Պաշտպանելու պարտականություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Պաշտպանելու պարտականություն (անգլ.՝ The responsibility to protect (RtoP կամ R2P), 2005 թվականին առաջ քաշված ՄԱԿ-ի նախաձեռնություն։ Միջազգային իրավունքի նոր նորմա։ Մի քանի սկզբունքների միավորում է, որոնց միավորում է այն գաղափարը, որ ինքնիշխանությունը ոչ թե արտոնություն է, այլ պարտականություն։ Համաձայն այս հայեցակարգի ինքնիշխանությունը ոչ միայն թույլ է տալիս երկրներին կարգավորել իրենց ներքին գործերը, այլև պարտավորեցնում է պաշտպանել այդ երկրների սահմաններում ապրող մարդկանց իրավունքները[1]։ Այն դեպքում, երբ պետությունը չի կարողանում պաշտպանել մարդկանց՝ կախված միջոցների բացակայությունից կամ չկամենալուց, պատասխանատվությունը անցնում է միջազգային հասարակությանը[2]։

Նպատակ[խմբագրել | խմբագրել կոդը]

«Պաշտպանելու պարտականություն» նախաձեռնության նպատակն է կանխել և ավարտել հետևյալ հանցագործությունները՝

Այս բոլորը միավորվում են մեկ՝ «զանգվածային հանցավոր չարագործություններ» (անգլ.՝ Massive atrocities crimes) եզրի մեջ։

Սկզբունքները[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Պետությունը պարտավոր է պաշտպանել իր բնակչությանը զանգվածային վայրագություններից,
  • Միջազգային հասարակաությունը պետք է օգնի պետությանը, եթե այն չի կարող իրականացնել իր ինքնապաշտպանութունը,
  • Եթե պետությունը չի իրականացնում ինքնապաշտպանություն կամ խաղաղապահ գործողությունը չի իրականանում, միջազգային հասարակաությունը պետք է միջամտի հարկադրանքի միջոցներով, օրինակ՝ ինչպիսիք են տնտեսական պատժամիջոցները։ Ռազմական միջամտության համարվում միայն որպես ծայրահեղ և վերջին միջոց։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

«Պաշտպանելու պարտականություն» հասկացությունը առաջին անգամ առաջարկվել է 2001 թվականին Կանադական կառավարության կողմից նշանակված պետական ինքնիշխանության և միջամտության հարցերով միջազգային հանձնաժողովի կողմից։ Հանձնաժողովը կազմված էր նշանավոր գիտնականներից, քաղաքական գործիչներից, դիվանագետներից, հասարակական և կառավարական կազմակերպությունների ներկայացուցիչներից[2]։

Առաջարկվող հայեցակարգը հումանիտար աղետները կանխելու նպատակով պահանջում է միջազգային հասարակաությանը միջամտել այլ երկրների գործերին։ Ըստ զեկույցի՝

ազգային, քաղաքական իշխանությունները պատասխանատու են երկրի քաղաքացիներին և միջազգային հասարակաությանը ՄԱԿ-ի միջոցով իրենց գործողությունների համար։
կարող են ենթարկվել պատասխանատվության ինչպես իրենց կատարած հանցագործությունների, այնպես էլ բացթողումների համար

Հանձնաժողովը ենթադրում է, որ թեև «պաշտպանելու պարտականություն» ընկած է կառավարության ուսերին, բայց նաև միջազգային հասարակաության պարտքն է, որը պետք է գործի ՄԱԿ-ի անմիջական միջամտությամբ, եթե անգամ դա խախտում է պետական ինքնիշխանությունը։

Հանձնաժողովը պարտադիր է համարել[2]՝

  • Սահմանել հստակ կանոններ միջամտության և դրա իրականացման ձևերի անհրաժեշտությունը, չափանիշները և ընթացակարգերը, մեթոդը որոշելու ու դրանց իրականացման համար։
  • Որոշել ռազմական միջամտության օրինականությունը, միայն այն դեպքում, երբ այլ մոտեցումները արդյունք չեն տվել։
  • Ապահովել, որ ռազմական միջամտությունը իրականացվի միայն հայտարարված նպատակի համար, լինի արդյունավետ և միևնույն ժամանակ մարդկային զոհերի և պետությանը վնաս կլինի նվազագույն։
  • վերացնել հակամարտության պատճառներ, որտեղ որ դա հնարավոր է։

Հայեցակարգի հիմնական թեզերը հաստատվել են Քոֆի Անանի 2002 թվականին ստեղծած «Բարձր մակարդակի խմբի» 2004 թվականի դեկտեմբերին հրատարակած զեկույցում։ Տվյալ զեկույցը ելնում է նրանից, որ միջամտության սկզբունքը չի կարող օգտագործվել ծածկելու համար ցեղասպանություն կամ այլ չարագործություններ, ինչպիսիք են՝ միջազգային մարդասիրական օգնության նորմերի լայնածավալ խախտումները կամ էթնիկական մաքրումները։

Միաժամանակ զեկույցում նշվում է, որ խոսքը չի գնում մեկ երկրի միջամտության իրավունքի մասին, այլ ամեն մի երկրի պաշտպանելու պարտականության մասին, որ դրված է ցանկացած պետության ուսերին ու միայն այն դեպքում, երբ որևէ պետություն չի կարողանում պաշտպանել մարդկանց կամ չի կամենում։ Այդ ժամանակ պաշտպանելու պարտականությունը իր վրա է վերցնում միջազգային հասարակաությունը և ուժ գործադրելու հարցը լուծում է միայն ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը[3]։

2005 թվականի սեպտեմբերին, ՄԱԿ-ի համաշխարհային գագաթնաժողովի ժամանակ, բոլոր մասնակից անդամները ընդունեցին «Պաշտպանելու պարտականության» սկզբունքը[4]։ Հետագայում ՄԱԿ-ի անվտանգության խորհուրդը հաստատեց գագաթնաժողովի վերջնական 1674 որոշման 4-րդ կետի փաստաթղթի 138 և 139 կետերը՝ զինված կոնֆլիկտի ժամանակ քաղաքացիական բնակչությանը պաշտպանելու մասին[5]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Ռուանդայի դասերը (ՄԱԿ-ի հրատարակումներից)
  2. 2,0 2,1 2,2 [«ՄԱԿ-ի Միջամտության և ինքնիշխանության հանձնաժողովի զեկույցը (ռուս.)» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2013 թ․ դեկտեմբերի 20-ին. Վերցված է 2014 թ․ օգոստոսի 19-ին. ՄԱԿ-ի Միջամտության և ինքնիշխանության հանձնաժողովի զեկույցը (ռուս.)]
  3. Առավել անվտանգ աշխարհ, մեր ընդհանուր պատասխանատվությունը, Բարձր մակարդակի խմբի զեկույցը A/59/565, դեկտեմբերի 2, 2004թ․
  4. «2005 թվականի Համաշխարհային գագաթաժողովի արդյունքային փաստաթուղթը ООН A/RES/60/1 (2005), հոկտեմբերի 24, 2005թ․» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2015 թ․ հուլիսի 16-ին. Վերցված է 2014 թ․ օգոստոսի 19-ին.
  5. ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի որոշումը 1674, ապրիլի 28, 2006թ․

