Մոհամեդ Սահնուն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Մոհամեդ Սահնուն
Mohamed Sahnoun.jpg
 
Կուսակցություն՝ Ազգային ազատության ճակատ
Կրթություն՝ Նյու Յորքի համալսարան
Մասնագիտություն՝ քաղաքական գործիչ և դիվանագետ
Ծննդյան օր ապրիլի 8, 1931(1931-04-08)
Ծննդավայր Chlef, Chlef District, Chlef Province, Ալժիր[1]
Վախճանի օր սեպտեմբերի 20, 2018(2018-09-20) (87 տարեկան)
Վախճանի վայր Փարիզ
Քաղաքացիություն Flag of Algeria.svg Ալժիր

Մոհամեդ Սահնուն ( արաբ․՝ محمد سحنون‎‎ ) (1931թ. ապրիլի 8 - 2018թ. սեպտեմբերի 20) ալժիրցի դիվանագետ, ով Ալժիրի դեսպանն էր Գերմանիայում, Ֆրանսիայում, ԱՄՆ-ում և Մարոկկոյում, ինչպես նաև ՄԱԿ-ում Ալժիրի մշտական ներկայացուցիչը[2]։ Նա եղել է նաև Աֆրիկյան միասնություն կազմակերպության գլխավոր քարտուղարի օգնական, Արաբական պետությունների լիգայի գլխավոր քարտուղարի օգնական, Միավորված ազգերի կազմակերպության գլխավոր քարտուղարությունում 1992թ.-ին Սոմալիի հատուկ ներկայացուցիչ, իսկ 1997-ին Միավորված ազգերի կազմակերպության գլխավոր քարտուղարությունում Աֆրիկայի Մեծ լճերի տարածաշրջանի հատուկ ներկայացուցիչ[3] [4] : Մինչ այդ, աշխատել է ՄԱԿ-ին առընթեր կամ անկախ բարեգործական կազմակերպություններում խաղաղության և հաշտեցման հաստատման ուղղվածությամբ [5]։ Նա մասնավորապես կենտրոնացել էր միջմշակութային և միջկրոնական երկխոսությունների զարգացման վրա։

Վաղ տարիներ և Ալժիրի պատերազմ[խմբագրել | խմբագրել կոդը]

Մոհամեդ Սահնունը ծնվել է 1931 թ. Չլեֆում (հռոմեական ժամանակներում հայտնի էր նաև որպես Castellum Tingitanum, Օմայյան խալիֆայության ժամանակահատվածում՝ Ալ Ասնամ, և 1962 - 1980թթ.՝ Ֆրանսիայի գաղութացման ընթացքում՝ Orléansville), Ալժիր։ Նա սովորել է Ալժիրի լիցեյում, ապա ուսումը շարունակել է Փարիզի Սորբոնում։ Նա այնտեղ էր Ալժիրի պատերազմի առաջին ռազմական գործողությունների օրը (1954 թ. Նոյեմբերի 1-ին)։ Որպես FLN- ի ակտիվիստ, նա արձագանքեց 1956 թվականի մայիսի 19-ին Union générale des étudiants musulmans algériens (Ugema)-ին միության [6], դադարեցրեց ուսումը Փարիզում և վերադարձավ տուն՝ Ալժիր։

Այնտեղ նա սկսեց աշխատել «Սոցիալական կենտրոններում», որը ստեղծվել էր ֆրանսիացի դիմադրության նախկին մարտիկ Գերմեն Թիլոնի կողմից Ժակ Սուստելի (այն ժամանակ Ալժիրի գեներալ նահանգապետ) համաձայնությամբ, Ալժիրի բնակչության թշվառությունը, կեղտոտությունն ու անգրագիտությունը մեղմելու համար[7]։ 1957-ի մարտին ոստիկանությունը գրոհեց և խուզարկեց կազմակերպությունը, ձերբակալեց և բերման ենթարկեց տասներկու քրիստոնյայի (որոնց թվում՝ քահանաներ) և քսաներեք մահմեդական։ Լինելով «Սոցիալական կենտրոնների» ղեկավարներից մեկը՝ Մոհամեդ Սահնունը մաս էր կազմում այն խմբի, որը մեղադրվում էր դավադրության մեջ և դատապարտվում մեծ աղմուկ բարձրացրած դատավարության մեջ, որը կոչվում էր «Առաջադեմ քրիստոնյաների» դատավարություն։ Հետագայում Մոհամեդ Սահնունը ձերբակալվեց տխրահռչակ «fr (անգլ.) , որը Ալժիրի ճակատամարտի 1-ին օտարերկրյա պարաշյուտային գնդի խոշտանգումների և պահման կենտրոնն էր։ Նա ինքը ենթարկվել է խոշտանգումների։ Համոզիչ ապացույցների բացակայության պատճառոց ազատ արձակված Մոհամեդ Սահնունն այնուհետև ապաստան գտավ Ֆրանսիայում՝ Կլիշիում, ապա Շվեյցարիայում՝ Լոզանում։ Նա չկարողացավ վերադառնալ Ալժիր մինչև Ալժիրի անկախությունը։

