Միխայիլ Բոբիշով

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Միխայիլ Բոբիշով
Ծնվել էնոյեմբերի 7 (19), 1885
ԾննդավայրՏվերի մարզ, ՌԽՖՍՀ
Մահացել էհուլիսի 7, 1964(1964-07-07)[1] (78 տարեկան)
Մահվան վայրԼենինգրադ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ[1]
Քաղաքացիություն Ռուսական կայսրություն և  ԽՍՀՄ
ԿրթությունՍանկտ Պետերբուրգի Շտիգլիցի անվան գեղարվեստաարդյունաբերական ակադեմիա
Մասնագիտություննկարիչ և բեմանկարիչ
Պարգևներ և
մրցանակներ
ՌԽՍՖՀ ժողովրդական նկարիչ և Ռուսաստանի Դաշնության ժողովրդական նկարիչ
ԱնդամությունԽՍՀՄ նկարիչների միություն

Միխայիլ Բոբիշով (ռուս.՝ Михаил Павлович Бобышов, նոյեմբերի 7 (19), 1885, Տվերի մարզ, ՌԽՖՍՀ - հուլիսի 7, 1964(1964-07-07)[1], Լենինգրադ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ[1]), ռուս և խորհրդային թատերական նկարիչ, գեղանկարիչ, գծանկարիչ և մանկավարժ, ՌԽՖՍՀ արվեստի վաստակավոր գործիչ (1955 թվական), ՌԽՖՍՀ ժողովրդական նկարիչ (1961 թվական)[2], Ի. Ե. Ռեպինի անվան գեղանկարչության, քանդակագործության և ճարտարապետության ինստիտուտի պրոֆեսոր, Լենինգրադի նկարիչների միության անդամ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Միխայիլ Բոբիշովը ծնվել է 1885 թվականի նոյեմբերի 19-ին, Տվերի նահանգի Պոգորելոե գյուղում։ 1900-1907 թվականներին սովորել է Սանկտ Պետերբուրգի Շտիգլիցի անվան գեղարվեստաարդյունաբերական ակադեմիայում` Գրիգորի Կոտովի, Վասիլի Սավինսկու և Մատվեյ Չիժովի մոտ։ Ակադեմիան ավարտելուց հետո ստացել է նկարչի կոչում և արտասահմանյան կրթաթոշակ։ Այցելել է Ֆրանսիա, Անգլիա, Իտալիա և Իսպանիա։ 1912 թվականից մասնակցել է ցուցահանդեսների։

1911 թվականից որպես թատերական նկարիչ սկսել է աշխատել Պետերբուրգում։ Միաժամանակ նկարել է ամսագրերի համար։ Ներկայացումներ է ձևավորել Ակադեմիական փոքր օպերային թատրոնի, Լենինգրադի կոմեդիայի թատրոնի, Օպերայի և բալետի պետական թատրոնի, Մոսկվայի Ստանիսլավսկու անվան և Փոքր թատրոնների, ինչպես նաև` Կիևի, Սոֆիայի թատրոնների համար։ Բազմաթիվ գեղանկարչական և գծանկարչական աշխատանքների հեղինակ է։

«Տասնվեց» ցուցահանդեսային խմբի մասնակից է (1922-1928 թվական), «Գեղանկարիչների միության» հիմնադիր անդամ (1928-1930 թվական)[3]։

Դասավանդել է Պետրոգրադի տեխնիկական ուսումնարանում (1912-1918 թվական), Լենինգրադի գեղարվեստաարդյունաբերական տեխնիկումում (1924-1928 թվական), Վխուտեինում և Ռուսաստանի գեղարվեստի ակադեմիային կից Ի. Ե. Ռեպինի անվան գեղանկարչության, քանդակագործության և ճարտարապետության ինստիտուտում։ 1939 թվականին դարձել է Ի. Ե. Ռեպինի անվան գեղանկարչության, քանդակագործության և ճարտարապետության ինստիտուտի և Գեղարվեստի բարձրագույն ակադեմիայի պրոֆեսոր, իսկ 1926 թվականից Միխայիլ Բոբիշովը եղել է թատերական-դեկորատիվ արվեստանոցի անփոփոխ ղեկավարը[4]։ Նաև դասավանդել է Մոսկվայի գեղարվեստական ինստիտուտում (1943-1947 թվական)։ 1955 թվականին արժանացել է ՌԽՖՍՀ արվեստի վաստակավոր գործիչ պատվավոր կոչմանը, իսկ 1961 թվականին արժանացել է ՌԽՖՍՀ ժողովրդական նկարիչ պատվավոր կոչմանը։ 1957 թվականին Լենինգրադի գեղարվեստի ակադեմիայում կայացել է Միխայիլ Բոբիշովի ստեղծագործությունների ցուցահանդեսը` նվիրված նկարչի ստեղծագործական գործունեության 50-ամյակին։ 1964 թվականի գարնանը Սանկտ Պետերբուրգի նկարիչների միության դահլիճներում անցկացվել է Միխայիլ Բոբիշովի ստեղծագործությունների հետահայաց ցուցահանդեսը, որտեղ ցուցադրվել է գեղանկարչության, գծանկարչության և թատերական-դեկորատիվ արվեստի մոտ 500 ստեղծագործություն[5][6]։

Մահացել է 1964 թվականի հուլիսի 7-ին, Լենինգրադում` 79 տարեկան հասակում։

Միխայիլ Բոբիշովի ստեղծագործությունները պահվում են Ռուսական թանգարանում, Տրետյակովյան պատկերասրահում, Ռուսաստանի, Ֆրանսիայի, Ուկրաինայի, Գերմանիայի և այլ երկրների բազմաթիվ թանգարաններում և մասնավոր հավաքածուներում։

Աշակերտներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 Бобышов Михаил Павлович // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] / под ред. А. М. Прохоров — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
  2. Художники народов СССР. Биографический словарь. Том 1. - М: Искусство, 1970. - с.418-419.
  3. Лебедева, 1988, էջ 351,358
  4. К. Богданов. Полвека — искусству // Вечерний Ленинград. 1957, 21 ноября.
  5. Бобышов Михаил Павлович. Выставка произведений. Каталог. Л., Художник РСФСР, 1964.
  6. В. Кручина. Неувядающая молодость творчества // Вечерний Ленинград, 1964, 16 апреля.

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Голлербах, Э., Янковский, М. Михаил Павлович Бобышов. Живопись и театр. - Л., 1928.
  • Богданов, А. Полвека — искусству // Вечерний Ленинград. — 1957, 21 ноября.
  • Доброклонский, М. Творчество М. Бобышова // Искусство. — 1958. — № 11. — С. 35—39.
  • Балтун, П. Щедрый талант // Художник. — 1961. — № 4. — С. 21—23.
  • Бетхер-Остренко, И. Художественная летопись истории. // Вечерний Ленинград. — 1964, 28 января.
  • Бобышов Михаил Павлович. Выставка произведений. Каталог. — Л.: Художник РСФСР, 1964.
  • Кручина, В. Неувядающая молодость творчества // Вечерний Ленинград. — 1964, 16 апреля.
  • Художники народов СССР. Библиографический словарь. — Т. 1. — М.: Иск-во, 1970. — С. 418—419.
  • Государственный Русский музей. Живопись. Первая половина XX века. Каталог. — Т. 8. А—В. — СПб.: Palace Edition, 1997. — С. 71—72.