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Orford, Anne. International Authority and Responsibility to Protect. Cambridge University Press. 2011.
  • Global Responsibility to Protect Արխիվացված 2014-09-27 Wayback Machine
  • Judson, A. M. Where is R2P grounded in international law Արխիվացված 2020-09-22 Wayback Machine, Otago University, 2012.
  • Baylis and Smith, The Globalization of World Politics, Oxford University Press, 1997, p. 394
  • Deng, Francis, Rothchild, Donald, et al. "Sovereignty as Responsibility Conflict Management in Africa". (Washington DC։ Brookings Institution Press, September 1996). c. 290pp.
  • Downes, Paul. Melville's Benito Cereno and Humanitarian Intervention South Atlantic Quarterly. 103.2–3. Spring/Summer 2004, pp. 465–488.
  • Evans, Gareth. The Responsibility to Protect: Ending Mass Atrocity Crimes Once and For All. (Washington DC։ Brookings Institution Press, September 2008)
  • Evans, Gareth and Mohamed Sahnoun. "The Responsibility to Protect" Foreign Affairs. November/December 2002.
  • Hehir, Aidan. "The Responsibility to Protect: Sound and Fury Signifying Nothing?" International Relations. 24/2 2010.
  • Gallagher, Adrian. 'A Clash of Responsibilities։ Engaging with Realist Critiques of the R2P', Global Responsibility to Protect, vol. 4, no. 3, 2012, 334–357.
  • Köchler, Hans, Humanitarian Intervention in the Context of Modern Power Politics. Is the Revival of the Doctrine of "Just War" Compatible with the International Rule of Law? (Studies in International Relations, XXVI.) Vienna։ International Progress Organization, 2001.
  • Axworthy, Lloyd and Allan Rock (2009) “R2P: A New and Unfinished Agenda.” Global Responsibility to Protect 1(1)։ 54-69.
  • Bellamy, Alex J. 2006. ‘Whither the Responsibility to Protect: Humanitarian Intervention and the 2005 World Summit’. Ethics and International Affairs 20(2)։ 143-177.
  • Bellamy, A. J. 2008. ‘Conflict prevention and the responsibility to protect’. Global Governance 14(2)։ 135-156.
  • Bellamy, Alex J. 2008. ‘The Responsibility to Protect and the problem of military intervention’. International Affairs 84(4)։ 615-639
  • Bellamy, A. J. 2009. ‘Realizing the Responsibility to Protect’. International Studies Perspectives 10(2)։ 111-128.
  • Bellamy, Alex J. 2009. Responsibility to Protect։ The Global Effort to End Mass Atrocities, Cambridge։ Polity.
  • Bellamy, A. J. 2010. ‘The responsibility to protect and Australian foreign policy’. Australian Journal of International Affairs 64(4)։ 432-448.
  • Bellamy, Alex J. 2010 “The Responsibility to Protect: Five Years On” Ethics and International Affairs 24(2). 143-169
  • Bellamy, Alex J. 2011. Global politics and the responsibility to protect։ from words to deeds. Abingdon։ Routledge.
  • Bellamy, Alex J. and Sara E. Davies. 2009. ‘The Responsibility to Protect in the Asia-Pacific Region’. Security Dialogue 40(6)։ 547-574.
  • Breau, Susan C. “The Impact of the Responsibility to Protect on Peacekeeping.” Journal of Conflict & Security Law 11, no. 3 (2006)։ 429-64
  • Briggs, E. Donald, Walter C. Soderlund and Abdel Salam Sidahmed. 2010. The responsibility to protect in Darfur։ the Role of Mass Media. Lanham։ Lexington Books.
  • Chandler, David. 2005. ‘The Responsibility to Protect: Imposing the Liberal Peace’. In Peace Operations and Global Order, eds Alex J. Bellamy and Paul D. Williams. London։ Routledge.
  • Chataway, Teresa. 2007. ‘Towards normative consensus on responsibility to protect’. Griffith Law Review 16(1)։ 193.
  • Dallaire, Romeo. 2005. ‘The Responsibility to Protect’. New England Journal of Public Policy 19(2)
  • Davies, Sara, Alex J. Bellamy and Luke Glanville. 2011. The Responsibility to Protect and International Law. Leiden Boston։ Martinus Nijhoff Publishers.
  • Doyle, Michael W. 2011. ‘International Ethics and the Responsibility to Protect’. International Studies Review 13(1)։ 72-84.
  • Evans, Gareth. 2004. ‘When is it Right to Fight?’. Survival 46(3)։ 59-82.
  • Evans, Gareth. 2004. ‘The Responsibility to Protect: Rethinking Humanitarian Intervention’. Proceedings of the Annual Meeting, reprinted in American Society of International Law 98։ 78-89.
  • Evans, G., The Responsibility to Protect։ End Mass Atrocity Crimes Once and for All, Washington D.C.։ Brookings Institute, 2008
  • Evans, Gareth. 2009. ‘Russia, Georgia and the Responsibility to Protect’. Amsterdam Law Forum 1(2)։ 25-28.
  • Hunt, Charles T. and Alex J. Bellamy. 2011. ‘Mainstreaming the Responsibility to Protect in Peace Operations’. Civil Wars 13(1)։ 1-20.
  • Ki-Moon, Ban, The Role of Regional and Sub-Regional Arrangements in Implementing the Responsibility to Prtect, A/65/877–S/2011/39, 28 June 2011.
  • Luck, Edward C., ‘The United Nations and the Responsibility to Protect’, Stanley Foundation Policy Analysis Brief, August 2008
  • Luck, Edward C. 2011. ‘The Responsibility to Protect: Growing Pains or Early Promise?’. Ethics & International Affairs 24(4)։ 34
  • Pattison, James. 2010. Humanitarian Intervention and the Responsibility To Protect. Oxford։ Oxford University Press.
  • Paley, Gregory R., 2005. The responsibility to protect։ East, West and Southern African perspectives on preventing and responding to humanitarian crises. Waterloo, Ontario։ Project Ploughshares.
  • Pingeot, Lou and Wolfgang Obenland, 2014. In whose name? A critical view on the Responsibility to Protect. Bonn, Germany/New York։ Global Policy Forum/Rosa Luxemburg Stiftung—New York Office.
  • Teitt, Sarah. 2011. ‘The Responsibility to Protect and China’s Peacekeeping Policy’. International Peacekeeping 18(3)։ 298-312.
  • Thakur, Ramesh. 2003. ‘In defence of the responsibility to protect’. The International Journal of Human Rights 7(3)։ 160-
  • Thakur, Ramesh. 2005. ‘A Shared Responsibility for a More Secure World’. Global Governance 11(3)։ 281-289.
  • Thakur, Ramesh Chandra. 2011. The Responsibility to Protect։ Norms, Laws, and the Use of Force in International Politics. New York։ Routledge.
  • Voinov Kohler, Juliette and Richard H. Cooper. 2008. The Responsibility to Protect։ the Global Moral Compact for the 21st Century. New York։ Palgrave Macmillan.
  • Weiss, Thomas and Don Hubert. 2001. The Responsibility to Protect։ Research, Bibliography, Background. Ottawa։ ICISS.
  • Weiss, Thomas G. 2004. ‘The Sunset of Humanitarian Intervention? The Responsibility to Protect in a Unipolar Era’. Security Dialogue 35(2)։ 135-153.