Երիտասարդ տարիներին Մուհամեդ Սահնունը նաև ծանոթացել է Ալժիրում գտնվող «Խաղաղ քաղաքացիական ծառայության» խաղաղասիրական հասարակական կազմակերպությանը 1952–53 թթ.-ին, մասնակցել է նրանց մի քանի աշխատանքային ճամբարներին և նույնիսկ որոշ ժամանակ դարձել Ալժիրի մասնաճյուղի ղեկավար։ Այս ժամանակահատվածում նա ձեռք բերեց վստահելի ընկերներ, ովքեր մեծ օգնություն ցուցաբերեցին նրան 1950-ականների իրադարձությունների ընթացքում։ Մոհամեդ Սահնունը այնուհետև վերսկսեց ուսումը Նյու Յորքի համալսարանում, որտեղ ստացավ բակալավրի և արվեստի մագիստրոսի կոչումներ՝ երկուսն էլ քաղաքագիտության ոլորտում[8]։

Դիվանագիտական կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Գործունեությունը Ալժիրում[խմբագրել | խմբագրել կոդը]

Մոհամեդ Սահնունը եղել է Ալժիրի Հանրապետության ժամանակավոր կառավարության դիվանագիտական խորհրդական։ 1962 թ.-ին նախագահ Բեն Բելլայի հետ իր առաջին պաշտոնական այցով ուղևորվել է ԱՄՆ, որտեղ հանդիպել է նախագահ Ջոն Քենեդիին, ով Ալժիրի անկախության գործի ջատագովներից էր։ Քանի որ այն ժամանակ Ալժիրի պատվիրակությունը պետք է մեկներ Կուբա, Քենեդին Բեն Բելլային ցույց տվեց U2 ինքնաթիռների նկարած առաջին գաղտնի նկարները, որոնք ցույց են տալիս Կուբայում ռուսական հրթիռների արձակման բարձիկները։ Խաղաղության և մարդկային անվտանգության անունից՝ Բեն Բելլան համաձայնեց հաղորդագրություն փոխանցել Ֆիդել Կաստրոյին՝ պարզաբանելով, թե որքանով է ամերիկացին այս իրավիճակը համարում casus belli [9] ·, [10] Մոհամեդ Սահնունը այնուհետև զբաղեցրել է հետևյալ պաշտոնները.

