Միխայիլ Վոլկոնսկի
Միխայիլ Վոլկոնսկի | |
---|---|
Ծնվել է | հուլիսի 22 (օգոստոսի 3), 1891 |
Ծննդավայր | Կեիլա-Յոա, Կեիլա, Հարյումաա, Էստոնիա |
Մահացել է | սեպտեմբերի 18, 1961 (70 տարեկան) |
Մահվան վայր | Մոսկվա, ԽՍՀՄ |
Գերեզման | Պերեդելկինոյի գերեզմանատուն |
Քաղաքացիություն | Ռուսական կայսրություն և ԽՍՀՄ |
Կրթություն | Ալեքսանդրովյան լիցեյ (1912) |
Մասնագիտություն | կինոդերասան, թարգմանիչ և օպերային երգիչ |
Ամուսին | Kira Petkevich? |
Ծնողներ | հայր՝ Պյոտր Վոլկոնսկի, մայր՝ Ելիզավետա Շախովսկայա |
Երեխաներ | Անդրեյ Վոլկոնսկի |
Իշխան Միխայիլ Պետրովիչ Վոլկոնսկի (ռուս.՝ Михаил Петрович Волконский, հուլիսի 22 (օգոստոսի 3), 1891, Կեիլա-Յոա, Կեիլա, Հարյումաա, Էստոնիա - սեպտեմբերի 18, 1961, Մոսկվա, ԽՍՀՄ), ռուս օպերային երգիչ, երգիչ (բարիտոն), դերասան, թարգմանիչ։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Միխայիլ Վոլկոնսկին ծնվել է 1891 թվականին հուլիսի 22-ին (օգոստոսի 3) Էստլյանդիայի նահանգի Ֆալլ ամրոցում (գերմ.՝ Schloß Fall)՝ Ռևելի մոտ (ներկայում՝ գյուղ Կեիլա-Յոա, Կեիլա շրջան, Հարյումաա նահանգ, Էստոնիա)[1][2]։ Հայրը եղել է իշխան Պյոտր Միխայլովիչ Վոլկոնսկին (1861-1948)[3], մայրը՝ իշխանուհի Եկատերինա Ալեքսեևնա Շախովսկայան, որը եղել է հետևազորի գեներալ իշխան Ալեքսեյ Իվանովիչ Շախովսկու (1821-1900) և Սոֆյա Ալեքսանդրովնա Օլսուֆևայի (1830-1882) դուստրը[4]։
1912 թվականին Միխայիլ Վոլկոնսկին ավարտել է Կայսերական Ալեքսանդրովյան լիցեյը Սանկտ Պետերբուրգում։ Երգեցողություն է սովորել Իտալիայում։ Նկարահանվել է վա շրջանի ռուսական համր ֆիլմերում[5]։ 1917 թվականից Ռուսաստանի հարավում ելույթ է ունեցել թատրոնում։ 1920 թվականի վերջին Ղրիմից տարհանվել է Պյոտր Վրանգելի բանակի մնացորդների հետ և տեղավորվել Բելգրադում։ 1920-1921 թվականների խաղաշրջանում եղել է օպերայի մենակատար Բելգրադի Ազգային թատրոնում, ապա Սերբական ժողովրդական թատրոնում (Նովի Սադ), որտեղ մասնավորապես կատարել է կոմս դի Լունայի դերերգը Վերդիի «Տրուբադուր», հյուպատոս Շարպլեսի դերերգը Պուչինիի «Մադամ Բատերֆլայ» օպերաներում և այլն[6]։ Որպես մենակատար հանդես է եկել Բելգրադում և Լյուբլյանայում, ապա Փարիզում («Ոսկե աքաղաղ» (ռուս.՝ «Золотой петушок») ռուսական կաբարե)[7]։ Քանի որ ազնվականի համար անպատվաբեր է համարվել բեմում ելույթ ունենալը, հարազատների ճնշմամբ Միխայիլ Վոլկոնսկին ստիպված է եղել հանդես գալ բեմական կեղծանուններով՝ Միխայիլ Վերոն (Վերոնա քաղաքի անունից) և Միխայիլ Վալդարկո (Michele Valdarko)։ 1928 թվականին ելույթ է ունեցել Ֆլորենցիայում՝ ֆիլհարմոնիկ ընկերության դահլիճում, որտեղ նրան նվագակցել է կոմպոզիտոր և դաշնակահար Մարիո Կաստելնուովո-Տեդեսկոն։ Նույն թվականին իտալացի երաժշտական քննադատ Գվիդո Գատտին իր «Rassenga musicale» («Երաժշտական հանդես») ամսագրում գրել է. «Խոստումնալից է նաև ռուս բարիտոն Միխայիլ Վալդարկոն (իշխան Վոլկոնսկու արտիստական կեղծանունը), որը երգում է տարբեր լեզուներով հեշտությամբ ու ճաշակով, որ հատուկ է այդպիսի արտիստներին»[8]։
