Մովսես Արղության-Երկայնաբազուկ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Մովսես Արղության-Երկայնաբազուկ
Аргутинский-Долгоруков, князь, Моисей Захарович.jpg
Ծնվել է1797 կամ 1798
ԾննդավայրԹիֆլիս, Քարթլի-Կախեթի թագավորություն
Մահացել էմարտի 4, 1855(1855-03-04)
Մահվան վայրԹիֆլիս, Ռուսական կայսրություն
Ազգությունհայ
Մասնագիտությունսպա
Պարգևներ և
մրցանակներ
Սուրբ Ալեքսանդր Նևսկու ասպետական շքանշան Սուրբ Աննայի Առաջին Փառքի շքանշան Սուրբ Աննայի 2-րդ աստիճանի շքանշան Սպիտակ արծվի շքանշան Սուրբ Վլադիմիրի 2-րդ աստիճանի շքանշան Սուրբ Վլադիմիրի 3-րդ աստիճանի շքանշան Սուրբ Վլադիմիրի 1-ին աստիճանի շքանշան Արիության ոսկե թուր Սուրբ Գեորգիի 3-րդ աստիճանի շքանշան և Սուրբ Գեորգիի 4-րդ դասի շքանշան
ԵրեխաներՎարվառա Արղության-Երկայնաբազուկ

Մովսես Զաքարի Արղության-Երկայնաբազուկ (1798, Թիֆլիս - 1855, թաղված է Սանահինում), հայ իշխան, գեներալ–լեյտենանտ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Զինվորական ծառայության է անցել 1817 թվականին։ Մասնակցել է 1826-1828 թվականների ռուս–պարսկական և 1828-1829 թվականների ռուս-թուրքական պատերազմներին, Երևանի գրավմանը (1827)։ Գործուն մասնակցություն է ունեցել պարսկահայերի ներգաղթի կազմակերպմանը։ 1829 թվականին նշանակվել է Հայկական մարզի պետ։ Հետագայում մասնակցել է Լեռնային Դաղստանի նվաճմանը։ 1847 թվականներին նշանակվել է Դարբանդի զինվորական նահանգապետ, ապա՝ Մերձկասպյան երկրամասի զորքերի հրամանատար և քաղաքացիական նահանգապետ։ Հիմնել է Թեմիրխան–շուրա քաղաքը (այժմ՝ Բույնակսկ, Դաղստանի ԻՍՍՀ)։ Բազմիցս արշավել է Շամիլի դեմ։