  • Աֆրիկյան միասնության կազմակերպության (OAU) գլխավոր քարտուղարի տեղակալ [8]
  • Արաբական պետությունների լիգայի գլխավոր քարտուղարի տեղակալ, ով պատասխանատու էր արաբա-աֆրիկյան երկխոսության համար (1973–1975)
  • Գերմանիայի Դաշնային Հանրապետությունում Ալժիրի դեսպան (1975–1979)
  • Ֆրանսիայում Ալժիրի դեսպան (1979–1982): Նրա ղեկավարությամբ Ֆրանսիայի և Ալժիրի միջև պայմանավորվածություն ձեռք բերվեց Ֆրանսիայում ալժիրցի աշխատողների սոցիալական ապահովության և կենսաթոշակային կարգավորման վերաբերյալ
  • ԱՄՆ-ում Ալժիրի դիվանագիտական առաքելության ղեկավար (1982–1984)
  • Ալժիրի d'Algérie դեսպանը Միացյալ Նահանգներում (1984–1989): Իր պաշտոնավարման ընթացքում նա կազմակերպել է նախագահ Չադլի Բենջեդիդի պաշտոնական այցը ԱՄՆ՝ Ռոնալդ Ռեյգանի մոտ՝ Ալժիրի պետության ղեկավարի երբևէ առաջին պաշտոնական այցը Միացյալ Նահանգներ
  • 1989 թ.-ին Սահնունին կոչ են անում շտապ ստանձնել Մարոկկոյում Ալժիրի դեսպանի պաշտոնը, որպեսզի հաջորդի դեսպան Աբդելհամիդ Մեհրիին, ում 1988 թ.-ի հոկտեմբերին Ալժիրում տեղի ունեցած անկարգություններից հետո շտապ խնդրել էին ստանձնել FLN- ի նախագահությունը. նա միաժամանակ դառնում է Մարոկկոյում Ալժիրի դեսպան և Արաբական մաղրեբական միության քարտուղար (1989–1990)
  • Նրա անունը նշվել է որպես 1999թ. ապրիլին կայանալիք Ալժիրի նախագահական ընտրություններում նախագահի հավանական թեկնածու, բայց ընտրվեց Աբդելազիզ Բուտեֆլիկան՝ նախկին արտգործնախարարը, ով թոշակի էր անցել 1981թ. պետական պաշտոններից, և ով հանդես էր գալիս որպես «ազատ թեկնածու» FLN- ից և FLN-ի համար

Գործունեություն Միավորված ազգերի կազմակերպությունում[խմբագրել | խմբագրել կոդը]

  • ՄԱԿ-ի Շրջակա միջավայրի և զարգացման խորհրդաժողովի (UNCED) գլխավոր քարտուղարի ավագ խորհրդական[11]։
  • Սոմալիում ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ (1992 թ. ապրիլ-նոյեմբեր)։ Այս պաշտոնում միաձայն ճանաչվում է նրա դիվանագիտական ոճի արդյունավետությունը և հասնում խոստումնալից արդյունքների, սակայն նրա՝ խաղաղությանն ուղղված գործունեությունը ընդհատվեց ՄԱԿ-ի կողմից արդյունավետ աջակցություն չստանալու[12] և ԱՄՆ ռազմական միջամտության պատճառով։ Ի նշան բողոքի՝ Մոհամեդ Սահունը հրաժարական տվեց։ ԱՄՆ-ի աջակցությամբ գործող Միասնական Task Force- ի (ծածկագրով՝ «Հույսի վերականգնում» գործողություն) կողմից ղեկավարվող միջամտությունն իրականում ավարտվեց աղետալի հետևանքներով։
  • Կոնգոյում OAU գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ (1993)։
  • ՄԱԿ-ի կրթության, գիտության և մշակույթի կազմակերպության (ՅՈՒՆԵՍԿՕ) Գլխավոր տնօրենի հատուկ խորհրդական Խաղաղության մշակույթ ծրագրի համար (1995–1997):
  • Միավորված ազգերի կազմակերպությունում/ Աֆրիկայի միասնության կազմակերպությունում (ՀԱԳ) Աֆրիկայի Մեծ լճերի տարածաշրջանի հատուկ ներկայացուցիչ (1997)։

Ուսումնասիրություններ և զեկույցներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Մոհամեդ Սահնունը Բրունտլենդի՝ շրջակա միջավայրի և զարգացման հանձնաժողովի անդամ էր և Բրունդտլենդի զեկույցի համահեղինակ, որը ստեղծեց կայուն զարգացում արտահայտությունը և դրա սահմանումը։
  • Միջամտության և Պետական ինքնիշխանության միջազգային հանձնաժողովի(ICISS) համանախագահ Գարեթ Էվանսի հետ, որի զեկույցը՝ վերնագրված Պաշտպանելու պատասխանատվությունը, տպագրվել է 2001 թվականի դեկտեմբերին Կանադայի կառավարության աջակցությամբ. (Ռուանդայի ցեղասպանությունից հետո, Կանադայի կառավարությունը 2000 թ. սեպտեմբերին Գարեթ Էվանսի և Մոհամեդ Սահնունի համատեղ նախագահությամբ ստեղծեց Միջամտության և պետական ինքնիշխանության միջազգային հանձնաժողովը (ICISS)[13]։
  • Փիրսոնը համագործակցում է Կանադայի Օտտավա քաղաքի միջազգային զարգացման հետազոտական կենտրոնի հետ (1994)[11]։
  • Պատերազմից տուժած հասարակությունների ծրագրի հատուկ խորհրդատվական խմբի անդամ, ՄԱԿ-ի սոցիալական զարգացման հետազոտական ինստիտուտի (UNRISD) և միջազգային հետազոտությունների ավարտական ինստիտուտի համատեղ ձեռնարկ։

