Արամայիս Մնացականյան
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Մնացականյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Արամայիս Մնացականյան | |
---|---|
Ծնվել է | 1911[1] Փոթի, Քութայիսի նահանգ, Կովկասի փոխարքայություն, Ռուսական կայսրություն[1] |
Մահացել է | նոյեմբերի 18, 1984 |
Քաղաքացիություն | Ռուսական կայսրություն և ԽՍՀՄ |
Ազգություն | հայ |
Մասնագիտություն | պատմաբան |
Հաստատություն(ներ) | ՀԿԿ[1] և ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտ[1] |
Ալմա մատեր | Հայկական պետական մանկավարժական համալսարան (1940)[1] |
Կոչում | պրոֆեսոր[1] |
Գիտական աստիճան | պատմական գիտությունների դոկտոր[1] (1967) |
Տիրապետում է լեզուներին | հայերեն |
Պարգևներ | |
Կուսակցություն | ԽՄԿԿ[1] |
Արամայիս Նավասարդի Մնացականյան (1911[1], Փոթի, Քութայիսի նահանգ, Կովկասի փոխարքայություն, Ռուսական կայսրություն[1] - նոյեմբերի 18, 1984), պատմաբան, պատմական գիտությունների դոկտոր։
Աշխատությունները հիմնականում նվիրված են Անդրկովկասում և Հայաստանում հեղափոխական շարժմանը, հայ ժողովրդի մասնակցությանը 1939-1945 թթ. երկրորդ համաշխարհային պատերազմին։ «Հայ ժողովրդի ողբերգությունը ռուս և համաշխարհային հասարակական մտքի գնահատմամբ» (1965) աշխատության մեջ (հիմնականում հրապարակված նյութերի հիման վրա) ցույց է տվել ցարական ինքնակալության ու Ռուսաստանի դեմոկրատական շրջանների վերաբերմունքը հայկական հարցին և հայերի ցեղասպանությանը, համաշխարհային առաջավոր հասարակայնության արձագանքը 1890-ական թթ. և 1915-1916 թթ. Թուրքիայում կատարված իրադարձություններին։
«Վ.Ի. Լենինը և ազգային հարցի լուծումը ԽՍՀՄ-ում» (1970, ռուս.) մենագրության մեջ այլ հարցերի հետ մեկտեղ լուսաբանել է խորհրդային Ռուսաստանի ժողկոմխորհի ընդունած «Թուրքահայաստանի մասին» դեկրետի նախապատրաստման և ընդունման պատմությունը, դեկրետը համարել Հայաստանի ինքնորոշման հռչակման և հայկական ժողովրդական հանրապետության ստեղծման ակտ։
Մատենագիտություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Լաուրան։ «Գարուն», 1967, № 2, էջ 35-40։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Արամայիս Մնացականյան» հոդվածին։ |
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 7, էջ 652)։ |
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբանական տարբերակը վերցված է «Հայկական հարց» հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ |