Մորիս Փոցխիշվիլի
Մորիս Փոցխիշվիլի | |
---|---|
Ծննդյան անուն | վրացերեն՝ მორის ფოცხიშვილი |
Ծնվել է | 1930, հունիսի 11 |
Ծննդավայր | Թիֆլիս, Վրացական Խորհրդային Սոցիալիստական Հանրապետություն, ԽՍՀՄ |
Վախճանվել է | 1997 |
Գերեզման | Սամտավրոյի վանք |
Մասնագիտություն | բանաստեղծ |
Լեզու | վրացերեն |
Ազգություն | վրացի |
Քաղաքացիություն | ![]() ![]() |
Կրթություն | Թբիլիսիի պետական համալսարան |
Moris Potskhishvili Վիքիպահեստում |
Մորիս Թովմայի Փոցխիշվիլի (վրացերեն՝ მორის ფოცხიშვილი, հունիսի 11, 1930, Թիֆլիս, Վրացական Խորհրդային Սոցիալիստական Հանրապետություն, ԽՍՀՄ - 1997), վրացի բանաստեղծ։ ՍՄԿԿ անդամ 1962 թվականից։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Ավարտել է Թբիլիսիի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետը (1954)։ 1982 թվականից եղել է «Նակադուլի» մանկապատանեկան հրատարակչության տնօրենը։ Հրատարակվել են Փոցխիշվիլիի «Բալենիները անձրևի տակ» (1957), «Սիրտը փնտրում է սիրտ», «Երջանկության ծիածանը» (1976), «Բացվի՛ր, երկինք» և այլ ժողովածուներ։ Գրել է նաև մանուկների համար։ Նրա բազմաթիվ գործեր վերածվել են երգի։ Փոցխիշվիլին նշանակալից ավանդ ունի հայ գրականության լավագույն նմուշները վրացի ընթերցողին ներկայացնելու գործում։ Նրա թարգմանությամբ լույս են տեսել Հովհաննես Շիրազի («Աստղերը Սևանում», 1959, Շ․ Նիշնիանիձեի հետ) և Վահան Տերյանի («Սիրտ-ծաղիկ», 1983) ժողովածուները։ Թարգմանել է նաև Հովհաննես Թումանյանի, Ավետիք Իսահակյանի, Եղիշե Չարենցի, Համո Սահյանի, Վահագն Դավթյանի և այլ բանաստեղծների գործերից։ Արժանացել է Հովհաննես Թումանյանի անվան գրական մրցանակի (1982)։ Պարգևատրվել է «Պատվո նշան» շքանշանով, Ալբերտ Շվայցերի անվան խաղաղության միջազգային մեդալով։
Մորիս Փոցխիշվիլին հայերեն[խմբագրել | խմբագրել կոդը]
- Աքիլեսյան գարշապար; Իմ սերը; Ներկած խիղճ; Երկնագույն մակագրություն։ Վրացական պոեզիա, Ե., «Արմավ», 2017, էջ 14-16։ Թարգմ.՝ Գագիկ Դավթյան։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։ ![]() |