Միքի Սփիլլեյն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Միքի Սփիլլեյն
անգլ.՝ Mickey Spillane
Mickey Spillane Columbo 1974.JPG
Ծնվել էմարտի 9, 1918(1918-03-09)[1][2][3]
ԾննդավայրԲրուքլին, Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ
Վախճանվել էհուլիսի 17, 2006(2006-07-17)[4][1][5][6][7][2][3] (88 տարեկանում)
Վախճանի վայրՄյուրելս Ինլեթ, Հորի շրջան, Հարավային Կարոլինա, ԱՄՆ
Մասնագիտությունհեռուստատեսային դերասան, վիպասան, գրող և մանկագիր
Լեզուանգլերեն[5]
ՔաղաքացիությունFlag of the United States.svg ԱՄՆ
ԿրթությունԷրասմուս Հոլլի բարձրագույն դպրոց
Ստեղծագործական շրջան1947–2006
Ժանրերդետեկտիվ (նուար)
Ուշագրավ աշխատանքներI, the Jury?
ՊարգևներԷդգար Ալան Պոյի մրցանակ
Mickey Spillane Վիքիպահեստում

Միքի Սփիլլեյնը (անգլ.՝ Mickey Spillane, մարտի 9, 1918(1918-03-09)[1][2][3], Բրուքլին, Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ - հուլիսի 17, 2006(2006-07-17)[4][1][5][6][7][2][3], Մյուրելս Ինլեթ, Հորի շրջան, Հարավային Կարոլինա, ԱՄՆ) ամերիկացի գրող է, որը ստեղծագործել է նուար (սև դետեկտիվ) ժանրում։ Նրա վեպերը հրատարակվել են ամբողջ աշխարհում ավելի քան 225 միլիոն տպաքանակով[8]։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է 1918 թվականի մարտի 9-ին Նյու Յորք քաղաքում, Բրուքլին շրջանում իռլանդացիների ընտանիքում։ Սովորել է Erasmus Hall High School դպրոցում մինչև 1935 թվականը[9]։ Այդ ժամանակաշրջանում գրել է իր առաջին ստեղծագործությունները։

Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ ծառայել է որպես օդաչու[10]։ 1946 թվականից հետո բնակություն հաստատեց Նյու Յորքում և գրեց իր առաջին վեպը մասնավոր դետեկտիվ Մայք Համմերի մասին՝ «Դատարանը ես եմ» (անգլ.՝ «I, the Jury»)։ Մայք Համմերը դարձավ Սփիլլեյնի հիմնական հերոսը, և չնայած վերլուծաբանների մեղադրանքներին չափազանց դաժանության մեջ, հերոսը շատ հանրահայտ էր ընթերցողների մոտ[11]։ 1952 թվականից մինչև 1961 Սփիլլեյնը դադարել էր ստեղծագործել, աշխատում էր կրկեսում, նկարվում էր ֆիլմերում։

1961 թվականին նա կրկին սկսեց վեպեր գրել։ «The Girl Hunters» ֆիլմում (1963) նա կատարեց Մայք Համմերի դերը։ Սա պատմության բացառիկ դեպքերից է, երբ գրողը կատարում է իր հերոսի դերը[11]։ Բացի դետեկտիվից աշխատել է նաև կոմիքսների ժանրում, գրել է մի քանի վեպ ավագ հասակի երեխաների համար։ 1954 թվականին ապրում է Հարավային Կարոլինայում, որտեղ մահացավ 2006 թվականի հուլիսի 17-ին քաղցկեղից։

Սփիլլեյնը մտել է պատմության մեջ որպես 20-րդ դարի ֆենոմեն։ Նրա հաջողությունը հաճախ բացատրում են նրանով, որ նա իր գրքերում միախառնում էր կոպիտ լեզուն, հերոսների դաժանությունը և էրոտիկան։ Ռեյմոնդ Չենդլերը Սփիլլեյնի գրքերն անվանել է դաժանության և չծածկած պոռնոգրաֆիայի խառնուրդ։

Ստեղծագործություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վեպեր Մայք Համմերի մասին։

  • Դատարանը ես եմ / I, the Jury (1947)
  • Իմ ատրճանակն արագ է / My Gun is Quick (1950)
  • Վրեժն իմ սեփական գործն է / Vengeance is Mine! (1950)
  • Մենության գիշեր / One Lonely Night (1951)
  • Մեծ սպանություն / The Big Kill (1951)
  • Համբուրիր ինձ մահացու / Kiss Me Deadly (1952)
  • Աղջկան որսողները / The Girl Hunters (1962)
  • Օձ / The Snake (1964)
  • Արարած / The Twisted Thing (1966)
  • Մարմնի սիրահարները / The Body Lovers (1967)
  • Ողջ մնալու շանս... զրո / Survival… Zero! (1970)
  • Մարդասպան / The Killing Man (1989)
  • Սև ծառուղի / Black Alley (1996)

Այլ վեպեր։

  • Երկար սպասելիք / The Long Wait (1951)
  • Ձոր / The Deep (1961)
  • Ատրճանակների օրը / Day of the Guns (1964)
  • Ծածկոցի վերադարձը / Return of the Hood (1964)
  • Օդաչուն / The Flier (1964)
  • Իմ մարդասպանը / Killer Mine (1965)
  • Ես, ծածկոցս / Me, Hood (1963)
  • Դելտա-գործոն / The Delta Factor (1967)

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 German National Library, Berlin State Library, Bavarian State Library et al. Record #115694366 // Gemeinsame Normdatei — 2012—2016.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Internet Speculative Fiction Database — 1995.
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 filmportal.de — 2005.
  4. 4,0 4,1 4,2 http://web.archive.org/web/20060721012740/http://www.cnn.com:80/2006/SHOWBIZ/books/07/17/spillane.ap/index.html?
  5. 5,0 5,1 5,2 5,3 data.bnf.fr: տվյալների բաց շտեմարան — 2011.
  6. 6,0 6,1 6,2 SNAC — 2010.
  7. 7,0 7,1 7,2 Find A Grave — 1995. — ed. size: 165000000
  8. Gulley, Andrew. Interview: Mickey Spillane. The Strand Magazine (Oct-January 2006)
  9. David Boyer. Neighborhood Report: Flatbush; Grads Hail Erasmus as It Enters a Fourth Century. New York Times
  10. Rippetoe, Rita Elizabeth. Booze and the Private Eye: Alcohol in the Hard Boiled Novel. McFarland (2006)
  11. 11,0 11,1 Կենսագրությունը. Lib.rus.ec