Անձնական պարտավորություններ ՀԿ-ների հետ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Կայուն զարգացման միջազգային ինստիտուտի (IISD) խորհրդի անդամ 1990-1996թթ. և 2003-2009թթ.[14]:
  • Շվեյցարիայում գտնվող iNGO- ի՝ <i>Փոփոխության նախաձեռնությունների</i> նախագահ։ Ծրագիրը խթանում է սոցիալական փոփոխությունների իրականացումը` սկսած անձնական փոփոխություններից, և, մասնավորապես, աշխատում է հակառակ կողմերի միջև երկխոսության և վստահության վերականգնման վրա` նպաստելով խաղաղության հաստատմանը, լավ կառավարմանը և կայուն տնտեսական զարգացմանը (2007-2008)[15]։
  • Մարդու անվտանգության Caux ֆորումի նախագահ (2008–2012) [16] - մի նախագիծ, որը համախմբեց մարդկային անվտանգության ոլորտում գործող 300 մարդու՝ նպատակ ունենալով կառուցել խղճի համաշխարհային կոալիցիա, որը կօգնի վստահության ձևավորմանը՝ իմաստալից փոփոխության հասնելու համար։
  • Խաղաղության համալսարանի (UPEACE) խորհրդի փոխնախագահ։ Համալսարանը լիազորված է ՄԱԿ-ի կողմից, հիմնադրվել է 1980 թ. դեկտեմբերին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի կողմից որպես Պայմանագրային կազմակերպություն։ Աֆրիկայի և Մերձավոր Արևելքի UPEACE ծրագրերի ավագ խորհրդական և Աֆրիկայի UPEACE խորհրդատվական խորհրդի նախագահ[17]։
  • Պաշտպանության պատասխանատվության գլոբալ կենտրոնի միջազգային խորհրդատվական խորհրդի համանախագահ[18]։
  • Earth Charter-ի հանձնաժողովի անդամ և ծառայել է որպես Earth Charter-ի միջազգային խորհրդի անդամ։

Գրքեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 1994 թ.-ին Մոհամեդ Սահնունը հրատարակեց «Սոմալի. Բաց թողած հնարավորությունները» [19] գիրքը, որտեղ նա վերլուծում է Սոմալիում ՄԱԿ-ի՝ 1992թ. միջամտության ձախողման պատճառները. նա մասնավորապես ցույց է տալիս, որ Սոմալիի քաղաքացիական պատերազմի սկիզբից (1988թ.) մինչև Սիադ Բարեի ռեժիմի տապալումը (1991թ. հունվար) ՄԱԿ-ը բաց թողեց առնվազն երեք հնարավորություն` կանխելու մարդկային խոշոր ողբերգությունները։ Երբ ՄԱԿ-ը փորձեց մարդասիրական օգնություն տրամադրել, նրանք լիովին գերազանցեցին ՀԿ-ները, որոնց իրավասությունն ու նվիրվածությունը կտրուկ հակադրվում էին ՄԱԿ-ի չափազանց զգուշավորությանը և բյուրոկրատական անարդյունավետությանը։ Եթե արմատական բարեփոխումներ չձեռնարկվեին, նախազգուշացրեց Մոհամեդ Սահnունը, ապա ՄԱԿ-ը կշարունակի արձագանքել նման ճգնաժամին անպատեհ իմպրովիզացիայի մթնոլորտում[20]։
  • 2007 թ.-ին Մոհամեդ Սահնունը նաև ֆրանսերենով հրատարակեց 19542. Ալժիրում լույս տեսած ինքնակենսագրական վեպը՝ Mémoire blessée (Վիրավոր հիշողություն)։ Գլխավոր հերոսը՝ Սալեմը, հավատքի և երկխոսության մարդ, բանտարկված է և խոշտանգված՝ իր համոզմունքների պատճառով։ Այնուամենայնիվ, նրան փրկում են ֆրանսիացիները՝ ոմանք՝ քաղաքացիներ, ոմանք՝ ռազմական և որոշներն էլ եկեղեցական գործիչներ, ովքեր բոլորը մեծ ռիսկի են դիմում՝ նրան պաշտպանելու համար։ Գիրքը ակնհայտորեն այն իրադարձությունների արթնացումն է, որոնք նշանավորել են հեղինակի երիտասարդ տարիները, բայց նաև կոչ է անում մարդկային համերաշխություն և թույլ մարդկանց պաշտպանություն[21]։

Փիլիսոփայություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Մոհամեդ Սահնունը պացիֆիզմին ծանոթացավ 1952 թվականին Ալժերում ՝ Service Civil International ՀԿ-ի միջոցով։ Նա կարդացել էր այս կազմակերպության շվեյցարացի հիմնադիր Պիեռ Սերեսոլի գիրքը, և Ռոմեն Ռոլանդի գիրքը Գանդիի մասին, «որն այն ժամանակ գործնականում իմ մահճակալի գիրքն էր[22]»: Այս գաղափարները մնացին նրա հետ իր ողջ պրոֆեսիոնալ կարիերայի ընթացքում, օրինակ, երբ փորձել է հաղորդակցություն հաստատել համայնքների միջև շուրջ Կոնգոյի ՅՈՒՆԵՍԿՕ-ի աջակցությունը վայելող համաշխարհային վեհաժողովի երիտասարդության (WAY) միջոցով, կամ որպես OAU- ի առաջատար գործիչ իր աջակցությունը ցուցաբերել, մասնավորապես, երբ աֆրիկյան երկրները բախվում էին գաղութատիրությունից ժառանգած սահմանային խնդիրների շուրջ։ Տարիներ շարունակ մասնակցելով «Սերվիս Սիվիլ Ինթերնեյշնլ» հասարակական կազմակերպության աշխատանքներին՝ նա վերհանեց հակամարտության աղբյուրները և ներդրումներ կատարեց անցյալի բախումներից բխող «հիշողության վնասվածքները» բուժելու համար։ Նա ամրապնդում է այս արտացոլումը կարիերայի հետագա տարիներին՝ ավելի ու ավելի նվիրվելով մարդու անվտանգության ապահովմանը, օրինակ՝ «Պաշտպանելու պատասխանատվությունը» նախագծի (2001թ․) կամ 2008 – 2012 թթ․ Caux– ի Մարդու անվտանգության ֆորումի կազմակերպման միջոցով, որը ներառում էր հետևյալ հինգ թեմաները՝ հիշողության բուժում, կառավարում, ապրել կայուն, ներառական տնտեսագիտություն և միջմշակութային երկխոսություն[23]։ Շատ հավատարիմ լինելով միջկրոնական բազմազանությանը և երկխոսությանը՝ Մուհամեդ Սահնունը կտրականապես դեմ է եղել քաղաքակրթությունների բախման գաղափարին, ասելով, օրինակ` «Վաշինգտոնում տեղի ունեցած քննարկման ժամանակ ես ասացի Հանթինգթոնին, որ նման բախում չկա։ Վերցրեք Սոմալիի օրինակը. կրոնական տեսանկյունից սոմալացիները քիչ թե շատ նույն ալիքի երկարության վրա են։ Բայց տոտալ անապահովության պատճառով նրանք բաժանվեցին տոհմերի և ենթատոհմերի։ Այդ պատճառով ես ուզում եմ զարգացնել միջմշակութային և միջկրոնական երկխոսությունը[15]»։

Տարբերակումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ալժիրի Չլեֆ քաղաքի Ուեդ Սլայ քաղաքի (ծննդավայր) միջնակարգ դպրոցը կրում է նրա անունը։
  • 2007 թ. «Էլիզաբեթ Հաուբի մրցանակ բնապահպանական դիվանագիտության համար» (հղումը արտաքին է)։ Մրցանակը, որը տրվում է բնապահպանական իրավունքի և դիվանագիտության ոլորտում նշանակալի ձեռքբերումների համար, շնորհվել է մայիսի 14-ին Նյու Յորքում կայացած արարողության ժամանակ[24]։

