Մորիս Մյուլլեր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Մորիս Մյուլլեր
Ծնվել էմարտի 28, 1918(1918-03-28)[1]
Բիլ, Շվեյցարիա[1]
Մահացել էմայիսի 10, 2009(2009-05-10)[1] (91 տարեկան)
Բեռն, Շվեյցարիա[1]
Քաղաքացիություն Շվեյցարիա
Մասնագիտությունվիրաբույժ, վիրաբույժ օրթոպեդ և համալսարանի դասախոս
Հաստատություն(ներ)Բեռնի համալսարան
ԱնդամակցությունԼեոպոլդինա
Ալմա մատերՑյուրիխի համալսարան
Տիրապետում է լեզուներինգերմաներեն[2][3]
Պարգևներ

Մորիս Էդմոն Մյուլլեր (ֆր.՝ Maurice Edmond Müller, մարտի 28, 1918(1918-03-28)[1], Բիլ, Շվեյցարիա[1] - մայիսի 10, 2009(2009-05-10)[1], Բեռն, Շվեյցարիա[1][6][7]), շվեյցարացի վիրաբույժ և օրթոպեդ, համարվում է օստեոսինթեզի բնագավառի առաջամարտիկ։ Այս ոլորտներում իր աշխատանքի համար արժանացել է բազմաթիվ մրցանակների։ 2002 թվականի օգոստոսի 24-ին[8] Օրթոպեդիկ վիրաբուժության և վնասվածքաբանության միջազգային միությունը (SICOT) Սան Դիեգոյում կայացած կոնգրեսում նրան անվանեց «Դարի օրթոպեդ վիրաբույժ»[9]։

Եղել է նաև մեկենաս, ով Բեռնում հիմնել է Պաուլ Կլեեի կենտրոն[9]։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Մորիս Էդմոնդ Մյուլլերը ծնվել է շվեյցարական Բիլ քաղաքում, 1918 թվականի մարտի 28-ին․ ընտանիքի հինգ երեխաներից ավագն է եղել։ Մյուլլերի մայրենի լեզուներն են եղել գերմաներենը և ֆրանսերենը։ 1936 թվականին Մյուլլերն ավարտել է միջնակարգ դպրոցը։ Բժշկություն է սովորել Նյոշատելի, Լոզանի և Բեռնի համալսարաններում։ Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ Մյուլերի համալսարանական ուսումը ընդհատվել է զինվորական ծառայության պատճառով (Aktivdienst, Ազգային պաշտպանության ծառայություն արտաքին ագրեսիայի ժամանակ)։ Նա եղել է Ֆալկերշտայներբունդի (Falkensteinerbund) երկու ուսանողական միությունների անդամ։

1944 թվականին ուսումն ավարտելուց հետո սկսել է աշխատել Ցյուրիխի հին Բալգրիստում (Balgrist, համալսարանական հիվանդանոց)։ Այնուհետև գրանցվել է Եթովպիայի մեկամյա բժշկական առաքելությում, որտեղ աշխատել է 1946 թվականին։

Շվեյցարիա վերադառնալուց հետո Լիստալի կանտոնային հիվանդանոցում ստացել է վիրաբույժի մասնագիտություն (FMH)։ Այնուհետև շրջագայում է Եվրոպայի վնասվածքաբանության և օրթոպեդիայի կենտրոններում և այցելել ոսկրային վիրաբուժության ռահվիրաներին, ծանոթացել նրանց մեթոդներին և տեխնոլոգիաներին։ Բադ Տյոլցում ծանոթացել է Մաքս Լանգի, Մյունխենում՝ Գեորգ Հոմանի, Փարիզում՝ Ռոբեր Մերլ դ'Օբինեի և Աախենում՝ բիոմեխանիկայի հիմնադիր Ֆրիդրիխ Պաուելսի աշխատանքներին։

Կոնքա-ազդրային հոդի պրոթեզավորում

1950 թվականին Ռոբեր Դանիի այցը Բելգիա որոշիչ նշանակություն է ունեցել Մյուլերի համար և նա առաջընթաց է ունեցել կոտրվածքների բուժման գործում։ Բժշկության մեջ նրա գործունեության հիմնական ուղղություններն են դարձել ոսկրահատությունը (ոսկորի մասնատում) և ազդրային հոդի էնդոպրոթեզավորումը։

Շվեյցարիա վերադառնալուց հետո՝ 1956 թվականին Բալգրիստում նա դարձել է օրթոպեդիայի մասնագետ (FMH), որտեղ էլ ավարտել է իր հաբիլիտացիան (եվրոպական երկրներում՝ բարձրագույն ակադեմիական որակավորում)[10]։ 1957 թվականի դեկտեմբերին Մյուլլերը ներածական դասախոսություն է կարդացել (Antrittsvorlesung, պրոֆեսորա-մանկավարժական գործունեության սկիզբը)[11]։

1960 թվականից աշխատել է Սանկտ Գալլենի կանտոնային հիվանդանոցի վիրաբուժական կլինիկայի օրթոպեդիկ-վնասվածքաբանական բաժանմունքի գլխավոր բժիշկ։ 1963-1980 թվականներին եղել է Բեռնի համալսարանի օրթոպեդիայի և հենաշարժական վիրաբուժության ամբիոնի պրոֆեսոր և Բեռնի Ինզելշպիտալ (Inselspital) հիվանդանոցի օրթոպեդիկ վիրաբուժության համալսարանական կլինիկայի տնօրեն։

Գիտական և ձեռնարկատիրական գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1958 թվականին տասներկու այլ վիրաբույժների հետ միասին Մյուլլերը հիմնել է Օստեոսինթեզի հարցերով աշխատանքային խումբ (AO), որի գործունեության ոլորտն էր համարվում ոսկրային կոտրվածքների վիրաբուժական բուժման մեթոդների հետազոտություններն ու ուսուցումը, մասնավորապես համապատասխան գործիքների և իմպլանտների մշակումը և ներդրումը։

Բետլախում գործիքների արտադրությամբ զբաղվող Ռոբերտ Մատիսի հետ համագործակցելով երկու տարվա ընթացքում հաջողությամբ մշակվել և վաճառքի են հանվել պտուտակներով, ստվարատախտակներով և գամերով ոսկրային կոտրվածքների բուժման բոլորովին նոր գործիքների հավաքածուներ, որից հավաքվել է օստեոսինթեզի հարցերով Աշխատանքային խումբի (AO) դասական չորս ստանդարտ տուփեր և վաճառքի հանվել Սինթեզ (Synthes) ընկերության կողմից[12]։

1963 թվականին Մորիս Էդմոնդ Մյուլերը Մարտին Ալգյովերի և Հանս Վիլենեգերի հետ համատեղ հրատարակել են «Կոտրվածքների վիրաբուժական բուժման մեթոդիկա» աշխատությունը։

Նրա գործունեության երկրորդ ուղղությունը՝ արհեստական հոդերի ուսումնասիրությունը, 1965 թվականին հանգեցրել է «Պրոտեկ ԱԳ»(Protek AG) ընկերության հիմնադրմանը։ Այդ գործունեության նպատակը նրա հորինած ազդրային հոդի պրոթեզի հետագա զարգացումն ու առաջընթացն է եղել։

1974 թվականից գործունեությունից ստացված շահույթն հիմնականում ուղղվել է «Մորիս Է. Մյուլլերի հիմնադրամ»-ին։ Այդ միջոցներն օգտագործվել են Բեռնի համալսարանում օրթոպեդիկ վիրաբուժության ոլորտում իրականացված կրթական և հետազոտական աշխատանքների ֆինանսավորման նպատակով։

1983 թվականին ստեղծվել է «Մ․ Է․ Մյուլլերի Հյուսիսամերիկյան հիմնադրամը»՝ Հյուսիսային Ամերիկայում օրթոպեդ վիրաբույժների կրթությանն ու հետազոտություններին աջակցելու նպատակով։ 1990 թվականին նա վաճառել է իր բաժնեմասը Վինտերտուրի Զուլցեր ԱԳ (Sulzer AG) ընկերությանը։

Մորիս Մյուլլերը եղել է նաև մեկենաս։ Նա ավելի քան 70 միլիոն շվեյցարական ֆրանկ է նվիրաբերել Բեռնի Պաուլ Կլեեի կենտրոնին[9] և Creaviva-ի մանկական թանգարանին (կից է Պաուլ Կլեեի կենտրոնին)։

Մորիս Էդմոնդ Մյուլլերը հիմնադրել է՝

  • Մորիս Է. Մյուլլերի հիմնադրամը (1974),
  • Մորիս Է. Մյուլլերի հիմնադրամը Հյուսիսային Ամերիկայում (1983),
  • Տորոնտոյի համալսարանի Մորիս Է. Մյուլլերի ինստիտուտը (1993),
  • Պաուլ Կլեեի կենտրոնին կից Մանկական թանգարանը (2002)։

Պարգևներ և կոչումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Գերմանիայի Լեոպոլդինայի գիտությունների ակադեմիայի անդամ (1973),
  • Շվեյցարական մրցանական (SwissAward 2005),
  • Տասներկու անգամ արժանացել է պատվավոր դոկտորի կոչման,
  • Բեռնի պատվավոր քաղաքացի,
  • Բեռնի համալսարանի օրթոպեդիկ վիրաբուժության հետազոտական կենտրոնը կրում է Մորիս Էդմոնդ Մյուլերի անունը։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 1,10 Deutsche Nationalbibliothek Record #118585134 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
  2. https://plus.si.cobiss.net/opac7/conor/170945379
  3. CONOR.Sl
  4. https://cavavub.be/nl/eredoctoraten
  5. Plarr's Lives of the Fellows
  6. Müller, Maurice E., author- Urs Boschung
  7. Zentrum Paul Klee: Press release 2009-05-12 Արխիվացված 18 Հուլիս 2011 Wayback Machine. In German. URL last accessed 2009-05-13.
  8. Soiron, R.: Lebenswerke: In honorem der Stifter Maurice und Martha Müller-Lüthi(չաշխատող հղում). In German. URL last accessed 2009-05-13.
  9. 9,0 9,1 9,2 Zentrum Paul Klee: The Müller founder family Արխիվացված 17 Հոկտեմբեր 2008 Wayback Machine. URL last accessed 2009-05-13.
  10. Habilitationsschrift: Die hüftnahen Femurosteotomien.
  11. E. H. Kuner: Nachruf: Univ. Professor Dr. med. Dr. h.c. mult. Maurice Edmond Müller. DGU Mitteilungen und Nachrichten 60 (2009), S. 75-76.
  12. Joseph Schatzker: Maurice E. Müller: a tribute. Excerpt from the funeral eulogy.(չաշխատող հղում) In: AO-Dialogue 2, 2009, S. 9-11.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]