Անտոնուչին Ռոմայի ակադեմիայի սան է։ Նա Ռոմային միացել է 13 տարեկան հասակում՝ Ռոմայի նախկին լեգենդար ֆուտբոլիստ և մարզիչ Բրունո Կոնտիի խորհրդով[3]։ Իր առաջին պայմանագիրը կնքեց 2017 թվականի սեպտեմբերի 28-ին[4][5]։ Իր պրոֆեսիոնալ դեբյուտը Անտոնուչին նշեց 2018 թվականի հունվարի 24-ին՝ Սամպդորիայի դեմ խաղում[6]՝ այս հանդիպման ժամանակ գոլային փոխանցում տալով Էդին Ջեկոյին[7]։ Առաջին հանդիպումը Չեմպիոնների Լիգայում անցկացրեց մայիսի 2-ին՝ փոխարինելով Ստեֆան Էլ Շարավիին կիսաեզրափակչի Լիվերպուլի դեմ խաղում[8][9]։
2018 թվականի հուլիսի 19-ին Անտոնուչին 1 տարվա վարձավճարով միացավ Պեսկարային[10][11]։ Իր դեբյուտը նշեց օգոստոսի 5-ին՝ թիմի մեկնարկային կազմում խաղադաշտ դուրս գալով Իտալիայի գավաթիՊորդենոնեի դեմ խաղում և այս խաղում դառնալով գոլային փոխանցման հեղինակ[12]։ Առաջին հանդիպումը Սերիա B-ում անցկացրեց օգոստոսի 25-ին՝ Կրեմոնեզեի դեմ խաղում[13]։ Պեսկարայի կազմում Անտոնուչին անցկացրեց 21 հանդիպում՝ դառնալով 2 գոլային փոխանցման հեղինակ։