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ֆիլիպ Ս. Նեյլոր, Ալժիրի պատմական բառարան, Scarecrow Press, Oxford, 2006 ; էջ 400
  • ՄԱԿ-ի մամուլի հաղորդագրություններ
  • Մոհամեդ Սահունի հարցազրույցը Քեթրին Մարշալի կողմից Huffington Post- ում 2011 թ. մայիսի 10-ին [1]

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Խաղաղության ակտիվիստների ցուցակ

Հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

 

  1. Freebase Data DumpsGoogle.
  2. earthcharter.org http://earthcharter.org/about/mohamed-sahnoun/ 
  3. «UNITED NATIONS OPERATION IN SOMALIA I (UNOSOM I) - Background (Full text)»։ un.org։ Վերցված է 2017-09-15 
  4. Press release of the United Nations on 27 January 1997: Mohamed Sahnoun of Algeria nominated UN/OAU special representative for great lakes region of Africa
  5. Initiatives of Change, interview with Katherine Marshall
  6. Henry Clement-Moore, L'Ugema (1955–1962) : témoignages, Casbah Éditions, Alger, 2011
  7. Sybille Chapeu, Des Chrétiens dans la Guerre d'Algérie: l'action de la mission de France, Éditions « Atelier Ed De L'», Paris, 2004
  8. 8,0 8,1 «Mohamed Sahnoun»։ berkleycenter.georgetown.edu (անգլերեն)։ Վերցված է 2017-09-22 
  9. Ainsi était le "Che" par Ahmed Ben Bella, Le Monde diplomatique, novembre 1997
  10. Interview de Mohamed Sahnoun par Katherine Marshall dans le Huffington Post le 10 mai 2011
  11. 11,0 11,1 Source : United Nations press release, 27 January 1997, last consulted 7 March 2015
  12. In his book entitled "Somalia: The Missed Opportunities", Mohamed Sahnoun clearly showed that when the United Nations tried to provide humanitarian assistance, they were totally outperformed by NGOs, whose competence and dedication sharply contrasted with the United Nations' excessive caution and bureaucratic inefficiencies, their main Somalia envoys operating from the safety of their desks in Nairobi. The refusal of Boutros Boutros-Ghali, then UN Secretary General to accept this criticism led to the early end of Mohamed Sahnoun's mission in Somalia
  13. Haines, Steven; Kassimeris, George, ed. (2010), "Chapter 18, Humanitarian Intervention: Genocide, Crimes against Humanity and the Use of Force", The Ashgate research companion to modern warfare, Burlington, VT: Ashgate Publishing Ltd, pp. 307–329, 978-0-7546-7410-8
  14. «Our People | IISD»։ iisd.org (անգլերեն)։ Վերցված է 2017-09-15 
  15. 15,0 15,1 " Un musulman à la tête du centre de Caux ", paper in the Swiss daily Le Temps (Geneva) mercredi 6 décembre 2006.
  16. «HOME | Caux Forum for Human Security»։ cauxforum.net։ Վերցված է 2017-09-15 
  17. «About UPEACE»։ University for Peace (անգլերեն)։ Արխիվացված է օրիգինալից 31 August 2013-ին։ Վերցված է 2017-09-15 
  18. «About Us: Global Centre for the Responsibility to Protect»։ globalr2p.org։ Արխիվացված է օրիգինալից 6 October 2014-ին։ Վերցված է 2016-04-19 
  19. USIP Press Books, octobre 1994, 978-1-878379-35-1
  20. Book Review by Gail M. Gerhart in Foreign Affairs, March/April 1995
  21. Mémoire blessée : Algérie, 1957; Presses de la Renaissance, Paris, 2007, 978-2750902988
  22. Interview dans Breaking down barriers 1945–1975, 30 years of voluntary service for peace with Service Civil International, Olivier Bertrand, Paris, 2008 (in French)
  23. «Holistic Approach | Caux Forum for Human Security»։ cauxforum.net։ Վերցված է 2017-09-15 
  24. Site of the Elizabeth Haub Foundations