Մոտավորապես 1930 թվականից Միխայիլ Վոլկոնսկին աշխատել է Ժնևում Հարավսլավիայի հյուպատոսարանում, որտեղ սկզբում եղել է կամավոր ոչ բարձր աշխատավարձով, իսկ 1939 թվականին գրանցվել է անձնակազմի շարքերում որպես օրավարձու աշխատող (дневничар, պետական ծառայության իրավունք, որը Հարավսլավիայի կառավարությունը տվել է ռուս էմիգրանտներին[9])։ Զբաղեցրել է տարբեր պաշտոններ, որոնց մեծ մասը կապված է եղել Խորհրդային Ռուսաստանից Հարավսլավիայի քաղաքացիների հայրենադարձման հետ[10]։ 1931 թվականին ամուսնացել է Կիրա Գեորգիևնա Պետկևիչի (1911-1995) հետ[11]։ 1946 թվականին տեղափոխվել է Փարիզ՝ Ֆրանսիայում Հարավսլավիայի դեսպանատան հյուպատոսական բաժին, որտեղ զբաղվել է փաստաթղթերի թարգմանությամբ, հրապարակումների ու այլ նյութերի հավաքմամբ և դրանք արտաքին գործերի նախարարություն ուղարկելով։ 1947 թվականի աշնանն ընտանիքի հետ վերադարձել է խորհրդային Ռուսաստան։ Իոսիֆ Ստալինի հրահանգով ուղարկվել է Տամբովի մարզի Մուչկապ գյուղում բնակվելու։ Չնայած դրան՝ Միխայիլ Վոլկոնսկին ապրել է Տամբովում՝ աշխատելով դպրոցում որպես անգլերենի ուսուցիչ։ 1956 թվականին կարողացել է վերադառնալ Մոսկվա և սկսել է գրական թարգմանություններ կատարել խորվաթերենից, սերբերենից, բուլղարերենից ու ֆրանսերենից[12][13]։
Միխայիլ Վոլկոնսու որդին է եղել կոմպոզիտոր և կլավեսինահար իշխան Անդրեյ Վոլկոնսկին։
Միխայիլ Վոլկոնսկին մահացել է 1961 թվականի սեպտեմբերի 18-ին Մոսկվայում։ Թաղվել է Պերեդելկինոյի գերեզմանատանը։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Михаил Волконский
- ↑ «Знаменитый «Замок Фалль»». Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ հունվարի 18-ին. Վերցված է 2020 թ․ հունվարի 5-ին.
- ↑ Пётр Волконский
- ↑ Шаховские
- ↑ Пекарский, Марк Ильич Назад к Волконскому вперёд. — Издательский Дом «Композитор», М.: 2005. — 288 с. — ISBN 5-85285-812-9 — С. 61
- ↑ Зоран Максимовић Репертоар Српског народног позоришта између два светска рата (1918–1941) (Репертуар Сербского народного театра между двумя мировыми войнами (1918—1941)). — Нови Сад: 2012(սերբ.)
- ↑ Наум Зайдель Андрей Волконский, друзья, судьбы
- ↑ Guido Maggiorino Gatti Rassegna musicale — Турин: 1928 — № 1 — С. 183(իտալ.)
- ↑ Вакар, Сергей Васильевич Русская эмиграция в Югославии
- ↑ Др Слободан Селиниђ Амбасадор некомуниста и партиjска дипломатиjа: Марко Ристиђ у Паризу 1945–1951. // Токови историjе: Часопис Института за новију историју Србије. Београд, ИНИС: 2012. — № 2 — С. 141(սերբ.)
- ↑ Кира Петкевич
- ↑ Дубинец, Е. А. Князь Андрей Волконский. Партитура жизни. — М., Рипол классик: 2010. — 384 с. — ISBN 978-5-386-02153-5 — С. 45
- ↑ Рихард Штраус и Ромен Роллан: Переписка. Выдержки из дневника / Пер. с франц. М. П. Волконского; Ред. пер. И. И. Мугдусиева / Вступ. ст., прим. А. Николаева. М., Музгиз: 1960 — 214 с.
|
- Օգոստոսի 3 ծնունդներ
- 1891 ծնունդներ
- Էստոնիայում ծնվածներ
- Սեպտեմբերի 18 մահեր
- 1961 մահեր
- Մոսկվա քաղաքում մահացածներ
- Պերեդելկինոյի գերեզմանատանը թաղվածներ
- Անձինք այբբենական կարգով
- Ռուս դերասաններ
- Խորհրդային դերասաններ
- Ռուս օպերային երգիչներ
- Խորհրդային օպերային երգիչներ և երգչուհիներ
- Ռուս թարգմանիչներ
- Խորհրդային թարգմանիչներ
- Ռուս երգիչներ