդեի (1587-1630) մոտ։ Ճամփորդել է Ֆրանսիայում, Իտալիայում, 1635-1642 թվականներին եղել է Հռոմում, որտեղ դարձել է «Չվող թռչուններ» նկարիչների ընկերության (Bentvueghels) անդամ։ Յան Ասելինի աշակերտներից են եղել Ժակ Կուրտուան, որին 1640 թվականին դասավանդել է ռազմական գեղանկարչություն և Ֆրեդերիկ դե Մուշերոն։

Ստեղծագործական գործունեության սկզբում հիմնականում ստեղծել է ձիերով, հեծելազորային հարձակումներով տեսարաններ։ Ավելի ուշ շարունակել է ռազմական, ինչպես նաև անիմալիստական նկարչության թեման` ստեղծելով կենդանիների և թռչունների կտավներ։ Բնապատկերներում հայրենի բնության մոտիվները միավորել է իտալական տեսարանների տարրերի հետ։ Ասելինի աշխատանքներում զգալի է Կլոդ Լորենի ազդեցությունը, որի հետ ընկերներ էին դարձել Հռոմում։ Ասելինի գունագեղ և ոսկեգույն կոլորիտներով բնանկարները հիշեցնում են Յան Բոտի ոճը[7]։

Ստեղծագործություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարի Վերնագիր Գտնվելու վայր Նկար
1645 De kreeftvissers Վիլյանուվյան պալատ-թանգարան, Վարշավա
1646 Ruitergevecht bij zonsondergang Պետական թանգարան, Ամստերդամ
1650 Իտալական բնանկար Պուշկինի անվան Կերպարվեստի թանգարան, Մոսկվա
1650 Ezeldrijvers bij een Italiaanse ruïne Պետական թանգարան, Ամստերդամ
1650 Վախեցած կարապը Պետական թանգարան, Ամստերդամ
1651 Doorbraak van de Sint Anthonisdijk in Amsterdam Պետական թանգարան, Ամստերդամ

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Jan Asselijn (նիդերլ.) — 1999.
  2. 2,0 2,1 Jan Asselyn (դան.)
  3. 3,0 3,1 KulturNav — 2015.
  4. 4,0 4,1 4,2 Union List of Artist Names — 2017.
  5. Շվեդիայի Ազգային թանգարանի նկարիչների ցանկ — 2016.
  6. Nash, J.M. (1972). The Age of Rembrandt and Vermeer. Holt, Rinehart and Winston. p. 241. ISBN 0-03-091870-7.
  7. DBNL. «Arnold Houbraken, De groote schouburgh der Nederlantsche konstschilders en schilderessen (3 delen) · dbnl». DBNL (հոլանդերեն). Վերցված է 2017 թ․ մարտի 12-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Асселин // Малый энциклопедический словарь Брокгауза и Ефрона : в 4 т. — СПб., 1907—1909.
  • 1911 Encyclopædia Britannica/Asselijn, Hans
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Յան Ասելին» հոդվածին։