Միսիսիպի գետ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Միսիսիպի (գետ)ից)
Միսիսիպի գետ
Բնութագիր
Երկարություն3734
Ավազանի մակերես2 981 000 կմ²
Ջրի ծախս12 743
Ջրահոսք
Ակունքի տեղակայումԱյթասքա լիճ[1]
Բարձրություն450 մ
ԳետաբերանՄեքսիկական ծոց
Գետաբերանի տեղակայումՄեքսիկական ծոց
Կոորդինատներ
Տեղակայում
Հոսող հոսքերBlack River?, Արկանզաս, Օհայո գետ, Saint Croix River?, Wisconsin River?, Rock River?, Illinois River?, Kaskaskia River?, Minnesota River?, Des Moines River?, White River?, Apple River?, Big Muddy River?, St. Francis River?, Yazoo?, Big Black River?, Maquoketa River?, Wolf River?, Rice Creek?, Այովա (գետ), Turkey River?, Loosahatchie River?, Meramec River?, Wapsipinicon River?, Chippewa River?, River des Peres?, Bayou Pierre?, Catfish Creek?, Crow River?, Duck Creek?, Hatchie River?, Henderson Creek?, Little Maquoketa River?, Marys River?, Obion River?, Prairie River?, Rum River?, Rush River?, Salt River?, Schoolcraft River?, Skunk River?, Swan River?, Swan River?, Trempealeau River?, Turtle River?, Upper Iowa River?, Vermillion River?, Wind River?, Yellow River?, Village Creek?, Brazeau Creek?, Cinque Hommes Creek?, Nokasippi River?, Apple Creek?, Coles Creek (Mississippi)?, River aux Vases?, Minnehaha Creek?, Fox River?, Bassett Creek?, Sucker? և Միսսուրի
Ջրի մարմիններԱյթասքա լիճ, Lake Bemidji?, Cass Lake?, Lake Winnibigoshish?, Lake Pepin?, Lake Onalaska? և Lake Winneshiek?
Երկիր ԱՄՆ և  Կանադա
ԵրկրամասԱՄՆ
ՋրահավաքՄիսիսիպի գետի համակարգ
Միսիսիպին իր ակունքի՝ Այթասքա լճի մերձակայքում
Միսիսիպին Նյու Օռլեան քաղաքում
Էռնանդո դե Սոտո կամուրջը Մեմֆիս քաղաքում /Թենեսի նահանգ/

Միսիսիպի գետ, Հյուսիսային Ամերիկայի խոշորագույն գետային համակարգի գլխավոր գետն է։ Ամբողջությամբ հոսելով Միացյալ Նահանգներով, (թեև գետի ավազանը հասնում է Կանադա, այն բարձրանում է հյուսիսում և դանդաղ պտտվում է մինչ Միսիսիպի գետի դելտան դեպի Մեքսիկական ծոց։

Հակիրճ տեղեկատվություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Միսիսիպին երկարությամբ երկրորդ գետն է Ամերիկայի Միացյալ Նահանգներում։ Երկրորդն է նաև իր ջրավազանի ընդարձակությամբ՝ողջ Հյուսիսային Ամերիկայում[2][3] : Ակունքը Մինեսոտա նահանգի հյուսիսում գտնվող Այթասքա լճում է, որտեղից սկիզբ առնելով՝ հոսում է հիմնականում դեպի հարավ։ Իր բազմաթիվ վտակների հետ միասին ընդգրկում է ԱՄՆ-ի՝ Ապալաչյան և Ժայռոտ լեռների միջև ընկած 32 նահանգներ և Կանադայի երկու պրովինցիա[4]։ Ջրավազանի մակերեսը կազմում է մոտավորապես 2.291.000 քառակուսի կիլոմետր, որի 99 տոկոսն ընկած է Ամերիկայի Միացյալ Նահանգներում և միայն 1 տոկոսը՝ Կանադայում։ Միսիսիպին հատում է Մինեսոտա, Վիսկոնսին, Այովա, Իլինոյս, Միսսուրի, Կենտուկի, Թենեսի, Արկանզաս, Միսիսիպի, Լուիզիանա նահանգները կամ սահմանագիծ է հանդիսանում դրանց մի մասի համար[5][6]։

