Jump to content

Մոիսեյ Թոիձե

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Մոիսեյ Թոիձե
վրաց.՝ მოსე ივანეს ძე თოიძე
Ծնվել էփետրվարի 2, 1871(1871-02-02)[1][2]
ԾննդավայրԹիֆլիս, Կովկասի փոխարքայություն, Ռուսական կայսրություն[2]
Վախճանվել էհունիսի 17, 1953(1953-06-17)[2][1][3] (82 տարեկան)
Մահվան վայրԹբիլիսի, Վրացական ԽՍՀ, ԽՍՀՄ
Քաղաքացիություն Ռուսական կայսրություն և  ԽՍՀՄ
ԿրթությունՍանկտ Պետերբուրգի գեղարվեստի ակադեմիա
Մասնագիտություննկարիչ, գծանկարիչ և ուսուցիչ
Ժանրդիմապատկեր
ՈւսուցիչԻլյա Ռեպին
Պարգևներ
ԱնդամակցությունԽՍՀՄ գեղարվեստի ակադեմիա
ԶավակներԻրակլի Թոիձե և Ալեքսանդրա Թոիձե
 Mose Toidze Վիքիպահեստում

Մոիսեյ Իվանովիչ Թոիձե (ռուս.՝ , փետրվարի 2, 1871(1871-02-02)[1][2], Թիֆլիս, Կովկասի փոխարքայություն, Ռուսական կայսրություն[2] - հունիսի 17, 1953(1953-06-17)[2][1][3], Թբիլիսի, Վրացական ԽՍՀ, ԽՍՀՄ), վրացի խորհրդային գեղանկարիչ, ուսուցիչ։ ԽՍՀՄ Գեղարվեստի ակադեմիայի ակադեմիկոս (1947)։ ԽՍՀՄ ազգային նկարիչ (1953)[5]։ Աշխատանքի հերոս (1932

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է Թիֆլիսում (Այժմ Թբիլիսի, Վրաստան): 1896-1899 թվականներին սովորել է Կայսերական արվեստի ակադեմիայում (Իլյա Ռեպինի արվեստանոց)։ 1899 թվականին վերադարձել է Թիֆլիս։ Մասնակցել է ստորգետնյա հեղափոխական գործունեությանը։ Ստեղծել է Ազգային նկարչական ստուդիա, որտեղ դասավանդել է 1922-1930 թվականներին։ 1930-1953 թվականերին՝ Թբիլիսիի գեղարվեստի ակադեմիայի պրոֆեսորն էր։ Նրա աշակերտների շարքերում էին․ ԽՍՀՄ-ի ազգային նկարիչ Ուչա Ջապարիձեն, Վրաստանի ԽՍՀ ազգային նկարիչ Իրակլի Տոիձեն և ուրիշներ։

Եղել է Վրացական նկարչական միության (Թիֆլիս, 1916-1921), Վրացի նկարիչների միության (Թիֆլիս, 1922-1929), Հեղափոխական Ռուսաստանի նկարիչների ասոցիացիայի, Հեղափոխական նկարիչների ասոցացիայի (1927 թվականից) անդամ։ Վրաստանի «Հեղափոխական արվեստագետների ասոցիացիայի (REVMAS)» (1929–1931) և Վրաստանի «Սարմա» հեղափոխական արվեստագետների ասոցիացիայի (1930–1932) կազմակերպիչներից մեկն է[6]։

ՍՍՀՄ Գեղարվեստի ակադեմիայի ակադեմիկոս (1947

Մոիսեյ Թոիձեն մահացել է 1953 թվականի հունիսի 17-ին, Թբիլիսիում։ Թաղված է Դիդուբեի պանթեոնում։

Ընտանիք[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Որդին՝ Իրակլի Մոիսեևիչ Թոիձեն է (1902-1985), գրաֆիկական նկարիչ, գեղանկարիչ։ Վրաստանի ԽՍՀի ազգային նկարիչ (1980)։ ՌՍՖՍՀ վաստակավոր արտիստ (1951)։ Ստալինյան չորս մրցանակի դափնեկիր։ Հայտնի «Մայր հայրենիքը կանչու՛մ է» ցուցանակի հեղինակներից մեկն է։
  • Կրտսեր որդին՝ Գեորգի Մոիսևիչ Թոիձեն է (1914-2000), քանդակագործ։
    • Թոռնուհին՝ Նատելլա Գեորգիևնա Թոիձեն է (ծնվ. 1950), Գեղանկարիչ. Ռուսաստանի Դաշնության վաստակավոր արտիստ. Ռուսաստանի արվեստի ակադեմիայի ակադեմիկոս։
  • Դուստրը՝ Ալեքսանդրա Մոիսևնա Թոիձեն է (1907-1985), թատրոնի և կինոյի դերասան. Վրաստանի ԽՍՀ-ի ազգային նկարչուհի։

Մրցանակներ և Կոչումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Աշխատանքի հերոս (1932)
  • Վրաստանի ԽՍՀի ազգային նկարիչ (1953)
  • ԽՍՀՄ-ի ազգային նկարիչ (1953)
  • Լենինի շքանշան (1953)[7]
  • Շքանշան «Պատվո նշան» (1936)

Հիմնական արտադրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • «Մցխետոբա», 1899-1901
  • Ծեր-հրեայի դիմանկար, 1902
  • Մոր դիմանկար, 1904
  • «Երջանիկ կյանք», 1934
  • «Նամակ ճակատից», 1942
  • «Հաղթանակի երգ», 1948

Հիշողություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Թբիլիսիում ստեղծված է Մոիսեյ Տոիձեի Տուն-թանգարանը (Միտրոֆան Լագիձեի փողոց, 3)[8]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Կերպարվեստի արխիվ — 2003.
  2. 2,00 2,01 2,02 2,03 2,04 2,05 2,06 2,07 2,08 2,09 Тоидзе Моисей Иванович // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] / под ред. А. М. Прохоров — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969. — Т. 26.
  3. 3,0 3,1 3,2 Yezerskaya N. Toidze, Mose // Grove Art Online / J. Turner[Oxford, England], Houndmills, Basingstoke, England, New York: OUP, 2018. — doi:10.1093/GAO/9781884446054.ARTICLE.T085367
  4. 4,0 4,1 Беларуская энцыклапедыя: У 18 т. Т. 15: Следавікі — Трыо (բելառուս.)Мінск: Беларуская Энцыклапедыя імя Петруся Броўкі, 2002. — P. 383. — 552 p. — ISBN 985-11-0251-2
  5. «Тоидзе Моисей (Мосе) Иванович». Արխիվացված է օրիգինալից 2015-07-24-ին. Վերցված է 2015-06-22-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  6. «ТОИДЗЕ Моисей (Мосе) Иванович (1871—1953)». Արխիվացված է օրիգինալից 2020-11-30-ին. Վերցված է 2020-08-20-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  7. «Указ Президиума Верховного Совета СССР от 15 февраля 1953 года «О награждении действительного члена Академии художеств СССР Тоидзе М. И. орденом Ленина»» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2022-04-19-ին. Վերցված է 2022-04-19-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  8. [www.tripadvisor.ru/Attraction_Review-g294195-d9859213-Reviews-House_Museum_of_Mosse_Toidze-Tbilisi.html Дом-музей Моссе Тоидзе / House-Museum of Mosse Toidze]