Մինեյ Օգանեզով

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Մինեյ Օգանեզով
Ծնվել է1897
ԾննդավայրԳալաց, Ռումինիա
Մահացել է1977
Մահվան վայրԵրևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
ԿուսակցությունԽՄԿԿ

Մինեյ Մաթևոսի Օգանեզով (1897, Գալաց, Ռումինիա - 1977, Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), Ադրբեջանում խորհրդային իշխանության հաստատման աջակից, ԽՄԿԿ անդամ (1919)։

1925 թվականին ավարտել է 26 կոմիսարների անվան Անդրկովկասյան կոմհամալսարանը, 1932 թվականին՝ Մոսկվայի Նադեժդա Կրուպսկայայի անվան կոմունիստական դաստիարակության ակադեմիան։

1915 թվականից աշխատել է Սարիղամիշի փայտասղոցարանում, որտեղ ընդգրկվել է հեղափոխական քարոզչության մեջ, մոտիկից ծանոթացել Ստեփան Ալավերդյանի, Գուրգեն Հայկունու հետ։ 1919 թվականին Օգանեզովը ակտիվ հեղափոխական աշխատանք է կատարել Գանձակում, Բաքվի կուսկազմակերպության հանձնարարությամբ հաճախ մեկնել է Թիֆլիս, տարածել մարքսիստական գրականություն, թռուցիկներ։ 1920 թ.-ին մասնակցել է Ադրբեջանում խորհրդային իշխանության հաստատմանը, Ելիզավետպոլի մուսավաթական ապստամբությունների ճնշմանը։ 1926-1928 թվականներին եղել է արհմիության Ելիզավետպոլի գավառային վարչության նախագահ, ապա լուսաշխի արհմիության գավառային վարչության քարտուղար, 1932 թվականից հետո՝ Ադրբեջանի Կ(բ) կ Կենտկոմի կուսկադրերի սեկտորի հրահանգիչ, Նախիջևանի, ապա Լեռնային Ղարաբաղի մարզկոմների բաժնի վարիչի տեղակալ։ Այնուհետև մինչև 1951 թվականը մի շարք խորհրդային, արհմիութենական պատասխանատու համարվող աշխատանքներ է կատարել Ադրբեջանում։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 12, էջ 511