Բնիկ ամերիկացիները՝ հնդկացիները, հազարավոր տարիներ ապրել են Միսիսիպիի ու նրա վտակների ափերին՝ զբաղվելով հիմնականում որսորդությամբ ու հավաքչությամբ, սակայն եղել են նաև հնդկացիական ցեղեր, որոնք հիմնել են գյուղատնտեսությամբ զբաղվող համայնքներ։ 16-րդ դարում եվրոպացիների ներխուժումը Ամերիկա մեծ փոփոխությունների ենթարկեց կյանքի սովորական ընթացքը[7]։ Գետն սկզբում ծառայում էր իբրև արգելագոտի՝ սահման դառնալով Նոր Իսպանիայի, Նոր Ֆրանսիայի, այնուհետև՝ նաև վաղ ժամանակների ամերիկյան նահանգների միջև, իսկ հետագայում դարձել է հաղորդակցության կենսական ուղի, նպաստել դեպի արևմուտք ԱՄՆ-ի ծավալմանը։

Միսիսիպիի բերած տիղմով պարարտացված գետամերձ դաշտերը Ամերիկայի Միացյալ Նահանգների ամենաբերրի վայրերն են դարձել։ 19-րդ դարում և 20-րդի սկզբներին շոգենավեր են աշխուժորեն երթևեկել գետի զգալի հատվածով՝ տեղափոխելով գյուղատնտեսական և արդյունաբերական ապրանքներ։ Ամերիկայի քաղաքացիական պատերազմի ընթացքում միացյալ ուժերի զորքերի կողմից Միսիսիպիի գրավումը շրջադարձային դեր է խաղացել պայքարի հաղթական ավարտն ապահովելու գործում, քանի որ գետն իրոք ռազմավարական կարևորագույն նշանակություն է ունեցել համադաշնային նահանգների մարտական ջանքերը կենտրոնացնելու տեսակետից։ Գետի ափերին հիմնված բնակավայրերի մեծ թափով ընդարձակման, նորերի ինտենսիվ հիմնադրման, ավելի ու ավելի մեծ նավերի՝ գետով նավարկման պատճառով ու նպատակով 20-րդ դարի առաջին տասնամյակներին գետում ինժեներական հսկայածավալ աշխատանքներ են իրագործվել, կառուցվել են պատնեշներ, ամբարտակներ, պատվարներ, անցկացվել ջրանցքներ։ Այդ ընթացքում մեծ ուշադրություն է նվիրվել Միսիսիպիի ջրերի մուտքը դեպի Աչաֆալայա գետի ջրանցք կանխելուն և դրանով իսկ՝ ջրհեղեղի վտանգը Նյու Օռլեան քաղաքից հեռու պահելուն։

20-րդ դարից սկսած՝ Միսիսիպին բախվում է նաև ջրերի ու շրջակա միջավայրի աղտոտվածության մեծ ու բարդ հիմնախնդիրներին, որոնք հիմնականում ծագել են վարելահողերի մշակման ընթացքում օգտագործվող պարարտանյութերի ու թունաքիմիկատների՝ գետի ջրերը թափանցելու հետևանքով, որն էլ հանգեցրել է Մեքսիկական ծովածոցում մեռյալ գոտու առաջացմանը։

Անվանում[խմբագրել | խմբագրել կոդը]

Միսիսիպիի գետաբերանը 1519 թվականին հայտնագործել է իսպանացի ծովագնաց Ֆրանսիսկո Ալվարես Պինեդան և այն անվանել Սուրբ հոգու գետ (թարգմ․՝ « Rio Espirito Grande»)։ 1542 թվականից այն կոչվել է Soto Rio Grande «Սոտոյի մեծ գետ» (կոնկիստադոր Էռնանդո դե Սոտոյի անունով)։

1673 թվականին ֆրանսիացիներն այն անվանել է Riviere de Conception «Հղութան գետ» (անարատ հղության կաթողիկական տոնի անունով)։

