Միհալի Բաբիչ
Միհալի Բաբիչ հունգ.՝ Mihály Babits | |
|---|---|
| Ծնվել է | նոյեմբերի 26, 1883[1][2][3][…] |
| Ծննդավայր | Սեկսարդ, Հունգարիայի թագավորություն, Տրանսլեյտանիա, Ավստրո-Հունգարիա[4] |
| Վախճանվել է | օգոստոսի 4, 1941[5][1][6][…] (57 տարեկան) |
| Վախճանի վայր | Բուդապեշտ, Հունգարիա[4] |
| Գերեզման | Ֆիումեի փողոցի գերեզմանոց |
| Մասնագիտություն | բանաստեղծ, գրող, թարգմանիչ, էսպերանտիստ և գրականության պատմաբան |
| Լեզու | հունգարերեն |
| Քաղաքացիություն | |
| Կրթություն | Բուդապեշտի համալսարան և A Ciszterci Rend Nagy Lajos Gimnáziuma? (1901) |
| Ստեղծագործական շրջան | 1900–1941 |
| Գրական ուղղություններ | սիմվոլիզմ[7] |
| Ուշագրավ աշխատանքներ | «Իոնայի գիրք» «Տերևներ Իրիսինի պսակից» «Կղզի և ծով» (1925) «Տարիների հետ մրցավազքում» (1928) |
| Անդամակցություն | Հունգարիայի գիտությունների ակադեմիա |
| Աշխատավայր | Նյուգաթ[8] |
| Ամուսին | Ilona Tanner? |
Միհալի Բաբիչ (հունգ.՝ Mihály Babits, նոյեմբերի 26, 1883[1][2][3][…], Սեկսարդ, Հունգարիայի թագավորություն, Տրանսլեյտանիա, Ավստրո-Հունգարիա[4] - օգոստոսի 4, 1941[5][1][6][…], Բուդապեշտ, Հունգարիա[4]), հունգարացի գրող, բանաստեղծ, թարգմանիչ։ Հունգարական մոդեռնիզմի ամենավառ ներկայացուցիչներից մեկը։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Միհալի Բաբիչը ծնվել է 1883 թվականի նոյեմբերի 26-ին Սեկսարդ քաղաքում։ 1901 թվականից մինչ 1905 թվականը սովորել է Բուդապեշտի համալսարանում՝ ստանալով ուսուցչի մասնագիտություն։ Մի որոշ ժամանակ որպես ուսուցիչ աշխատել է Բայա, Սոգադ, Բուդապեշտ և Ֆագարաշ քաղաքների դպրոցներում։ 1908 թվականին սկսել է զբաղվել գրականությամբ։ 1916 թվականին դարձել է հունգարական Նյուգատ («Արևմուտք», հունգ.՝ Nyugat) գրական ամսագրի խմբագիրներից մեկը։ 1919 թվականին Հունգարիայի Խորհրդային Հանրապետության հռչակումից հետո Լորանդ Էտվեշի անվան համալսարանում նշանակվել է արտասահմանյան ու ժամանակակից հունգարական գրականության դասախոս, սակայն հեռացվել է աշխատանքից «սպիտակ ահաբեկչության» ընթացքում։
Ստեղծագործություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Միհալի Բաբիչի ստեղծագործությունների առաջին ժողովածուն, որ կոչվում էր «Տերևներ Իրիսինի պսակից», լույս տեսել 1908 թվականին։ Ավելի ուշ հրատարակել է «Ռեչիտատիվ» (1916), «Կղզի և ծով» (1925) և «Տարիների հետ մրցավազքում» (1928) ժողովածուները։
Բաբիչը նաև հունգարերեն է թարգմանել Դանթե Ալիգիերիի «Աստվածային կատակերգությունը», Վիլյամ Շեքսպիրի «Փոթորիկ» պիեսը և լատիներեն գրված մի քանի ստեղծագործություններ։
Իր մի քանի ստեղծագործություններում Միհալի Բաբիչը հանդես է գալիս պատերազմի ու իմպերաիլիզմի դեմ։ Մահից ոչ շատ առաջ նա գրում է «Իոնայի գիրքը»՝ իր ամենահայտնի ստեղծագործությունը, որում նա հանդես է գալիս ֆաշիզմի դեմ։
Միհալի Բաբիչը մահացել է քաղցկեղից 1941 թվականի օգոստոսի 4-ին Բուդապեշտում։
Պատկերասրահ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Յոզեֆ Ռիպլ-Յոնաի, Միհալի Բաբիչ, 1923
- Միհալի Բաբիչը կնոջ՝ Իլոնա Տաների (գրական կեղծանունը՝ Սոֆի Տորոկ) հետ
- Միհալի Բաբիչի շիրիմը
- Միհալի Բաբիչի հուշարձանը
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1 2 3 4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- 1 2 Internet Speculative Fiction Database — 1995.
- 1 2 Discogs(անգլերեն) — 2000.
- 1 2 3 4 Encyclopédie Larousse (ֆր.) — Éditions Larousse, 1970.
- 1 2 Library of Congress Authorities — Library of Congress.
- 1 2 Bell A. Encyclopædia Britannica (բրիտ․ անգլ.) — Encyclopædia Britannica, Inc., 1768.
- ↑ Бабич, Михаел (ռուս.) // Большая Советская Энциклопедия, том 4: Атоллы — Барщина — 1926. — Т. 4. — С. 263.
- ↑ Shakespeare. Essays aus Ungarn / A. Horn — 2008. — P. 208.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Միհալի Բաբիչի կենսագրությունը (անգլ.)
| Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Միհալի Բաբիչ» հոդվածին։ |
| ||||||||||||||||
- Նոյեմբերի 26 ծնունդներ
- 1883 ծնունդներ
- Օգոստոսի 4 մահեր
- 1941 մահեր
- Բուդապեշտ քաղաքում մահացածներ
- Հունգարիայի գիտությունների ակադեմիայի անդամներ
- Անձինք այբբենական կարգով
- Գրողներ այբբենական կարգով
- Հունգարացի գրողներ
- Հունգարացի բանաստեղծներ
- Հունգարացի թարգմանիչներ
- Քաղցկեղից մահացածներ
- 20-րդ դարի բանաստեղծներ
- 20-րդ դարի թարգմանիչներ
- Բանաստեղծներ այբբենական կարգով
- 20-րդ դարի հունգարացի բանաստեղծներ
