Միկա Էմիլի Լեոնիա Բժեզինսկի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Միկա Էմիլի Լեոնիա Բժեզինսկի
Դիմանկար
Ծնվել էմայիսի 2, 1967(1967-05-02)[1] (56 տարեկան)
ԾննդավայրՆյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ
Քաղաքացիություն ԱՄՆ
ԿրթությունՈւիլյամս քոլեջ և Langley High School?
ԵրկերAll Things at Once? և Morning Joe?
Մասնագիտությունլրագրող, ռադիոհաղորդավար, հեռուստահաղորդավարուհի և ոչ գեղարվեստական գրող
ԱշխատավայրMSNBC
ԱմուսինՋո Սքարբորո
Ծնողներհայր՝ Զբիգնև Բժեզինսկի, մայր՝ Emilie Benes Brzezinski?
ԿուսակցությունԴեմոկրատական կուսակցություն
Կայքmorningmika.com
 Mika Brzezinski Վիքիպահեստում

Միկա Էմիլի Լեոնիա Բժեզինսկի (անգլ.՝ Mika Emilie Leonia Brzezinski, մայիսի 2, 1967(1967-05-02)[1], Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ[2]), ամերիկացի լրագրող և հեռուստահաղորդավար։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Նա ծնվել է 1967 թվականի մայիսի 2-ին Նյու Յորքում ամերիկացի քաղաքագետ և պետական գործիչ Զբիգնևա Բժեզինսկու և քանդակագործ Էմիլի Բենեսի ընտանիքում։ Նրա մայրը Չեխոսլովակիայի նախագահ Էդվարդ Բենեչի թոռնուհին է։ Զբիգնևա Բժեզինսկին դասավանդում էր Կոլումբիայի համալսարանում, երբ նա ծնվել է, սակայն հետո՝ 1976 թվականի վերջին, երբ ընտանիքի հայրը Ջիմի Քարթերի կողմից նշանակվել է նոր նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական, ընտանիքը տեղափոխվել է Մակլին` Վիրջինիա նահանգ, Վաշինգտոնից ոչ հեռու՝ Կոլումբիայի շրջան։ Միկայի եղբայրը՝ Մարկ Բժեզինսկին, ամերիկացի դիվանագետ և 2011-2015 թվականներին եղել է Շվեդիայում ԱՄՆ դեսպան։ Նրա երկրորդ եղբայրը ռազմական փորձագետ Յան Բժեզինսկին է։ Նա գրող Մեթյու Բժեզինսկու զարմիկն է։

Միկա Բժեզինսկին հաճախում էր Մակլինի Մադեյրա դպրոցը։ Նա 1989 թվականին ավարտել է Ուիլյամսի քոլեջը, որից հետո ընդունվել է Ջորջթաունի համալսարան՝ որպես անգլերենի օգնական ուսուցիչ։

Նա իր հեռուստատեսային կարիերան սկսեց 1990 թվականից՝ ABC հեռուստաալիքի նորությունների առավոտյան թողարկման ժամանակ՝ որպես օգնական։ Մեկ տարի անց տեղափոխվել է Հարթֆորդ, որտեղ աշխատել է որպես WTIC-TV-ի խմբագիր և թղթակից։

Որպես CBS News-ի ապագա թղթակից՝ Բժեզինսկին ուղիղ եթերում լուսաբանել է Նյու Յորքի 2001 թվականի սեպտեմբերի 11-ի ողբերգությունը։

2007 թվականի ապրիլից նա հանդիսանում է MSNBC-ի առավոտյան շոուի համահեղինակ։

Անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

1993-2016 թվականներին Միկան ամուսնացած էր լրագրող Ջեյսոմ Պատրիկ Հոֆերի հետ[3][4]։ Նախկին ամուսիններն ունեն երկու դուստր՝ Էմիլի Հոֆֆեր (1996) և Քարլի Հոֆֆեր (1998)։

2018 թվականի նոյեմբերի 24-ից Միկան երկրորդ անգամ ամուսնանում է Morning Joe հաղորդման իր գործընկեր Ջո Սկարբորոյի հետ[5], ում հետ նա հանդիպում էր իրենց հարսանիքից երկու տարի առաջ[6][7]։

Մատենագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • «Ամեն ինչ կարգին է» (անգլ.՝ All Things at Once), 2010[8]
  • Knowing Your Value: Women, Money and Getting What You're Worth, 2011
  • Obsessed: America’s Food Addiction and My Own, 2014

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Internet Movie Database — 1990.
  2. Brzezinski, Mika // Current Biography Yearbook 2010. — Ipswich, MA: H. W. Wilson, 2010. — С. 84—88. — ISBN 9780824211134
  3. «WEDDINGS; Mika Brzezinski and Jim Hoffer». The New York Times. 1993 թ․ հոկտեմբերի 24.
  4. Corinthios, Aurelie (2016 թ․ հունիսի 30). «Mika Brzezinski: MSNBC Co-Host Divorces Husband of 22 Years Jim Hoffer». People Magazine. Վերցված է 2017 թ․ մայիսի 4-ին.
  5. Morning Joe’s Joe Scarborough and Mika Brzezinski Marry in Washington, D.C.
  6. Firozi, Paulina (2017 թ․ մայիսի 4). «'Morning Joe' co-hosts Scarborough and Brzezinski are engaged». TheHill. Վերցված է 2017 թ․ մայիսի 4-ին.
  7. Трамп хочет стать свадебным президентом
  8. «Weinstein Books Press Release». Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ սեպտեմբերի 25-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Միկա Էմիլի Լեոնիա Բժեզինսկի» հոդվածին։