1688 թվականին իսպանացիները նրան տվել են Rio de las Palizadas «Լաստերի գետ» անունը։ Բայց, այնուամենայնիվ, ի վերջո բոլորի կողմից ընդունվեց գետի հնդկացիական Միսիսիպի անունը՝ գետաբերանին ապրող ալգոնքիններ հնդկացիական ցեղի լեզվով գետը կոչվում է Միսիզիբի, որը բառացի նշանակում է «մեծ գետ» (միսի՝ «մեծ», զիբի՝ «գետ»)[8]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Kesel R. H., Muller R. A., Schaetzl R. J., Severin G. T., Wallenfeldt J. Encyclopædia Britannica (բրիտ․ անգլ.)Encyclopædia Britannica, Inc., 1768.
  2. United States Geological Survey Hydrological Unit Code: 08-09-01-00- Lower Mississippi-New Orleans Watershed
  3. «Lengths of the major rivers». United States Geological Survey. Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ մարտի 5-ին. Վերցված է 2009 թ․ մարտի 14-ին.
  4. «Mississippi River Facts - Mississippi National River and Recreation Area (U.S. National Park Service)». www.nps.gov (անգլերեն). Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 16-ին.
  5. «United States Geography: Rivers». www.ducksters.com (անգլերեն). Վերցված է 2017 թ․ հունիսի 30-ին.
  6. «The 10 States That Border the Mississippi». ThoughtCo. Վերցված է 2017 թ․ հունիսի 30-ին.
  7. «Mississippi (river US) facts, information, pictures | Encyclopedia.com articles about Mississippi (river US)». www.encyclopedia.com (անգլերեն). Վերցված է 2017 թ․ հունիսի 30-ին.
  8. Հ. Ղ. Գրգեարյան, Ն. Մ. Հարությունյան, Աշխարհագրական անունների բառարան, «Լույս», Երևան, 1987։ ISBN 5-545-00020-1

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ambrose, Stephen. The Mississippi and the Making of a Nation: From the Louisiana Purchase to Today (National Geographical Society, 2002) heavily illustrated
  • Anfinson, John O.; Thomas Madigan; Drew M. Forsberg; Patrick Nunnally (2003). The River of History: A Historic Resources Study of the Mississippi National River and Recreation Area. St. Paul, MN: U.S. Army Corps of Engineers, St. Paul District. OCLC 53911450.
  • Anfinson, John Ogden. Commerce and conservation on the Upper Mississippi River (US Army Corps of Engineers, St. Paul District, 1994)
  • Bartlett, Richard A. (1984). Rolling rivers: an encyclopedia of America's rivers. New York: McGraw-Hill. ISBN 0-07-003910-0. OCLC 10807295.
  • Botkin, Benjamin Albert. A Treasury of Mississippi River folklore: stories, ballads & traditions of the mid-American river country (1984).
  • Carlander, Harriet Bell. A history of fish and fishing in the upper Mississippi River (PhD Diss. Iowa State College, 1954) online (PDF)
  • Daniel, Pete. Deep'n as it come: The 1927 Mississippi River flood (University of Arkansas Press, 1977)
  • Fremling, Calvin R. Immortal river: the Upper Mississippi in ancient and modern times (U. of Wisconsin Press, 2005), popular history
  • Milner, George R. "The late prehistoric Cahokia cultural system of the Mississippi River valley: Foundations, florescence, and fragmentation." Journal of World Prehistory (1990) 4#1 pp: 1–43.
  • Morris, Christopher. The Big Muddy: An Environmental History of the Mississippi and Its Peoples From Hernando de Soto to Hurricane Katrina (Oxford University Press; 2012) 300 pages; links drought, disease, and flooding to the impact of centuries of increasingly intense human manipulation of the river.
  • Penn, James R. (2001). Rivers of the world: a social, geographical, and environmental sourcebook. Santa Barbara, Calif.: ABC-CLIO. ISBN 1-57607-042-5. OCLC 260075679.
  • Smith, Thomas Ruys (2007). River of dreams: imagining the Mississippi before Mark Twain. Baton Rouge: Louisiana State University Press. ISBN 978-0-8071-3233-3. OCLC 182615621.
  • Scott, Quinta (2010). The Mississippi: A Visual Biography. Columbia, Missouri: University of Missouri Press. ISBN 978-0-8262-1840-7. OCLC 277196207.
  • Pasquier, Michael (2013). Gods of the Mississippi. Bloomington: Indiana University Press. ISBN 978-0-2530-0806-0.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիճամփորդն ունի Mississippi Riverին առնչվող զբոսաշրջային տեղեկատվություն։