Jump to content

Ստեփան Ալավերդյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վիքիպեդիայում կան հոդվածներ Ալավերդյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Ստեփան Ալավերդյան
Դիմանկար
Ծնվել էօգոստոսի 1 (13), 1888[1]
ԾննդավայրՔութայիս, Կովկասի փոխարքայություն, Ռուսական կայսրություն[2]
Մահացել էօգոստոսի 14, 1920(1920-08-14)[3][1] (32 տարեկան)
Մահվան վայրԵրևան, Հայաստան
ԳերեզմանԱնգլիական այգի[2]
Քաղաքացիություն Ռուսական կայսրություն,  Հայաստան և  Խորհրդային Ռուսաստան
Ազգությունհայ
ԿրթությունՊլեխանովի անվան ռուսական տնտեսագիտական համալսարան (1915)[2] և Պլեխանովի անվան ռուսական տնտեսագիտական համալսարան (1915)[1]
Մասնագիտությունհեղափոխական
ԿուսակցությունՌուսաստանի սոցիալ-դեմոկրատական բանվորական կուսակցություն[2][1] և ՀԿԿ[2]
 Stepan Alaverdyan Վիքիպահեստում

Ստեփան Կարապետի Ալավերդյան (օգոստոսի 1 (13), 1888[1], Քութայիս, Կովկասի փոխարքայություն, Ռուսական կայսրություն[2] - օգոստոսի 14, 1920(1920-08-14)[3][1], Երևան, Հայաստան), հայ հեղափոխական գործիչ, Հայաստանում խորհրդային իշխանության հաստատման աջակից։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

1907 թվականին ընդունվել և մինչև 1915 թվականը ընդմիջումներով սովորել է Մոսկվայի առևտրի ինստիտուտի տնտեսագիտական ֆակուլտետում։ Հաջողությամբ պաշտպանել է «Բնակարանային հարցը Մոսկվայում» թեմայով դիպլոմային աշխատանքը։ Աշխատակցել է «Կովկազսկի ռաբոչի» թերթին։ 1919 թվականի սեպտեմբերին, երբ ստեղծվեց Հայաստանի բոլշևիկյան կազմակերպությունների ղեկավար կենտրոնը՝ Արմենկոմը, Ալավերդյանը ընտրվեց նրա կազմում։ Եղել է 1920 թվականի Մայիսյան ապստամբության ակտիվ մասնակիցներից։ հայաստանի կառավարությանը հաջողվեց ճնշել մայիսյան ապստամբությունը, ձերբակալել դրա ղեկավարներին ու նետել բանտ։ Բանտից դուրս է բերվել և գնդակահարվել Նորքի ձորում 1920 թվականի օգոստոսի 14-ի գիշերը, 32 տարեկանում։ Թաղված է Երևանում՝ 26 կոմիսարների անվան այգում։ 1961 թվականին Երևանում ռուսերենով լույս է տեսել Ստեփան Ալավերդյանի «Բնակարանային հարցը Մոսկվայում» գիրքը[4]։

Գերեզման Մայիսյան ապստամբության հերոսների (Ստեփան Ալավերդյան, Սարգիս Մուսայելյան, Բագրատ Ղարիբջանյան)

Խորհրդային տարիներին Ալավերդյանի անունով են անվանել Երևանի կենտրոնական փողոցներից մեկը[5], որը Հայաստանի անկախանալուց հետո կոչվեց Հանրապետության փողոց[6]։

Գրականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Գ. Ղարիբջանյան, Ստեփան Ալավերդյան, Երևան, 1952։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 1,6 Казанджян Р. Боец ленинской гвардии (ռուս.) // Комсомолец: Орган Центрального Комитета ЛКСМ Армении — 1988. — вып. 97 (6832). — С. 3.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 2,6 Հայկական սովետական հանրագիտարան (հայ.) / Վ. Համբարձումյան, Կ. ԽուդավերդյանՀայկական հանրագիտարան հրատարակչություն, 2000.
  3. 3,0 3,1 3,2 Алавердян Степан Карапетович // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
  4. Ասատուր Փաշայան, Հայ մշակույթի վաղամեռիկ գործիչներ, Ե., 2002, էջ 23։
  5. Երևան քաղաքի հասցեների տեղեկատու, Երևան, 1983, էջեր 369-506, Երևան քաղաքի փողոցների անվանումները
  6. Սերգեյ Ավագյան, Երևանի փողոցները, Երևան, «ՎՄՎ-ՊՐԻՆՏ», 2010 — 272 էջ
Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ստեփան Ալավերդյան» հոդվածին։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ստեփան Ալավերդյան» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 1, էջ 141