Յանեզ Տրդինա
Յանեզ Տրդինա | |
---|---|
![]() | |
Ծնվել է | մայիսի 29, 1830[1] կամ 1830[2] |
Ծննդավայր | Mengeš, Municipality of Mengeš, Սլովենիա |
Վախճանվել է | հուլիսի 14, 1905[1] |
Վախճանի վայր | Նովո Մեստո, City Municipality of Novo Mesto, Սլովենիա |
Գերեզման | Ločna Cemetery |
Գրական անուն | Janez Dermavov, Peripatetikar և Vinko Lozić |
Մասնագիտություն | պատմաբան, գրող, ազգագրագետ, բանաստեղծ և ուսուցիչ |
Քաղաքացիություն | ![]() ![]() |
Կրթություն | Վիեննայի համալսարան |
Janez Trdina Վիքիպահեստում |
Յանեզ Տրդինա (սլովեներեն՝ Janez Trdina, մայիսի 29, 1830[1] կամ 1830[2], Mengeš, Municipality of Mengeš, Սլովենիա - հուլիսի 14, 1905[1], Նովո Մեստո, City Municipality of Novo Mesto, Սլովենիա), սլովեն գրող և պատմաբան; Նշանավոր գրող Իվան Ցանկարը նրան բնորոշել է որպես «իր ժամանակների լավագույն ոճով ստեղծագործած սլովեն գրողի»[3]: Իր գեղարվեստական երկերում Տրդինան մեծ սիրով ու վարպետորեն է պատկերել հայրենի երկրի Ստորին Կառնիոլա երկրամասն ու Գորյանցի լեռնաշղթան; Սլովենիայի և Խորվաթիայի միջև սահմանի հարավարևելյան մասում գտնվող լեռը, որ ամենաբարձրն է Գորյանցի լեռնաշղթայում, 1923 թվականին կոչվել է Տրդինայի անունով՝ (սլովեն.՝ Trdinov vrh, խորվ.՝ Sveta Gera):
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Յանեզը ծնվել է Մենգեշում, որ գտնվում էր այն ժամանակներում Ավստրո-Հունգարիայի կայսրության մաս հանդիսացած Կառնիոլայի դքսության հյուսիսային մասում: Հաճախել է Լյուբլյանայի դպրոցը, այնուհետև Վիեննայում աշխարհագրություն, պատմություն և սլավոնական բանասիրություն է ուսումնասիրել, որից հետո ուսուցչություն է արել Խորվաթիայում՝ Վարաժդինում ու Ռիեկայում: 1867 թվականին նրան ազատել են աշխատանքից՝ «սովորողների մտքերը ծայրահեղ ազատական գաղափարներով, արմատական քաղաքական տեսակետներով պղտորելու» պատճառաբանությամբ: Տրդինան աշխատանքի է անցել Բրշլին գյուղում, որոշ ժամանակ անց՝ մերձակա Նովո Մեստո քաղաքում[4]:
Ստեղծագործությունների մասին[խմբագրել | խմբագրել կոդը]
Տրդինան շատ է ճամփորդել Ստորին Կառնիոլայում, մոտիկից ծանոթացել և խորությամբ ուսումնասիրել է բնակիչների կյանքը, կենցաղը, սովորությունները, տարազը, երգերն ու տաղերը, միով բանիվ՝ ազգագրությունն ու բանահյուսությունը, և նշումներ, ընդարձակ գրառումներ է կատարել իր նոթատետրերում: Դրանք լեփ-լեցուն էին նաև ժողովրդական ասացվածքներով, առածներով, անեկդոտներով, հեքիաթներով... Տրդինան մշակել է կուտակած նյութերը ռեալիստական, հաճախ էլ՝ նատուրալիստական ոգով՝ մերժելով գյուղական կյանքի ռոմանտիկական, հովվերգական տեսանկյունից դիտարկումն ու պատկերումը: Իր այդ մշակումները նա հրատարակել է 1882 թվականին մի ժողովածուում, որ վերնագրել է Bajke in povesti o Gorjancih (Գորյանցի սարերի հեքիաթներն ու պատմությունները)[5]:
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 2,0 2,1 Wurzbach D. C. v. Trdina, Johann (գերմ.) // Biographisches Lexikon des Kaiserthums Oesterreich: enthaltend die Lebensskizzen der denkwürdigen Personen, welche seit 1750 in den österreichischen Kronländern geboren wurden oder darin gelebt und gewirkt haben — Wien: 1856. — Vol. 47. — S. 89.
- ↑ «Janez Trdina»։ City Municipality of Novo Mesto։ Արխիվացված է օրիգինալից մայիսի 23, 2009-ին։ Վերցված է սեպտեմբերի 19, 2008
- ↑ Helga Glušič, Sto Slovenskih Pripovednikov (Ljubljana: Prešernova družba, 1996) 961-6186-21-3
- ↑ Slovene Post Office site on the occasion of issuing a stamp of Trdina in 2005
|