Jump to content

Մոհամմեդ Քասիմ Ֆահիմ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Մոհամմեդ Քասիմ Ֆահիմ
Դիմանկար
Ծնվել է1957
ԾննդավայրOmarz, Աֆղանստան
Մահացել էմարտի 9, 2014(2014-03-09)
Մահվան վայրՔաբուլ, Աֆղանստանի Իսլամական Հանրապետություն (2004-2021)
Քաղաքացիություն Աֆղանստան
Մասնագիտությունքաղաքական գործիչ և ռազմական գործիչ
Զբաղեցրած պաշտոններVice President of Afghanistan?, Member of the House of Elders of Afghanistan? և Minister of Defence of Afghanistan?
ԿուսակցությունJamiat-e Islami?
 Mohammed Qasim Fahim Վիքիպահեստում

Մոհամմեդ Քասիմ Ֆահիմ (1957, Omarz, Աֆղանստան - մարտի 9, 2014(2014-03-09), Քաբուլ, Աֆղանստանի Իսլամական Հանրապետություն (2004-2021)), աֆղանացի ռազմական գործիչ, պաշտպանության նախկին նախարար, Ահմադ Շահ Մասուդի հաջորդողը։ Մարշալ է (2001 թվական

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Էթնիկ տաջիկ, ծնունդով Պարվան նահանգից է։ Ավարտել է տարրական և միջնակարգ դպրոցները, սովորել է Քաբուլի համալսարանի (չի ավարտել) աստվածաբանության ֆակուլտետը։ 1977 թվականից արտագաղթելով Պակիստան, 1978 թվականին վերադարձել է Աֆղանստան և միացել է ընդդիմությանը։ Աֆղանական պատերազմում նա կռվել է Ահմադ Շահ Մասուդի ջոկատներում։

1992 թվականին ընդդիմության իշխանության գալուց հետո նա Սեբգաթուլլա Մոժադդեդիի անցումային կառավարությունում նշանակվել է Պետական անվտանգության ծառայության ղեկավար։ 1994 թվականից Բուրհանուդդին Ռաբանիի կառավարությունում անվտանգության նախարար է եղել։ Թալիբանների կողմից Քաբուլը գրավելուց հետո Ռաբանիի հետ միասին լքել է քաղաքը, անձամբ առաջարկելով տարհանել նաև իր ընդդիմախոսին` նախկին նախագահ Մոհամմադ Նաջիբուլլային, բայց նա հրաժարվել է և սպանվել թալիբանների կողմից[1]։ Այնուհետև Ֆահիմը գտնվել է Աֆղանստանի հյուսիսում, եղել է թալիբների դեմ ռազմական գործողությունների ակտիվ մասնակից։ Մի քանի մահափորձերից է փրկվել։

Ահմադ Շահ Մասուդի մահից հետո գլխավորել է Հյուսիսային Ալյանսը և դարձել է դրա պաշտպանության նախարարը։ Փաստորեն, նա 2001 թվականին ղեկավարում էր Հյուսիսային Ալյանսի ռազմական գործողությունները, որոնք ավարտվել են Քաբուլից թալիբանների աքսորմամբ[2]։ 2001 թվականի սեպտեմբերի 13-ին Ֆահիմը Դուշանբեում պաշտոնապես ներկայացվել է Իրանի, Ռուսաստանի, Հնդկաստանի, Տաջիկստանի, Ուզբեկստանի պաշտոնյաներին, որոնք շտապ հավաքվել էին Աֆղանստանում իրավիճակի առիթով խորհրդակցվելու համար։ Համիդ Կարզայի կառավարությունում պահպանել է պաշտպանության նախարարի պաշտոնը։ Կարզայի վերընտրվելուց հետո Ֆահիմը չի կարողացել մտնել նոր կառավարության կազմի մեջ և 2004 թվականի դեկտեմբերին լքել է պաշտպանության նախարարի պաշտոնը։

2003 թվականին Ֆահիմը պաշտոնական այց է կատարել դեպի Ռուսաստան, որտեղ հանդիպել է իր գործընկեր Սերգեյ Իվանովի հետ][3]։

2004 թվականից եղել է նախագահ Համիդ Կարզայի խորհրդականը։ 2009 թվականի նոյեմբերից եղել է Աֆղանստանի առաջին փոխնախագահը։ Ոչ պաշտոնապես նա համարվում է Աֆղանստանի էթնիկ տաջիկների առաջնորդներից մեկը։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մոհամմեդ Քասիմ Ֆահիմ» հոդվածին։