Մոտեյուս Շումաուսկաս
Մոտեյուս Շումաուսկաս լիտ.՝ Motiejus Šumauskas | |
---|---|
Ծնվել է | նոյեմբերի 15, 1905 կամ նոյեմբերի 2, 1905[1] |
Ծննդավայր | Կաունաս, Ռուսական կայսրություն[2] |
Մահացել է | մայիսի 28, 1982 (76 տարեկան) |
Մահվան վայր | Վիլնյուս, Լիտվական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Գերեզման | Անտակալնիսի գերեզմանատուն |
Քաղաքացիություն | ![]() |
Մասնագիտություն | քաղաքական գործիչ և արհմիութենական գործիչ |
Զբաղեցրած պաշտոններ | ԽՍՀՄ գերագույն խորհրդի պատգամավոր |
Կուսակցություն | ԽՄԿԿ |
Պարգևներ և մրցանակներ |
Մոտեյուս Յուոզովիչ Շումաուսկաս (լիտ.՝ Motejus Juozo Šumauskas, նոյեմբերի 15, 1905 կամ նոյեմբերի 2, 1905[1], Կաունաս, Ռուսական կայսրություն[2] - մայիսի 28, 1982, Վիլնյուս, Լիտվական ԽՍՀ, ԽՍՀՄ), լիտվացի խորհրդային պետական և կուսակցական գործիչ, սոցիալիստական աշխատանքի հերոս (1975 թվական)։ ԽՄԿԿ անդամ (1924)։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
1928-1929 թվականներին եղել է Լիտվայի կոմկուսի (ԼԿԿ) Պանեվեժիսի ընդհատակյա շրջկոմի անդամ, 1930-1931 թվականներին՝ Լիտվայի կոմունիստական երիտասարդական միության ԿԿ-ի քարտուղար, 1930 թվականից՝ ԼԿԿ ԿԿ-ի անդամ։ 1931 թվականին դատապարտվել է 6 տարվա տաժանակրության, 1939 թվականին նետվել համակենտրոնացման ճամբար։ Լիտվայում սովետական իշխանության վերականգնումից (1940 թվական, հուլիս) հետո եղել է Լիտվայի ԽՍՀ արհմիությունների կենտրոնական բյուրոյի նախագահ, Լիտվայի ԽՍՀ տեղական արդյունաբերության ժողկոմ, 1941-1946 թվականներին՝ ԺԿԽ-ի նախագահի տեղակալ։ Մասնակցել է Հայրենական մեծ պատերազմին (1941-1945 թվականներին), ղեկավարել Լիտվայի պարտիզանական շարժման և ԼԿԿ Կենտկոմի շտաբի օպերատիվ խմբերը, եղել ԼԿԿ Հյուսիսային ընդհատկյա մարզկոմի քարտուղար։ 1944 թվականի հուլիսից՝ Վիլնյուսի քաղգործկոմի, 1944-1950 թվականներին՝ պետպլանի նախագահ, միաժամանակ 1946-1947 թվականներին՝ Լիտվայի․ ՍԱՀ մինիստրների խորհրդի նախագահի տեղակալ։ 1950-1953 թվականներին ԼԿԿ Շյաուլյայի մարզկոմի առաջին քարտուղար, 1954-1956 թվականներին ԼԿԿ ԿԿ-ի 2-րդ քարտուղար։ 1953-1954 թվականներին Լիտվայի ՍՍՀ մինիստրների խորհրդի նախագահի առաջին տեղակալ, 1956-1967 թվականներին՝ նախագահ, 1967-1975 թվականներին՝ Լիտվայի ՄՍՀ Գերագույն սովետի Նախագահության նախագահ, ԽՍՀՄ գերագույն սովետի նախագահության նախագահի տեղակալ։ ԽՄԿԿ ԿԿ-ի անդամության թեկնածու 1956-1976 թվականներին։ ԽՍՀՄ 2-4 գումարումների գերագույն սովետի դեպուտատ։
Մահացել է 1982 թ. մայիսի 28-ին, թաղված է Վիլնյուսում։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 Deutsche Nationalbibliothek, Staatsbibliothek zu Berlin, Bayerische Staatsbibliothek, Österreichische Nationalbibliothek Record #1036711188 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
- ↑ 2,0 2,1 2,2 Шумаускас Мотеюс Юозович // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] / под ред. А. М. Прохоров — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
|
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 8, էջ 597)։ ![]() |
- Նոյեմբերի 15 ծնունդներ
- 1905 ծնունդներ
- Նոյեմբերի 2 ծնունդներ
- Կաունաս քաղաքում ծնվածներ
- Մայիսի 28 մահեր
- 1982 մահեր
- Վիլնյուս քաղաքում մահացածներ
- ԽՄԿԿ անդամներ
- Սոցիալիստական աշխատանքի հերոսներ
- Լենինի շքանշանի ասպետներ
- Հոկտեմբերյան հեղափոխության շքանշանով պարգևատրվածներ
- Հայրենական պատերազմի 1-ին աստիճանի շքանշանակիրներ
- Աշխատանքային կարմիր դրոշի շքանշանի ասպետներ
- «Աշխատանքային արիության համար» մեդալակիրներ
- Անձինք այբբենական կարգով
- Խորհրդային պետական գործիչներ
- Լիտվացի պետական գործիչներ
- Հայրենական մեծ պատերազմի մասնակիցներ