Սիմոն Վիրսալաձե
Սիմոն Վիրսալաձե | |
---|---|
![]() | |
Ծնվել է | դեկտեմբերի 31 1908 (հունվարի 13 1909) կամ հունվարի 13, 1908 |
Ծննդավայր | Թիֆլիս, Ռուսական կայսրություն[1] |
Վախճանվել է | փետրվարի 7, 1989 |
Մահվան վայր | Թբիլիսի, Վրացական Խորհրդային Սոցիալիստական Հանրապետություն, ԽՍՀՄ |
Քաղաքացիություն | ![]() |
Կրթություն | Ի. Ե. Ռեպինի անվան գեղանկարչության, քանդակագործության և ճարտարապետության ինստիտուտ |
Մասնագիտություն | նկարիչ, բեմանկարիչ և հագուստ ձևագծող |
Պարգևներ | Ստալինյան մրցանակ, ԽՍՀՄ պետական մրցանակ, Լենինի շքանշան, ԽՍՀՄ ժողովրդական նկարիչ, «Պատվո նշան» շքանշան, «1941-1945 թթ. Հայրենական մեծ պատերազմի ժամանակ անձնվեր աշխատանքի համար» մեդալ և Լենինյան մրցանակ |
Անդամակցություն | ԽՍՀՄ նկարիչների միություն |
Simon Virsaladze Վիքիպահեստում |
Սիմոն (Սոլիկո) Բագրատի Վիրսալաձե (վրացերեն՝ სოლომონ (სოლიკო) ვირსალაძე, դեկտեմբերի 31 1908 (հունվարի 13 1909) կամ հունվարի 13, 1908, Թիֆլիս, Ռուսական կայսրություն[1] - փետրվարի 7, 1989, Թբիլիսի, Վրացական Խորհրդային Սոցիալիստական Հանրապետություն, ԽՍՀՄ), վրացի խորհրդային բեմանկարիչ։ ԽՍՀՄ ժողովրդական նկարիչ (1976)։ ԽՍՀՄ գեղարվեստի ակադեմիայի իսկական անդամ (1975)։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Սովորել է Մոսկվայի Վխուտեինում (1927—1928) և Լենինգրադի Գեղարվեստի ակադեմիայում (1928-1931)։ 1932—1936 թթ.-ին եղել է Թբիլիսիի Զ․ Փալիաշվիլու անվան (ձևավորել է Փալիաշվիլու «Դաիսի» օպերան, 1936 թ., Մաճավարիանիի «Օթելլո» բալետը, 1957 թ.), 1940—1941 թվականներին և 1945—1962 թթ.-ին՝ Լենինգրադի Ս․ Մ․ Կիրովի անվան (Պ․ Չայկովսկու «Քնած գեղեցկուհին» բալետի (1952 թ., Լենինգրադի Ս․ Մ․ Կիրովի անվան օպերայի և բալետի թատրոն) ձևավորման էսքիզ, գուաշ (Ա․ Ա․ Բախրուշինի անվան կենտրոնական թատերական թանգարան, Մոսկվա) «Տարասի ընտանիքը», 1950 թ., ԽՍՀՄ պետական մրցանակ, 1951 թ., Մոցարտի «Դոն Ժուան», 1956 թ., Վագների «Լոենգրին», 1962 թ., օպերաները, Գլազունովի «Ռայմոնդա», 1948 թ., ԽՍՀՄ պետական մրցանակ, 1949 թ., Պրոկոֆևի «Քարե ծաղիկ», 1957 թ., բալետները և այլն) օպերայի և բալետի թատրոնների գլխավոր նկարիչը։
Վիրսալաձեն ԽՍՀՄ Մեծ թատրոնում ձևավորել է Չայկովսկու «Մարդուկ-Ջարդուկը» (1966 թ.), Արամ Խաչատրյանի «Սպարտակ» (1968 թ., լենինյան մրցանակ, 1970 թ.), Էշպայի «Անգարա» (1976 թ., ԽՍՀՄ պետական մրցանակ, 1977 թ.) բալետները և այլն։
Վիրսալաձեի բեմանկարչական աշխատանքներում կարևոր դեր է խաղում երաժշտության հուզականությանը և ներկայացման գաղափարական իմաստին համապատասխանող գույնը։
Պարգևատրվել է Լենինի և 2 այլ շքանշաններով։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 1,2 Вирсаладзе Симон Багратович // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] / под ред. А. М. Прохорова — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
|
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 11, էջ 472)։ ![]() |
- Հունվարի 13 ծնունդներ
- 1909 ծնունդներ
- 1908 ծնունդներ
- Թբիլիսի քաղաքում ծնվածներ
- Փետրվարի 7 մահեր
- 1989 մահեր
- Թբիլիսի քաղաքում մահացածներ
- Ռեպինի անվան ինստիտուտի շրջանավարտներ
- ԽՍՀՄ նկարիչների միության անդամներ
- Անձինք այբբենական կարգով
- Նկարիչներ այբբենական կարգով
- Վրացի բեմանկարիչներ
- ԽՍՀՄ ժողովրդական նկարիչներ
- ԽՍՀՄ Պետական մրցանակի դափնեկիրներ
- Լենինի շքանշանի ասպետներ
- Անձինք Թբիլիսիից
- Դիդուբեի պանթեոնում թաղվածներ
- Ստալինյան մրցանակի դափնեկիրներ
- «Հայրենական մեծ պատերազմի ժամանակ կատարած անձնվեր աշխատանքի համար» մեդալակիրներ
- «Պատվո նշան» շքանշանի ասպետներ
- Լենինյան մրցանակի դափնեկիրներ