Միգենի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Picto infobox auteur.png
Միգենի
Migjeni11.jpg
Ծնվել է հոկտեմբերի 13, 1911({{padleft:1911|4|0}}-{{padleft:10|2|0}}-{{padleft:13|2|0}})
Ծննդավայր Շկոդեր, Ալբանիա
Վախճանվել է օգոստոսի 26, 1938({{padleft:1938|4|0}}-{{padleft:8|2|0}}-{{padleft:26|2|0}})[1] (26 տարեկանում)
Վախճանի վայր Բարի, Իտալիա
Գրական անուն Migjeni
Մասնագիտություն բանաստեղծ և գրող
Լեզու սերբախորվաթերեն
Ազգություն ալբանացի
Քաղաքացիություն Flag of Albania.svg Ալբանիա
Millosh Gjergj Nikolla Վիքիպահեստում

Միգենի (իսկական անունը Միլոշ Գերգ Նիկոլա) (ալբ․՝ Millosh Gjergj Nikolla, սերբ.՝ Miloš Đoka Nikolić, հոկտեմբերի 13, 1911({{padleft:1911|4|0}}-{{padleft:10|2|0}}-{{padleft:13|2|0}}), Շկոդեր, Ալբանիա - օգոստոսի 26, 1938({{padleft:1938|4|0}}-{{padleft:8|2|0}}-{{padleft:26|2|0}})[1], Բարի, Իտալիա), ալբանացի բանաստեղծ, գրող հրապարակախոս:

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Միլոշ Գերգ Նիկոլան ծնվել է 1911 թվականի հոկտեմբերի 13-ին ալբանական Շկոդեր քաղաքում՝ ալբանականացված սերբախորվաթական ընտանիքում: Սովորել է Շկոդերի սերբալեզու դպրոցում: Ավելի ուշ ուսումը շարունակել է ներկայիս Մակեդոնիայի տարածքում գտնվող Բիտոլա քաղաքի գիմնազիայում: Ավարտելուց հետո, 1927 թվականից 1932 թվականներին սովորել է ուղղափառ հոգևոր ճեմարանում: Միլոշն ուսումնասիրել է հին սլավոներեն, ռուսերեն, ֆրանսերեն, հունարեն, լատիներեն և կարող էր բոլոր վերոնշյալ լեզուներով կարդալ բնագրեր:

Ալբանիա վերադառնալուց հետո հրաժարվում է քահանա դառնալու մտքից և սկսում է ուսուցչությամբ զբաղվել գյուղական դպրոցում:

Հիվանդացել է տուբերկուլոզով: Բուժման կուսեր է անցել Հունաստանի և Հյուսիսային Իտալիայի առողջարաններում, սակայն ապարդյուն:

Միլոշ Նիկոլան իր մահկանացուն կնքել է իտալական հոսպիտալներից մեկում՝ 26 տարեկան հասակում 1938 թվականի օգոստոսի 26-ին:

Նրա աճյունը Ալբանիա է տեղափոխվել 1956 թվականին:

Ստեղծագործական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

Միգենին բանաստեղծությունների և պատմվածքների հեղինակ է, որոնցում արտացոլված է Եվրոպայի մտավորականների կյանքն ու տառապանքը: Նա համարվում է Ալբանիայի ժամանակակից գրականության հիմնադիրներից մեկը: Կոմունիստական իշխանությունները Միգենիին համարում էին պոեզիայում սոցիալիստական ռեալիզմի ծիծեռնակներից մեկը:

Իր կարճատև կյանքի ընթացքում գրողը ստեղծել է քսանչորս կարճ էսսե, որոնք տպագրվել են 1933-ից 1938 թվականներին: Իր ստեղծագործությունները ստորագրել է Միգենի ծածկանունով (Millosh Gjergj Nikolla):

Նրա 35 բանաստեղծություններից բաղկացած ժողովածուն լույս տեսավ 1936 թվականին՝ «Vargjet e lira» անվանումով: Հեղափոխական թեմատիկա արծարծելու պատճառաբանությամբ գրքի ամբողջ տպաքանակը գրաքննության ենթարկվեց և բռնագրավվեց Ահմետ Զոգուի վերահսկողությամբ:

Շկոդա քաղաքի գլխավոր թատրոնը կոչվում է Միգենիի անունով

Հիշատակ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Բանաստեղծի անունով է կոչվում Շկոդա քաղաքի գլխավոր թատրոնը:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]