Մխիթար Գոշի դիմաքանդակ (Երևան)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Մխիթար Գոշի հուշարձան (այլ կիրառումներ)
Մխիթար Գոշի դիմաքանդակ

Մխիթար Գոշի դիմաքանդակը
Ընդհանուր տեղեկություններ
Համայնք Կենտրոն
Գտնվում է Հայաստանի փաստաբանների պալատի վարչական շենքի պատին
Քանդակագործ(ներ) Ղուկաս Չուբարյան
Նյութ պղինձ, գրանիտ
Շինարարության ավարտ 2016, մայիսի 31
Ներկա վիճակ կանգուն


Մխիթար Գոշի դիմաքանդակ, գտնվում է Երևանի կենտրոնում՝ Զաքյան փողոցում, Հայաստանի փաստաբանների պալատի վարչական շենքի պատին։ Տեղադրվել է 2016 թվականի մայիսի 31-ին։

Հեղինակ[խմբագրել | խմբագրել կոդը]

Տվյալներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Դիմաքանդակը կառուցված է պղնձից և գրանիտից։

Քանդակի ներքևում գրված է Մխիթար Գոշի գլխավոր աշխատության անվանումը՝ «ԴԱՏԱՍՏԱՆԱԳԻՐՔ»։ Կողքից փորագրված է Գոշի խոսքը. «Օրենքներն են մարդու համար, ոչ թե մարդն՝ օրենքների համար»[1]։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Մտածող, հասարակական գործիչ, օրենսդիր, առակագիր Մխիթար Գոշի դիմաքանդակը հեղինակի՝ Ղուկաս Չուբարյանի մահվանից հետո (2009) պահվել է Մատենադարանում[2]։ Բարերարներ, ՀՀ վաստակավոր բժիշկներ Կառլեն և Սառա Եսայանների ջանքերով քանդակը նվիրաբերվել է Փաստաբանների պալատին[3]։

Քանդակի հանդիսավոր բացումը տեղի է ունեցել 2016 թվականի մայիսի 31-ին։ Ներկա են եղել բազմաթիվ պաշտոնյաներ, հասարակական գործիչներ, փաստաբաններ, հասարակ քաղաքացիներ։ Հայ Առաքելական եկեղեցու Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի աղոթքից հետո բացման խոսք է ասել ՀՀ փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանը, ելույթ են ունեցել Հայաստանի արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը, մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը, իրավաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Գառնիկ Սաֆարյանը, գրող հրապարակախոս, հասարակական գործիչ Զորի Բալայանը[3]։

Փոքր բեմականացումով հանդես են եկել փաստաբանների երեխաները, որոնք ներկայացրել են Մխիթար Գոշի առակներից մեկը[4]։

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]